Սեպտեմբերի 1-ին Փաշինյա՛նն էլ է դասի

Սեպտեմբերի 1-ին Փաշինյա՛նն էլ է դասի

Sat, 29 Aug 2026 16:45:36 +0400


Երբ մարդ շախմատ խաղացած չի լինում, դժվար է հավատալ, որ կարող է հաղթել լավ շախմատիստներին։ Փաշինյանը կառավարման ու դիվանագիտական մեծ փորձ չունենալով՝ միանգամից խաղի մեջ է մտել Ռուսաստանի ու Արևմուտքի հետ։ Փաշինյանի հնարավոր հաշվարկը կարող է լինել․ «Ռուսաստանը Հայաստանը չի թողնի, հետևաբար ես կարող եմ ասել՝ գնում եմ դեպի Եվրոպա»։ Պուտինի հնարավոր հաշվարկը՝ «Թող Փաշինյանը մտածի, որ ես Հայաստանը չեմ թողնի։ Բայց երբ Եվրոպա գնալը հայտարարությունից դառնա իրական քայլ, այդ ժամանակ կերևա դրա գինը»։
Հենց այդպես էլ Փաշինյանը սկսում է խաղը։ Արևմուտքին՝ «Մենք հեռանում ենք Ռուսաստանից, գնում ենք դեպի Եվրոպա»։ Ռուսաստանին՝ «Մենք ձեզ հետ հարաբերությունները խզելու նպատակ չունենք, եկեք տնտեսական հարցերը լուծենք»։

Բավական հարմար քաղաքական դիրք է, քանի դեռ երկու կողմն էլ քեզ անհրաժեշտ է համարում։
Իսկ Պուտինը, որպես ավելի փորձառու քաղաքական խաղացող, կարող է պարզապես չշտապել։ Չփակել դուռը, չգնալ վերջնական բախման և սպասել այն պահին, երբ ընտրությունը կդառնա ոչ թե խոսք, այլ գործողություն։ Որովհետև ուժեղ կողմը միշտ չէ, որ պատժում է։ Երբեմն նա պարզապես հանգիստ նստում է դիմացինի դիմաց ու ասում․ «Լավ։ Ասում ես՝ գնում ես Եվրոպա։ Իսկ ԵԱՏՄ-ի հետ ի՞նչ ես անելու»։
Սա արդեն հայտարարությունների խաղ չէ։ Սա քաղաքական ընտրություն է։
Ո՞ւմ հետ ես մնում։

Ու հենց այստեղ է սեպտեմբերի 1-ի հանդիպման ամենակարևոր իմաստը։ Եթե Կրեմլի հայտարարած օրակարգը պահպանվի, Փաշինյանի առաջ կարող է դրվել ոչ թե հերթական քաղաքական հարց, այլ իր իսկ ընտրությունների իրական գինը։ Կարելի է ասել՝ սեպտեմբերի 1-ին Փաշինյա՛նն էլ է դասի։

Շախմատում ամենաբարդ պահը միշտ չէ, որ շախն է։ Ամենաբարդ պահն այն է, երբ հասկանում ես, որ նախորդ քայլերդ արդեն սահմանափակել են հաջորդ քայլերի հնարավորությունը։ Շախից հետո միշտ չէ, որ մատ է լինում։ Բայց երբ դիմացինի քայլերի հնարավորությունները մեկը մյուսի հետևից փակվում են, արդեն պատ է։

Քաղաքականության մեջ ամենավտանգավորն այն է, երբ խաղացողը սկսում է կարծել, թե ինքն է խաղացնում բոլորին։ Մինչև հիմա Փաշինյանը կարողացել է միաժամանակ խոսել երկու կողմերի հետ։ Բայց աշխարհաքաղաքական խաղերում գալիս է մի պահ, երբ խոսքի փոխարեն քայլ են պահանջում։ Այդ ժամանակ արդեն դժվար է բոլորին համոզել, որ դու խաղն ես ղեկավարում։ Որովհետև շախմատում կարելի է երկար մտածել, բայց մի պահ է գալիս ՝ քայլը պետք է անել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ ժողովուրդ, ինչպե՞ս ես ուզում ապրել, քո՞, թե՞ Նիկոլի խելքով

Հայ ժողովուրդ, ինչպե՞ս ես ուզում ապրել, քո՞, թե՞ Նիկոլի խելքով Sat, 29 Aug 2026 20:45:40…

13 րոպե ago

Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը

Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Sat, 29 Aug 2026 20:30:48 +0400 Ուգանդայում մահացել է…

28 րոպե ago

«Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ

«Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ Sat, 29 Aug 2026 20:15:18…

43 րոպե ago

Ուղերձով դիմել է ժողովրդին

Ուղերձով դիմել է ժողովրդին Sat, 29 Aug 2026 20:00:41 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին…

58 րոպե ago

Ի՞նչ քրեական գործով է անցել առողջապահության նորանշանակ փոխնախարարը

Ի՞նչ քրեական գործով է անցել առողջապահության նորանշանակ փոխնախարարը Sat, 29 Aug 2026 19:45:05 +0400 Առողջապահության…

1 ժամ ago

Կամավոր «արժանապատիվ մահը» օրինականացվել է

Կամավոր «արժանապատիվ մահը» օրինականացվել է Sat, 29 Aug 2026 19:30:56 +0400 Ավստրալիայի ողջ տարածքում կամավոր…

1 ժամ ago