Լեգիտիմության մասին եւ ոչ միայն
Sat, 29 Aug 2026 19:15:21 +0400
Ակնհայտ է, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցելությունները ԱԺ եւ ԱԽ՝ ամբողջությամբ եւ համակողմանի չլուսաբանվեցին ՀՀ իշխանությունների կողմից: Ի՞նչ են խոսել Կոպիրկինի հետ նշված հաստատությունների «նորանշանակ» ղեկավարները… Հայտնի չէ: Գիտենք միայն, որ հայկական կողմերից միայն գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ու բարելավման դինամիկայից: Եթե սա ճիշտ է, ուրեմն մենք այլմոլորակային ենք կամ, առնվազն, տիեզերագնաց: Ի դեպ, ռուսական կողմն էլ առանձնապես չի հոգացել, որ ՀՀ քաղաքացիները հասու դառնան այդ հանդիպումների մանրամասներին: Կա՛մ չեն կարեւորել, կա՛մ էլ այնպիսի խոսակցություն է ծավալվել, որ Կոպիրկինի ղեկավարած հաստատությունը, խղճալով հայ հանրությանը, փորձել է առանձնապես պերճախոս չլինել:
Մոռանանք Կոպիրկինի հետ կապված այս երկու տհաճ հանդիպումների մասին եւ անցնենք բուն թեմային՝ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությանը: Անձամբ ինքը գրեթե վստահ է, որ լեգիտիմ է, բայց իր կարծիքն այս հարցում 180 աստիճանով տարբեր է մեծ թվով մարդկանց կարծիքից: Նա իրեն լեգիտիմ է համարում Վահագն Հովակիմյանի նկարած թվերով, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, եւ դրա մասին է խոսում հետընտրական ողջ անցուդարձը:
Քաղաքագիտության մեջ չկա այնպիսի պնդում, որ համապետական ընտրություններում 49 տոկոս ձայն հավաքած ղեկավարը չի կարող լեգիտիմ լինել: Ընդհակառակը՝ դա մի բան էլ լավ ցուցանիշ է լեգիտիմ լինելու համար: Եվրոպական երկրներում 31-32 տոկոսով են նախագահներն ու վարչապետները լեգիտիմ համարվում, կոալիցիաներ են կազմում գաղափարակից կուսակցությունների հետ, հանգիստ, առանց էքսցեսների ու ճղճղոցի ղեկավարում երկիրը: Մինչդեռ Փաշինյանի պարագայում, արի ու տես, 49 տոկոսն է լեգիտիմության հարց առաջացնում: Ինչո՞ւ…
Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ չեք շնորհավորում Նիկոլ Վովաեւիչին այս հաղթանակի կապակցությամբ: Քար հո չե՞ք քաշելու, եղածը մի շնորհավորանք չէ՞: Ձեր դարակներում որ նայեք, լիքը այդպիսի շնորհավորանքներ կան, դժվա՞ր է դրանցից մեկն ուղարկել Փաշինյանին՝ հարգելի պարոն Փաշինյան, շնորհավորում եմ ՀՀ ԱԺ ընտրություններում Ձեր եւ ГД-ի տարած ավելի քան համոզիչ հաղթանակի համար: Աշխարհը կքանդվե՞ր…
Բայց որտեղի՞ց իմանար Վլադիմիր Վլադիմիրովիչը, որ այդ քայլը չանելով, դժվարին կացության է մատնելու Փաշինյանին: Այդ դեպքում ի չիք են դառնում այն բոլոր չորուցամաք շնորհավորանքները, որ նա ստացել է ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ԵՄ-ից, Թուրքիայից եւ Հնդկաչինի կողմերից: Առանց Պուտինի շնորհավորանքի, դրանք դառնում են Ռուսաստանի ուղղությամբ «խալաստոյ» կրակոցներ, ինչը Փաշինյանը, իմ կարծիքով, սկսել է գիտակցել:
Մեր արեւմտամեռ հատվածին ես կխնդրեի՝ Նիկոլի համար այս դժվարին պահին կանգնել նրա կողքին: Ո՞ւր եք, արա՝ Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան, Լեւոն Շիրինյան եւ այլ թափթփուկներ… Ձեր խորհուրդներով երկիրը հասցրիք այս վիճակին ու թռա՞ք: ԵՄ չենք գնում, ՆԱՏՕ չենք մտնում, ԵԱՏՄ-ից ս.. են անում, ՀԱՊԿ-ից արդեն ս… են արել: Արամ Սարգսյան, բա ո՞ւր է ամերիկյան զորքը, ինչո՞ւ չի գալիս Դավալուն ու Տիգրանաշենը պաշտպանելու: Վա՜յ, թրջած հավեր, նստել, Նիկոլի հետ սպասում են, որ Պուտինը շնորհավորի… Հակառակ պարագայում սրանք Ալեն Սիմոնյանի աչքերը կհանեին… Դու այդ ինչպե՞ս ես համարձակվել Կոպիրկինին ընդունել, բա չգիտե՞ս, որ Նիկոլն այսպես ու այսպես արած ունի Ռուսաստանին:
Այս օրերին Փաշինյանը տենդագին ճանապարհներ է փնտրում Պուտինի զանգին կամ, որ ավելի ցանկալի է, տեսակցությանն արժանանալու համար: Առաջիկայում կան հանդիպման հեռանկարներ, բայց դրանք կարող են օգուտ չտալ, եթե մինչ այդ Փաշինյանը չսրբագրի Ռուսաստանի նկատմամբ իր կեցվածքները: Նա արդեն այնքան է առաջ գնացել Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ուղղությամբ, որ հետդարձի ճանապարհ այլեւս չունի: Եվ ահա, անում է ամեն ինչ, նույնիսկ անհնարինը, որ արժանանա Վլադիմիր Վլադիմիրովիչի տեսությանն ու լուծի իր լեգիտիմության հարցը: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք իրավիճակը, ասեմ, որ Պուտինի համար «ասնավանի» չեն ԵՄ գնալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, եւ ՌԴ նախագահը պահանջել է հայ ժողովրդի հանրաքվեով որոշել ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու հարցը:
Պարոն Փաշինյան, Դուք, ինչ է, վախենո՞ւմ եք այդ հանրաքվեից: 49 տոկոս ունեք, մի քիչ էլ որ ձգեք, գուցե ստացվի Պուտինին համոզել, որ մեր ժողովուրդն ուզում է գնալ ԵՄ, չեղարկել հայ-ռուսական բոլոր պայմանագրերը՝ ներառյալ նաեւ երկկողմանի, փակել ատոմակայանը, ռուսական երկաթուղին հանձնել երրորդ կողմի, փակել Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող բոլոր ձեռնարկությունները, 102-րդ ռազմաբազան հանել Հայաստանից… Այլապես տեսնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջոցով Պուտինի վրա դուրս գալը քեզ չի հաջողվում: Պիտի անես այդ հանրաքվեն, ելք չունես: Դու ստիպված ես ընդունել, որ Ռուսաստանը վաղուց քեզ հետ չի աշխատում, այլ նախընտրում է աշխատել հայ ժողովրդի հետ, որին դու չես ներկայացնում:
ՀԳ. Հիշեցում: Միջազգային քաղաքական էթիկետում ընդունված է, որ նորընտիրը (կապ չունի՝ ինքնահռչակ, թե լեգիտիմ) առաջին այցը կատարի որեւէ բարեկամ երկիր:
Սրտապատառ սպասում եմ…