Նորանշանակ փոխնախարարը 47 մլն եկամուտ ու 9 անշարժ գույք ունի․ 332 հազար դոլար էլ պարտքով է տվել

Նորանշանակ փոխնախարարը 47 մլն եկամուտ ու 9 անշարժ գույք ունի․ 332 հազար դոլար էլ պարտքով է տվել

Sat, 29 Aug 2026 17:45:27 +0400


Այսօր Նիկոլ Փաշինյանի հրամանով Առողջապահության փոխնախարար նշանակված Սամվել Խարազյանը 9 անշարժ գույք ունի։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Անշարժ գույքերից 4-ը Երևանում գտնվող բնակարաններ են, 3-ը գնել է 2010թ, 2017թ, 2020թ-ին, իսկ մեկը նվեր է ստացել 2017թ-ին։ 2022թ-ին Աբովյանում 2 հողամաս է գնել, իսկ 2024թ-ին՝ ամառանոց, կրկին Աբովյանում։ Մյուս երկու անշարժ գույքերը ավտոտնակներ են, որոնք ձեռք է բերել 2017թ եւ 2020թ-ին։ Խարազյանը 2022թ-ին գնել է նույն տարի թողարկված MG մակնիշի ավտոմեքենա։ Նա Ակբա բանկում ունի 4,5 մլն դրամի բաժնային արժեթղթեր, ինչպես նաև 8 մլն 223 հազար դրամ և 14 հազար դոլար պարտքային արժեթղթեր։ 4 քաղաքացի Սամվել Խարազյանին մեծ գումարներ են պարտք։ Մասնավորապես Ռուբեն Կարապետյանին նա 270 հազար դոլար պարտքով գումար է տվել, Արշակ Թորոյանին՝ 10 մլն 925 հազար դրամ, Կարեն Այվազյանին՝ 21 հազար եվրո, իսկ Արթուր Ավագյանին՝ 3 մլն դրամ։ Ամբողջը միասին մոտ 121 մլն 321 հազար դրամ կամ 332 հազար դոլար է կազմում։

Փոխնախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար եվրո, 11 հազար 762 դոլար և 12 մլն 168 հազար դրամ։ Իսկ կանխիկ ունեցել է 500 դոլար, 200 եվրո եւ 460 հազար դրամ։ 2025թ-ի ընթացքում նրա եկամուտները կազմել են 47 մլն 60 հազար 846 դրամ, որից 13 մլն 155 հազար դրամը ստացել է աշխատավարձ՝ Առողջապահության նախարարությունից, մնացած գումարը գոյացել է փոխառությունների դիմաց ստաված եկամտից ու գույքերի վարձակալություններից։

Խարազյանը 22 մլն 162 հազար 323 դրամի գույքի վերանորոգում է իրականացրել։

Նրա կինը՝ Մարինա Սարգսյանը 373 հազար դրամ եւ 1577 եվրո բանկային հաշվի մնացորդ է հայտարարգրել, ինչպես նաև 2 մլն դրամ ավանդ եւ դրանից ստացած 180 հազար դրամ եկամուտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել Sun, 30 Aug 2026 23:00:17 +0400 Թուրքիայի Ադանայի…

11 րոպե ago

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան Sun, 30 Aug 2026 22:58:39…

13 րոպե ago

Ես որևէ պարագայում ինքնասպան չեմ լինելու

Ես որևէ պարագայում ինքնասպան չեմ լինելու Sun, 30 Aug 2026 22:45:17 +0400 Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանին…

26 րոպե ago

Արժե ուշադրության արժանացնել այս դետալը

Արժե ուշադրության արժանացնել այս դետալը Sun, 30 Aug 2026 22:39:58 +0400 Սպասվող Փաշինյան–Պուտին հանդիպմանը ես…

32 րոպե ago

Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ

Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ Sun, 30 Aug 2026 22:38:06…

34 րոպե ago

Վերջին ճեպազրույցում hայաստանյան արդարադատությունը վախճանվեց վերջնականորեն

Վերջին ճեպազրույցում hայաստանյան արդարադատությունը վախճանվեց վերջնականորեն Sun, 30 Aug 2026 22:30:32 +0400 Latest news from…

41 րոպե ago