Ռուսաստան, դու պարտավո՛ր ես, մենք՝ ինքնիշխան․․․

Ռուսաստան, դու պարտավո՛ր ես, մենք՝ ինքնիշխան․․․

Tue, 01 Sep 2026 13:45:59 +0400


Միրզոյանը Ռուսաստանին հիշեցնում է, որ Հայաստանը դաշնակից է, ԵԱՏՄ անդամ է, պայմանագրեր ունի, իր պարտականությունները անթերի կատարել է, և հիմա Ռուսաստանն էլ պետք է հարգի Հայաստանի իրավունքները։
Շատ ճիշտ։

Միայն մի փոքր հարց․ իսկ Հայաստանի՞ պարտականությունները։ Թե՞ «պարտականություն» բառը մեր դիվանագիտության մեջ երկիմաստ է․ երբ Ռուսաստանին ենք ասում՝ նշանակում է՝ «դու պարտավոր ես», իսկ երբ մեզ են ասում՝ «եկեք քաղաքական ենթատեքստ չփնտրենք»։ Միրզոյանն ասում է․ «Մենք մեր պարտականությունները կատարել ենք անթերի»։

Հետաքրքիր է՝ ո՞ր պարտականությունների մասին է խոսքը։ Եթե դաշնակցությունը ենթադրում է փոխադարձ հարգանք, ապա դա միայն պայմանագրերի տողերը կարդալը չէ։ Դաշնակիցը նաև պարտավոր է իր հասարակության մեջ չձևավորել թշնամանքի ու ատելության մթնոլորտ մյուս դաշնակցի նկատմամբ, և ամեն օր այդ նույն դաշնակցին չներկայացնել որպես սեփական բոլոր դժբախտությունների գլխավոր պատճառ։ Դաշնակիցը նաև չի կարող մի կողմից դաշնակցից հավատարմություն պահանջել, իսկ մյուս կողմից՝ նրա թշնամիների հետ սիրախաղեր տալ։ Մի կողմից ասել․ «Ռուսաստան, հարգիր մեզ, մենք դաշնակիցներ ենք»։ Մյուս կողմից՝ նույն հասարակության մեջ ամիսներով ու տարիներով ձևավորել պատկեր, թե այդ նույն դաշնակիցը մեր բոլոր խնդիրների գլխավոր մեղավորն է։

Իհարկե, Ռուսաստանին քննադատել կարելի է, և անհրաժեշտության դեպքում՝ պետք է։ Բայց փոխադարձ հարգանքը միայն դիմացինի պարտականությունը չէ։ Եթե պահանջում ենք պայմանագրերի կատարում՝ պետք է ընդունենք նաև սեփական պարտավորությունները։ Եթե ասում ենք՝ դաշնակցությունը երկկողմանի է, ապա երկկողմանի պետք է լինի նաև մեր վարքագիծը։ Հակառակ դեպքում ստացվում է շատ հարմար բանաձև․

«Դու իմ դաշնակիցն ես, ուրեմն պարտավոր ես ինձ հարգել։ Իսկ ես քեզ ամեն օր կարող եմ ներկայացնել որպես թշնամի, որովհետև դա իմ ինքնիշխան իրավունքն է»։

Սա արդեն դաշնակցություն չէ։ Սա այն հարաբերությունն է, որտեղ մեկը պարտավորություններ ունի, իսկ մյուսը՝ միայն իրավունքներ։ Ու ամենազավեշտալին այն է, որ այդ ամենի վերջում նորից լսում ենք․

«Մենք չենք ուզում թեժացնել իրավիճակը»։ Իսկապե՞ս։ Կրակը վառենք, հետո հանգիստ հայտարարենք՝ «Խնդրում ենք բոլորին պահպանել հանգստություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թվային ճորտատիրություն եւ կադրային կարուսել

Թվային ճորտատիրություն եւ կադրային կարուսել Thu, 05 Nov 2026 18:45:28 +0400 Հայաստանի պետական կառավարման համակարգը…

11 րոպե ago

Որոնք են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփի պարտության պատճառները, ըստ Վենսի

Որոնք են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփի պարտության պատճառները, ըստ Վենսի Thu, 05 Nov 2026 18:30:50…

26 րոպե ago

Հայաստանը Թուրանի մաս են ուզում դարձնել, նոր սահմանադրության մեջ Թուրքիայի գաղափարներն են ներդրված

Հայաստանը Թուրանի մաս են ուզում դարձնել, նոր սահմանադրության մեջ Թուրքիայի գաղափարներն են ներդրված Thu, 05…

37 րոպե ago

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը Thu, 05 Nov 2026 18:15:24 +0400 Թեեւ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն անվանում…

41 րոպե ago

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան Thu, 05 Nov 2026 17:59:28 +0400 ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի…

57 րոպե ago

Ուզում են գլխատել

Ուզում են գլխատել Thu, 05 Nov 2026 17:52:47 +0400 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում…

1 ժամ ago