Ինչ ուղերձ է հղել Գարեգին Բ-ն

Ինչ ուղերձ է հղել Գարեգին Բ-ն

Tue, 01 Sep 2026 10:12:08 +0400


Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։

Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին՝ արդի ժամանակներին և պահանջներին համահունչ գիտելիքներով ծառայություն բերելու կյանքի առաջընթացին ու բարօրությանը։ Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, միաժամանակ ազգային ու հոգևոր անանց արժեքներով սնում ազգի արժանավոր զավակների, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ։

Մաղթում ենք ուժ ու կորով կրթության գործի բոլոր նվիրյալներին՝ իրենց պատասխանատու և գովարժան առաքելությամբ սաների սրտերում ամրապնդելու ուսման հանդեպ նախանձախնդրությունը, զորացնելու նրանց ազգասեր ու հայրենանվեր ոգին։ Ձեզ, սիրելի աշակերտներ և ուսանողներ, մաղթում ենք եռանդ ու ջանասիրություն, որպեսզի գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին ու ժողովրդին և ուրախություն պատճառեք ձեր ընտանիքներին: «Իմաստությունը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ»,- խրատում է Սուրբ Գիրքը (Առակներ 2.2):

Թող Աստված Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ պահպանի մեր հայրենիքը և առատապես օրհնի ու զորացյալ պահի աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել է

Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել է Tue, 01 Sep 2026 11:00:43 +0400 Թուրքիայում հուլիսին գործազրկության մակարդակը…

5 րոպե ago

«Հրապարակ»․ Հայ տղամարդիկ բռնարարներ են, բայց կան դեպքեր, երբ տղամարդն է բռնության ենթարկվում

«Հրապարակ»․ Հայ տղամարդիկ բռնարարներ են, բայց կան դեպքեր, երբ տղամարդն է բռնության ենթարկվում Tue, 01…

20 րոպե ago

Ում է ընդունել ԳՇ պետը․ մանրամասներ

Ում է ընդունել ԳՇ պետը․ մանրամասներ Tue, 01 Sep 2026 10:37:58 +0400 ՀՀ պաշտպանության նախարարի…

28 րոպե ago

Ալիևը Փաշինյանի հետ հանդիպելուց հետո է միայն բանակցել Էրդողանի հետ

Ալիևը Փաշինյանի հետ հանդիպելուց հետո է միայն բանակցել Էրդողանի հետ Tue, 01 Sep 2026 10:30:46…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Գեներալ Մանվելին ուրացողը՝ ՔՊ-ի թեկնածու

«Հրապարակ»․ Գեներալ Մանվելին ուրացողը՝ ՔՊ-ի թեկնածու Tue, 01 Sep 2026 10:25:56 +0400 Շիրակի մարզի Արթիկ…

40 րոպե ago

Հայ-թուրքական բիզնես-ֆորում Հայաստանու՞մ

Հայ-թուրքական բիզնես-ֆորում Հայաստանու՞մ Tue, 01 Sep 2026 10:23:29 +0400 Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության…

43 րոպե ago