Երեխաներին ընդունելու փոխարեն ասել են` մանկապարտեզը գնում է նորոգման

Երեխաներին ընդունելու փոխարեն ասել են` մանկապարտեզը գնում է նորոգման

Sat, 29 Aug 2026 12:30:15 +0400


Երևանի թիվ 17 մսուր-մանկապարտեզում երեխաների ընդունելության շուրջ ծնողների համար անակնկալ իրավիճակ է ստեղծվել։ Մեր տեղեկություններով՝ կրտսեր առաջին խումբ ընդունվող երեխաների ծնողներին նախ զանգահարել են մանկապարտեզից, հրավիրել հանդիպման, իսկ նախատեսված հանդիպման օրը՝ առավոտյան, տեղեկացրել, որ երեխաներին չեն կարող ընդունել, քանի որ մանկապարտեզը պետական ծրագրի շրջանակում պետք է վերանորոգվի։
Ծնողներին առաջարկվել է երեխաներին հանել հերթագրումից և հերթագրել այլ մանկապարտեզում։

Մանկապարտեզի տնօրինությունը սակայն ծնողների բազմաթիվ հարցերին պատասխան չի տվել, մասնավորապես եթե մանկապարտեզը պետք է վերակառուցվեր և դրա պատճառով երեխաների ընդունելություն չէր նախատեսվում, ապա ինչո՞ւ էին երեխաներին նախապես հերթագրել, ինչո՞ւ էին ծնողներին հանդիպման հրավիրել, և ինչո՞ւ վերանորոգման մասին տեղեկությունը նրանց փոխանցվեց հենց նախատեսված հանդիպման օրը։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ Երևանի հ. 17 մսուր-մանկապարտեզն ընդգրկված է «Երևանի էներգաարդյունավետության 2-րդ» ծրագրով վերակառուցվող մանկապարտեզների ցանկում։

«Այս պահին մանկապարտեզում շենքային մի շարք խնդիրների պատճառով ընդունելությունը կազմակերպվում է միայն կրտսեր առաջին խմբում՝ ծնողների համաձայնագրի հիման վրա»,– հայտնել են քաղաքապետարանից։ Այլ մանրամասներ քաղաքապետարանը չհայտնեց։ Փորձեցինք կապ հաստատել նաև մանկապարտեզի հետ՝ պարզելու, թե երբ է հայտնի դարձել վերակառուցման անհրաժեշտության մասին, ինչու են երեխաներին հերթագրել և ծնողներին հանդիպման հրավիրել, եթե ընդունելությունը չէր նախատեսվում, սակայն մանկապարտեզից մեր զանգերին չպատասխանեցին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում

«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում Thu, 15 Oct 2026 08:20:41 +0400 Ընտրություններին ընդառաջ, Արտաշատի…

4 րոպե ago

«Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է

«Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Thu, 15 Oct 2026 08:15:43 +0400 Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ն իր…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը

«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Thu, 15 Oct 2026 08:10:29 +0400 Առողջապահության նախարար…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել Thu, 15 Oct 2026 08:05:04 +0400 Նիկոլ Փաշինյանը…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»

«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» Thu, 15 Oct 2026 08:00:46 +0400 Մեր տեղեկություններով, «Ուժեղ…

24 րոպե ago

Այդ հրաժարումը վերաբերու՞մ է գերիների վերադարձին․ հարցեր՝ խաղաղության «ռահվիրային»

Այդ հրաժարումը վերաբերու՞մ է գերիների վերադարձին․ հարցեր՝ խաղաղության «ռահվիրային» Wed, 14 Oct 2026 23:56:14 +0400…

8 ժամ ago