«Հարրի Փոթերը»՝ թատրոնում

«Հարրի Փոթերը»՝ թատրոնում

Sat, 29 Aug 2026 21:00:23 +0400


Երբ խոսում են «Հարրի Փոթերի» ֆենոմենի մասին, սովորաբար հիշում են Ջոան Ռոուլինգի 7 գրքերը եւ 8 ֆիլմերը, որոնք կախարդ տղայի պատմությունը դարձրել են մեր ժամանակների ամենահաջողված մշակութային երեւույթներից մեկը։ Սակայն քչերը գիտեն, որ կա ընդամենը մեկ պաշտոնական պիես «Հարրի Փոթերի» մասին, որը բեմականացվել է։ Խոսքը «Հարրի Փոթերն ու անիծված երեխան» պիեսի մասին է։

Ինչու ենք ասում՝ պաշտոնական պիես, որովհետեւ կան ոչ պաշտոնական ներկայացումներ, որոնք ներկայացրել են Ռոուլինգի բազմահատորյակը բեմին՝ երկրորդական հերոսների դիտանկյունից։ Մասնագետները նկատում են՝ Ռոուլինգի բազմահատորյակն ունի ահռելի ծավալ՝ հազարավոր էջեր, հարյուրավոր կերպարներ, բազմաթիվ սյուժետային գծեր, գործողությունների անընդհատ փոփոխվող աշխարհագրություն, եւ այդ ամենը պիեսի վերածելը շատ բարդ է։ Նույնիսկ պարզ թատերական ադապտացիան, եթե ողջ ծավալով է արվում, ահռելի աշխատանք է բովանդակային եւ տեխնիկական առումներով։ Մյուս կողմից, եթե կինոյում տարածությունը կարելի է փոփոխել ակնթարթորեն, թատրոնի բեմը նման հնարավորություն չունի։ Բեմի վրա հնարավոր չէ իրատեսական վիզուալիզացիայով մասշտաբային համակարգչային էֆեկտներ կամ ֆանտաստիկ աշխարհներ ցուցադրել։ Թատրոնի կախարդանքն այլ է՝ հանդիսատեսը՝ ինքը պետք է տեսնի անհնարինը, միաժամանակ հասկանալով, որ այն ստեղծվում է հենց այդ պահին՝ իր աչքի առաջ։ Թերեւս սա է պատճառը, որ երկար ժամանակ Ջոան Ռոուլինգի հայտնի վիպաշարը չունեցավ թատերական ադապտացիա։

Միայն 2013-ին հայտնի դարձավ, որ հեղինակն աշխատում է թատերական պրոդյուսերների հետ, որպեսզի «Հարրի Փոթերը» թատրոնի բեմ բարձրանա լոնդոնյան Վեսթ-Էնդում։ Նախնական վարկածն այն էր, որ ներկայացումը վերաբերելու է Հարիի վաղ տարիքին՝ նախքան Հոգվարթս ընդունվելը։ Սակայն այդ կոնցեպցիայից հետագայում հրաժարվեցին։ Եվ որդեգրվեց կարեւոր սկզբունք՝ ոչ թե վերապատմել արդեն եղածը, այլ ներկայացնել շարունակությունը։ 2016 թ. հունիսի 30-ին Լոնդոնի Palace Theatre-ում կայացավ «Հարրի Փոթերն ու անիծված երեխան» պիեսի պրեմիերան։ Պիեսը գրել էր բրիտանացի դրամատուրգ Ջեք Թորնը, ռեժիսորը Ջոն Տիֆանին էր։ Իսկ Ջոան Ռոուլինգը մասնակցել էր պատմության ստեղծման աշխատանքներին։ Պաշտոնապես այն համարվեց որպես «Հարրի Փոթերի» շարքի ութերորդ պատմություն եւ առաջինը, որ ստեղծվել էր հատուկ թատրոնի բեմի համար։ Սա կարեւոր է, քանի որ բեմի համար սկզբունքորեն նոր պիես էր գրվել, եւ դա գրքերից որեւէ մեկի բեմական ադապտացիան չէր։

Սյուժեի համաձայն, գործողությունները ծավալվում են «Հարրի Փոթերն ու մահվան ընծաները»-ում դեպքերի զարգացումից 19 տարի անց։ Հարրին արդեն հասուն մարդ է։ Աշխատում է Կախարդանքի նախարարությունում, ամուսնացել է Ջինի Վիզլիի հետ եւ դաստիարակում է իր 3 երեխաներին։ Կենտրոնական ֆիգուրը կրտսեր որդին է՝ Ալբուս Սեւերուս Փոթերը։ Այսկերպ՝ հանուն թատրոնի, Հարրին դարձավ չափահաս ու հասուն մարդ, ընտանիքի հայր, որը ստիպված էր առերեսվել իր անցյալի հետեւանքների հետ։ Հետաքրքիր է, որ նույնիսկ թատերական բեմի համար գրված գործն այնքան «հագեցած» էր, որ նախապես մտադիր են եղել այն բաժանել 2 մասի։ Ընդ որում, Լոնդոնի հանդիսատեսին առաջարկվել է 2 մասերը դիտել կա՛մ առանձին օրերի, կա՛մ միասին՝ մեկ օրվա ընթացքում։ Հետագայում պիեսի ամերիկյան տարբերակում 2 մասերը միացվել են իրար, եւ ստեղծվել է մեկ միասնական ներկայացում։ Եվ աշխարհով մեկ տարածվել է հենց այս տարբերակը։ Մեկ մասանոց ներկայացման տեւողությունը 175 րոպե է։ Պիեսի յուրահատկությունն այն է, որ այն չի պատճենում գրքային միջավայրն ու մթնոլորտը։ Ներկայացման հեղինակները հաշվի են առել թատրոնի բոլոր առանձնահատկությունները՝ լույս, դեկորացիաներ, ձայնի հնարավորություն եւ այլն։ Ու թերեւս այս մանրակրկիտ աշխատանքն է նաեւ նպաստել, որ պիեսն ունենա մեծ հաջողություն համաշխարհային թատերական աշխարհում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արսեն Աղաբաբյանն ազատ արձակվեց

Արսեն Աղաբաբյանն ազատ արձակվեց Tue, 01 Sep 2026 01:31:21 +0400 Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ…

2 ժամ ago

Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Mon, 31 Aug 2026 23:45:34 +0400 Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես…

4 ժամ ago

Մոտ 100 միլիոն եվրոյով կգնեն «Լիվերպուլի» կիսապաշտպանին

Մոտ 100 միլիոն եվրոյով կգնեն «Լիվերպուլի» կիսապաշտպանին Mon, 31 Aug 2026 23:30:56 +0400 Անգլիական «Մանչեսթեր…

4 ժամ ago

Հայերին քոչվոր սարքեց

Հայերին քոչվոր սարքեց Mon, 31 Aug 2026 23:24:57 +0400 Հայերին քոչվոր սարքեց Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում…

4 ժամ ago

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում Mon, 31 Aug 2026 23:15:59…

4 ժամ ago

Ցավոք, այս տարի, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել

Ցավոք, այս տարի, ունենք բարեգործության արգելք, և մեր գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել Mon, 31…

4 ժամ ago