Կարեւոր առիթ, որ բաց թողնել պետք չէ

Կարեւոր առիթ, որ բաց թողնել պետք չէ

Fri, 28 Aug 2026 22:45:22 +0400


Արարատ Արմենիայի այս հաջողությունը ոչ միայն ֆուտբոլային է նաեւ այլ իմաստով։ Սա համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է կամ դրսեւորում։

Ինչպես հայտնի է, ակումբը պատկանում է միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Ակումբը հիմնադրվել է 2017 թվականին։ Սամվել Կարապետյանն ունեցել է ֆինանսական բավարար հնարավորություն, որպեսզի միանգամից ծախսեր այնքան տրանսֆերային փող, որ ակումբը լցնել այսպես ասած առնվազն միջին կարգի աստղերով եւ միանգամից ապահովեր հաջողություն եվրագավաթներում։

Բայց, Կարապետյանը գնացել է ակումբ, այսինքն համակարգ կառուցելու ճանապարհով։ 2019 թվականին՝ հիմնադրումից երկու տարի անց, ակումբը դարձյալ շատ մոտ էր Եվրոպայի լիգայի խմբային փուլին, բայց վերջին խաղում զիջեց 11 մետրանոցներով։ Դրանից հետո սակայն, ակումբը շարունակեց համակարգային, այսպես ասած հանդարտ, բնականոն ընթացքը՝ վերելքով ու վայրէջքով, բայց առանց «արհեստական խթանումների», այլ կայուն զարգացման տրամաբանությամբ։

Եվ գրեթե ութ տարի անց՝ եկավ այն հաջողությունը, որին շատ քիչ էր մնացել 2019–ին։

Սա համբերատար, համակարգային աշխատանքի, ռազմավարական, կոնցեպտուալ տեսալականի հիմքով առաջնորդվելու վկայություն է, ու այդ պատճառով է, որ համարում եմ ոչ միայն ֆուտբոլային արժեք։ Սա պարզապես աշխատանքային արժեք է բոլոր պարագաներում, բոլոր ոլորտներում։

Ի դեպ, ես նաեւ այս տրամաբանության ու մոտեցման, մտածողության մասին եմ խոսում, երբ անդրադառնում եմ նաեւ Հայաստանում ընդդիմադիր դաշտում վերափոխումների թեմային։

Ըստ այդմ, աշխատանքային այդ արժեքի բոլոր դրսեւորումները արժանի են ուշադրության, ուսանելի են, անկախ «մասնագիտական» հարթությունից։

Մեզ շատ պակասում է այդ երեւույթի, այդ մշակույթի արժեվորումը։ Արարատ Արմենիայի՝ նախօրեին արձանագրած աննախադեպ հաջողությունն այդ տեսակետից կարեւոր առիթ է, որը պետք չէ բաց թողնել։

Գրել է Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հունաստանում վարակի բռնկման վտանգ է ծագել

Հունաստանում վարակի բռնկման վտանգ է ծագել Fri, 28 Aug 2026 23:55:44 +0400 Հունաստանում՝ Արեւմտյան Նեղոսյան…

10 րոպե ago

Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի

Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի Fri, 28 Aug 2026 23:45:01 +0400 Ղազախստանի միապալատ խորհրդարանը՝ Քուրուլթայը,…

20 րոպե ago

Բախտագուշակը տուգանվել է՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար

Բախտագուշակը տուգանվել է՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար Fri, 28 Aug 2026 23:30:21 +0400 Ռուսաստանում, Տուվայում,…

35 րոպե ago

Հանգչեք խաղաղությամբ, Հարոլդ արքա․ հայտնի ֆուտբոլիստի գրառումը

Հանգչեք խաղաղությամբ, Հարոլդ արքա․ հայտնի ֆուտբոլիստի գրառումը Fri, 28 Aug 2026 23:20:34 +0400 Նորվեգիայի ֆուտբոլի…

45 րոպե ago

Շուշան Պետրոսյանը դասավանդելու է

Շուշան Պետրոսյանը դասավանդելու է Fri, 28 Aug 2026 23:15:59 +0400 Երգչուհի Շուշան Պետրոսյանը նոր նախաձեռնությամբ…

49 րոպե ago

Աշխարհում ծնելիությունը զգալիորեն նվազել է․ գիտնականներ

Աշխարհում ծնելիությունը զգալիորեն նվազել է․ գիտնականներ Fri, 28 Aug 2026 23:00:43 +0400 2026 թվականին աշխարհում…

1 ժամ ago