Լռել չեմ կարող

Լռել չեմ կարող

Sat, 29 Aug 2026 21:45:43 +0400


Ապրում ենք շատ ծանր ժամանակներ։ Ղարաբաղում ունեցած ողբերգությունից հետո ուշքի չենք գալիս։ Անկախ նրանից, թե ով ինչ կասի, ով իրեն ոնց կպահի, վիճակը շատ անորոշ է եւ ոչ հուսադրող։

Մենք կարող էինք համաձայնեցված սցենարով ընտրություններ կազմակերպել, ցույց տալ ե՛ւ մեզ, ե՛ւ աշխարհին, որ կարող ենք գրագետ, պատասխանատու գործել։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Այդ գործում էլ կրկնվեց նույնը, ինչ եղել էր նախկինում։ Այսինքն՝ կարեւորագույն քաղաքական գործընթացում չեղավ առաջընթաց։

Այսօր «զբաղված ենք» մեղավորներ փնտրելով։ Որքան ես եմ հասկանում, աշխարհի հզորները չեն ցանկանում, որ տարածաշրջանում մենք ուժեղանանք։ «Շարժում, թե անշարժություն» երկընտրանքում մեզ առաջարկում են անշարժությունը։ Սա կարող է կործանարար լինել մեզ համար։ Ես չեմ ասում՝ կոշտ ձեւով հակադրվել մեծ տերությունների հետ, բայց պետք է առաջարկենք, հորդորենք նրանց՝ աշխատանքի բաժանման շուկայում մեզ էլ տեղ հատկացնել։ Մենք չպետք է դառնանք գնացքներ սպասարկող տարածք, որովհետեւ խաղաղասեր արարող ժողովուրդ ենք։ Մարդկային գործունեության բոլոր բնագավառներում մենք տվել ենք վառ անհատականություններ։ Գոնե դա մեզ պետք է պարտավորեցնի եւ ոգեւորի։ Խոսքս ավարտեմ Վահրամ Փափազյանի ուշագրավ մեկնությամբ. «Լուսավոր ջահեր շատ են եղել, ճիշտ է, մարդու ճանապարհներին, բայց նա այդ ջահերը հանգցնելով է զբաղվել ավելի շուտ ու այդ ինքնակործանման զբաղման մեջ այնքան է հարատեւել, որ այսօր անաչառ դատողի համար ոչ ոք իր վիճակին արժանի չէ այնքան, որքան հենց ինքը։ Օ, ինչքան կուզենայի հեռացնել ինձնից այս սեւ մտքերը ու բարեկամ հայացքով նայել մարդու աչքերին։ Սակայն պետք է խոստովանեմ, որ մարդու աչքերին նայելիս հաճախ ես ինքս ինձ եմ տեսել…»։ Աստված մեզ օգնական։

Խաչատուր ԴԱՆԴՂՅԱՆ
Ք. Էջմիածին

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին Mon, 02 Nov 2026 09:35:08 +0400…

8 րոպե ago

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում Mon, 02 Nov 2026 09:15:29 +0400 Ազատ ոճի…

28 րոպե ago

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

10 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

10 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

10 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

11 ժամ ago