Ռուսաստան, դու պարտավո՛ր ես, մենք՝ ինքնիշխան․․․

Ռուսաստան, դու պարտավո՛ր ես, մենք՝ ինքնիշխան․․․

Tue, 01 Sep 2026 13:45:59 +0400


Միրզոյանը Ռուսաստանին հիշեցնում է, որ Հայաստանը դաշնակից է, ԵԱՏՄ անդամ է, պայմանագրեր ունի, իր պարտականությունները անթերի կատարել է, և հիմա Ռուսաստանն էլ պետք է հարգի Հայաստանի իրավունքները։
Շատ ճիշտ։

Միայն մի փոքր հարց․ իսկ Հայաստանի՞ պարտականությունները։ Թե՞ «պարտականություն» բառը մեր դիվանագիտության մեջ երկիմաստ է․ երբ Ռուսաստանին ենք ասում՝ նշանակում է՝ «դու պարտավոր ես», իսկ երբ մեզ են ասում՝ «եկեք քաղաքական ենթատեքստ չփնտրենք»։ Միրզոյանն ասում է․ «Մենք մեր պարտականությունները կատարել ենք անթերի»։

Հետաքրքիր է՝ ո՞ր պարտականությունների մասին է խոսքը։ Եթե դաշնակցությունը ենթադրում է փոխադարձ հարգանք, ապա դա միայն պայմանագրերի տողերը կարդալը չէ։ Դաշնակիցը նաև պարտավոր է իր հասարակության մեջ չձևավորել թշնամանքի ու ատելության մթնոլորտ մյուս դաշնակցի նկատմամբ, և ամեն օր այդ նույն դաշնակցին չներկայացնել որպես սեփական բոլոր դժբախտությունների գլխավոր պատճառ։ Դաշնակիցը նաև չի կարող մի կողմից դաշնակցից հավատարմություն պահանջել, իսկ մյուս կողմից՝ նրա թշնամիների հետ սիրախաղեր տալ։ Մի կողմից ասել․ «Ռուսաստան, հարգիր մեզ, մենք դաշնակիցներ ենք»։ Մյուս կողմից՝ նույն հասարակության մեջ ամիսներով ու տարիներով ձևավորել պատկեր, թե այդ նույն դաշնակիցը մեր բոլոր խնդիրների գլխավոր մեղավորն է։

Իհարկե, Ռուսաստանին քննադատել կարելի է, և անհրաժեշտության դեպքում՝ պետք է։ Բայց փոխադարձ հարգանքը միայն դիմացինի պարտականությունը չէ։ Եթե պահանջում ենք պայմանագրերի կատարում՝ պետք է ընդունենք նաև սեփական պարտավորությունները։ Եթե ասում ենք՝ դաշնակցությունը երկկողմանի է, ապա երկկողմանի պետք է լինի նաև մեր վարքագիծը։ Հակառակ դեպքում ստացվում է շատ հարմար բանաձև․

«Դու իմ դաշնակիցն ես, ուրեմն պարտավոր ես ինձ հարգել։ Իսկ ես քեզ ամեն օր կարող եմ ներկայացնել որպես թշնամի, որովհետև դա իմ ինքնիշխան իրավունքն է»։

Սա արդեն դաշնակցություն չէ։ Սա այն հարաբերությունն է, որտեղ մեկը պարտավորություններ ունի, իսկ մյուսը՝ միայն իրավունքներ։ Ու ամենազավեշտալին այն է, որ այդ ամենի վերջում նորից լսում ենք․

«Մենք չենք ուզում թեժացնել իրավիճակը»։ Իսկապե՞ս։ Կրակը վառենք, հետո հանգիստ հայտարարենք՝ «Խնդրում ենք բոլորին պահպանել հանգստություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ են քննարկում Ռուսաստանը և Թուրքիան

Ինչ են քննարկում Ռուսաստանը և Թուրքիան Wed, 02 Sep 2026 16:00:53 +0400 Ռուսաստանը և Թուրքիան…

4 րոպե ago

Իրեն պիտի մի իրավիճակի առջև կանգնեցնել, որը իր տետրակում չկա

Իրեն պիտի մի իրավիճակի առջև կանգնեցնել, որը իր տետրակում չկա Wed, 02 Sep 2026 16:00:50…

4 րոպե ago

ՇՀԿ-ում՝ հայերեն, Պուտինի մոտ՝ ռուսերեն, Ալիևի մոտ՝ մարմնի լեզվով

ՇՀԿ-ում՝ հայերեն, Պուտինի մոտ՝ ռուսերեն, Ալիևի մոտ՝ մարմնի լեզվով Wed, 02 Sep 2026 15:45:56 +0400…

18 րոպե ago

Գագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խnշտանգման վկայություններ են. Լիլիթ Գալստյան

Գագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խnշտանգման վկայություններ են. Լիլիթ Գալստյան Wed, 02 Sep…

24 րոպե ago

Մարդկանց ուզում է ներշնչել, որ ունեցվածք ունենալը ինքնին հանցագործություն է

Մարդկանց ուզում է ներշնչել, որ ունեցվածք ունենալը ինքնին հանցագործություն է Wed, 02 Sep 2026 15:30:33…

34 րոպե ago

Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է

Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է Wed, 02 Sep 2026 15:11:48 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստինե…

53 րոպե ago