Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում

Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում

Fri, 28 Aug 2026 20:15:40 +0400


Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց խոսում է Ադրբեջանից էլեկտրաէներգիա ներկրելու հեռանկարի մասին (տե՛ս 27.08.2026 թ. հայտարարությունը)։

Հիմնավորումը հետևյալն է. Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների դինամիկ զարգացման պայմաններում կարող է էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ, որը հնարավոր կլինի ծածկել միայն ներմուծման միջոցով։

Ո՛չ ազգային գեներացնող հզորությունների ավելացման, ո՛չ հայկական ատոմային նախագծի իրականացման ճանապարհով։ Եվ նույնիսկ ո՛չ արևային գեներացիայի ու էներգիայի կուտակման համակարգերի զարգացման միջոցով։

Ներմուծում` ահա Հայաստանի էներգահամակարգի սպասվող խնդիրների հաղթահարման միջոցը։
Մինչդեռ խնդիրն ինքնին էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտուրը չէ։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանից ներմուծումը գնալով ավելի հաճախ է դիտարկվում որպես սեփական գեներացիայի զարգացման այլընտրանք։
Պետք է հասկանալ, որ Հայաստանը ապրանքների զուտ ներմուծող է։ Էլեկտրաէներգետիկան այն սակավաթիվ ուղղություններից է, որը կարող է հանրապետությանը հնարավորություն տալ զարգացնելու բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի արտահանումը՝ դրանից բխող բոլոր կասկադային ազդեցություններով հանդերձ։ Սակայն 2022 թ. փետրվարին մեկնարկած էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը կառուցված է ավելի շուտ ներմուծումից կախվածության մեծացման, քան արտահանման խթանման սկզբունքի վրա։ Մոտ երկու տասնյակ լիցենզավորված թրեյդերներ արդեն իսկ անհամբեր սպասում են նոր անդրսահմանային էլեկտրահաղորդման գծերի գործարկմանը։ Ոչ թե արտահանումն ավելացնելու, այլ ավելի էժան էլեկտրաէներգիայի ներմուծումն ընդլայնելու նպատակով՝ այդ թվում Ադրբեջանից, որն անխուսափելիորեն գնային դեմպինգի կդիմի հայկական շուկայում իր դիրքերն ամրապնդելու համար։

Ըստ էության, նկարագրվածին կարելի է մոտենալ երկու սկզբունքորեն տարբեր դիրքերից՝
սպառողական և ռազմավարական։

Առաջինը ենթադրում է էներգետիկայի ոլորտում ազգային առաջնահերթություններից հրաժարում։ Եթե արտաքին շուկաներից կարելի է ավելի էժան էլեկտրաէներգիա ներմուծել, ապա ինչո՞ւ մտահոգվել սեփական գեներացիայի զարգացմամբ։ Բավական է հայտարարել խաղաղության մասին, բացել սահմանները և ապրել արտաքին մատակարարումների հաշվին։ Մոտեցումը, մեղմ ասած, կասկածելի է։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ «խաղաղությունն» ու «սահմանների բացումը» հակամարտության կողմերից միայն մեկի պաշտոնական դիսկուրսի բաղադրիչներն են։

Այն հակամարտության, որը չի ավարտվել, այլ թևակոխել է ենթակառուցվածքային և լոգիստիկ դիմակայության նոր փուլ։

Հենց այս իրողությունների հաշվառմամբ երկրորդ՝ ռազմավարական մոտեցումն առավել համարժեք է անվտանգության նոր մարտահրավերներին։ Այն ենթադրում է կրիտիկական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկայի գնահատում՝ անվտանգության համակարգերի կայունության ապահովման և պետության աշխարհառազմավարական դիրքավորման պրիզմայով։ Այս դիտանկյունից էներգետիկան դառնում է ազգային անվտանգության հենասյուներից մեկը։

Դժվար չէ, սակայն, կռահել, թե այս մոտեցումներից որն է այսօր առավել հարմար Հայաստանի իշխանություններին՝ «խաղաղության» և «տարածաշրջանային համագործակցության» օրակարգն առաջ մղելու համար։
Այստեղից էլ՝ Երևանի պաշտոնական հայտարարություններում ներմուծման բաղադրիչի շեշտադրումը՝ արտահանման փոխարեն։

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հունաստանում վարակի բռնկման վտանգ է ծագել

Հունաստանում վարակի բռնկման վտանգ է ծագել Fri, 28 Aug 2026 23:55:44 +0400 Հունաստանում՝ Արեւմտյան Նեղոսյան…

22 րոպե ago

Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի

Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի Fri, 28 Aug 2026 23:45:01 +0400 Ղազախստանի միապալատ խորհրդարանը՝ Քուրուլթայը,…

33 րոպե ago

Բախտագուշակը տուգանվել է՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար

Բախտագուշակը տուգանվել է՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար Fri, 28 Aug 2026 23:30:21 +0400 Ռուսաստանում, Տուվայում,…

48 րոպե ago

Հանգչեք խաղաղությամբ, Հարոլդ արքա․ հայտնի ֆուտբոլիստի գրառումը

Հանգչեք խաղաղությամբ, Հարոլդ արքա․ հայտնի ֆուտբոլիստի գրառումը Fri, 28 Aug 2026 23:20:34 +0400 Նորվեգիայի ֆուտբոլի…

57 րոպե ago

Շուշան Պետրոսյանը դասավանդելու է

Շուշան Պետրոսյանը դասավանդելու է Fri, 28 Aug 2026 23:15:59 +0400 Երգչուհի Շուշան Պետրոսյանը նոր նախաձեռնությամբ…

1 ժամ ago

Աշխարհում ծնելիությունը զգալիորեն նվազել է․ գիտնականներ

Աշխարհում ծնելիությունը զգալիորեն նվազել է․ գիտնականներ Fri, 28 Aug 2026 23:00:43 +0400 2026 թվականին աշխարհում…

1 ժամ ago