Ի՞նչ էր ակնարկում Ուշակովը, և Փաշինյանի համար ինչ վտանգներ է պարունակում այս այցը

Ի՞նչ էր ակնարկում Ուշակովը, և Փաշինյանի համար ինչ վտանգներ է պարունակում այս այցը

Mon, 31 Aug 2026 21:45:32 +0400


Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին ներկա գտնվելու համար երեկ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեք մեկնեց նաև Նիկոլ Փաշինյանն` իր «անփոխարինելի» պատվիրակությամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ԱԳՆ Արարատ Միրզոյան, ԱԽՔ Ալեն Սիմոնյան, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան, ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյան:

Բնականաբար, առաջին բանը, որ արել է Փաշինյանը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի ու նրա պատվիրակության հետ հանդիպումն է եղել ու հակահայկական բովանդակությամբ պայմանավորվածություններին հավատարիմ մնալու մասին հերթական հավաստիացումները: Մինչ Ղրղզստանն ու Չինաստանը ռազմավարական նշանակության համաձայնագիր են կնքում, Փաշինյանը բավարարվում է Ալիևի հետ հանդիպմամբ, որտեղ բացակայում են Հայաստանի եւ Ադրբեջանի դրոշները: Այսօր նա ՌԴ նախագահ Պուտինի հետ է հանդիպելու, որն այս այցի գլխավոր նպատակն է:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Սուրեն Զոլյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատում է, որ Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության` ՇՀԿ-ի անդամ չէ, հետևաբար Փաշինյանը կարող էր և չմասնակցել այդ գագաթնաժողովին: «Բնական է, որ այնտեղ լինելու են աշխարհի առաջնորդներ, որոնց հետ, փաստորեն, Հայաստանը ոչ մի ձևով չի առնչվում, իսկ վաղը սպասվում է հանդիպում Պուտինի հետ: Եթե հաշվի առնենք ռուս պաշտոնյաների հայտարարությունները, որոնք նախորդում են Պուտին- Փաշինյան հանդիպմանը, Փաշինյանին այնտեղ լավ բան չի սպասվում: Հայաստանի համար, բայց նախ և առաջ Փաշինյանի համար ոչ մի լավ բան չի սպասվում, որովհետև անմիջապես ասվում է, որ Փաշինյանը չի կարողացել իր խոսքի տերը լինել, զբաղված է խաբեությամբ, պաշտոնական մակարդակով է դա ասվում, իսկ Ռուսաստանի գլխավոր պատասխանատուն, որը ոչ թե Լավրովն է, այլ ՈՒշակովը՝ Պուտինի օգնականը, ում դիրքն ավելի ծանրակշիռ է, ինչ-որ ձևով բացեց փակագծերը, ասելով, որ քննարկելու են նախևառաջ այն հարցը, թե ինչու են Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվում այն քաղաքական գործիչները, որոնք ուզում են նորմալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: ՈՒշակովի այդ հայտարարությունը շատ զարմանալի է, որովհետև ՌԴ նախագահի օգնականը հազվադեպ է ելույթ ունենում, հատկապես նախորդող իրադարձությունների համար, դա երևի թե ակնարկ է միգուցե Փաշինյանի համար: Բայց եթե գնում է այնտեղ, ուրեմն ստիպված է դա անել, սպասենք վաղվան»,-ասաց Զոլյանը:

Քաղաքական վերլուծաբանը, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանն, ասաց, որ Փաշինյանը օգտագործելով առիթը, պիտի զեկուցի Ալիևին, թե ինչն է արվել: «Պետք է անդրադառնալ անցյալ տարվա Ալիևի շատ ցինիկ պահվածքին, որ վերջում ասել է, թե` դու Փաշինյան, տնային աշխատանք ունես կատարելու: Այսինքն, մարդը բացեիբաց ասում է՝ ես ունեմ հանձնարարականներ, որ դու պիտի կատարես, իսկ Փաշինյանը դրան ոչ մի կերպ չի արձագանքել: Այսօր գլուխը կախ բացատրում է, թե ինչու պետք է փոխել Սահմանադրությունը, մանկլավիկները բացատրում են, թե ինչու պետք է փոխել պատմության դասագրքերը: Իմ կարծիքով նաև հետապնդումները, այդ թվում նաև Քոչարյանի ու եկեղեցու դեմ հալածանքները, դրանք նույնպես թեև Ալիևը դրանց մասին չի հայտարարել, բայց այդ ծրագրի մեջ տեղավորվում է այս ամենը՝ Տիգրանաշենի հարցը և այլն, այսինքն, մարդը գնացել է ատչյոտ տալու»,- շեշտեց Զոլյանը:

Իհարկե այս հարթակը ներկայացուցչական է` բավականին ծանրակշիռ առաջնորդներ են մասնակցում, բայց պետք է հիշել, որ Բիշքեքում հավաքվում են այն ղեկավարները, ովքեր չեն մտնում Միացյալ Նահանգներ- Եվրոպա, այսպես ասած` կոլեկտիվ Արևմուտք հասկացության մեջ: «Նրանցից շատերը, ճիշտ է` ունեն սերտ հարաբերություններ, ինչպես որ Թուրքիան, բայց այնուամենայնիվ, իրենց անջատ են պահում: Միակ բացառությունը փաստորեն դառնում է Հայաստանը, ով ասում է, որ գնում է դեպի Եվրոպա, բայց գնում է ՇՀԿ-ի հավաքներին»,- նկատեց Սուրեն Զոլյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

1700 տարվա սարկոֆագն օգտագործվել է որպես ծաղկաման

1700 տարվա սարկոֆագն օգտագործվել է որպես ծաղկաման Mon, 31 Aug 2026 22:30:50 +0400 Բլենխեյմի դղյակում,…

6 րոպե ago

Որ դիետան է բարելավում լյարդի աշխատանքն ու նյութափոխանակությունը

Որ դիետան է բարելավում լյարդի աշխատանքն ու նյութափոխանակությունը Mon, 31 Aug 2026 22:15:52 +0400 Գիտնականները…

21 րոպե ago

Ընտրությունների նախաշեմին փորձո՞ւմ են ճնշել

Ընտրությունների նախաշեմին փորձո՞ւմ են ճնշել Mon, 31 Aug 2026 22:07:45 +0400 Քիչ առաջ լրատվամիջոցները տարածել…

29 րոպե ago

Հայտնաբերվում է Արարատ գյուղում

Հայտնաբերվում է Արարատ գյուղում Mon, 31 Aug 2026 22:00:02 +0400 Օգոստոսի 11-ին ստացվել էր հաղորդում,…

37 րոպե ago

Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե` բացատրություն տալու

Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե` բացատրություն տալու Mon, 31 Aug 2026 21:36:10 +0400 Քիչ…

1 ժամ ago

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սարդարապատը» հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սարդարապատը» հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ Mon, 31 Aug 2026…

1 ժամ ago