Հարցն այլ է՝ որքանո՞վ բացասական են լինելու հանդիպման հետևանքները

Հարցն այլ է՝ որքանո՞վ բացասական են լինելու հանդիպման հետևանքները

Tue, 01 Sep 2026 14:15:34 +0400


Իրականում Բիշքեկում Փաշինյանի և Պուտինի հանդիպումը բոլոր շանսերն ունի դառնալու շրջադարձային պահ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Երբ ասում եմ «շրջադարձային պահ», դրա մեջ ներառում եմ բոլոր այն ամենաբացասական ենթատեքստերը, որոնք կարող եք պատկերացնել։

Ի՞նչ «քաղաքական ուղեբեռով» է Փաշինյանը մեկնել Բիշքեկ՝ Պուտինի հետ հանդիպման։ Ի՞նչ է նա իր հետ տանում բանակցությունների սեղանի շուրջ։

Իրականում քաղաքական բավանդակություն Փաշինյանի ձեռքում, ըստ էության, չկա։ Կա շանտաժ, սուտ, հերթական երդում-հավաստիացումներ և լիակատար չհասկանալը, թե ինչպիսի հրեշավոր ծուղակ է նա գցել սեփական երկիրը։

Դատեք ինքներդ.

1. Հայաստանում իշխանամերձ քարոզչության կողմից սերմանվող անասնական ռուսատյացություն։

2. Հայաստանում Եվրասիական վեկտորի, առաջին հերթին՝ Ռուսաստանի, ռազմավարական հակառակորդների շահերի առաջմղում։

3. Ընդդիմության առաջնորդների ձերբակալություններ և զանգվածային հետապնդումներ՝ այն մարդկանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի հետ հավասար, հարգալից, փոխշահավետ և ՆՈՐՄԱԼ հարաբերությունների օգտին։

4. ԱԷԿ-ի շահագործման հետ կապված որոշման անորոշ վիճակ։

5. Ռուսաստանի կողմից Արցախը հանձնելու մեղադրանքներ։

6. Ռուսական բիզնեսի դուրսմղում Հայաստանից։

7. Հայաստանում թշնամական թուրք-ադրբեջանական վասալության ձևավորում։

8. Ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության դուրսմղման փորձեր։

9. Հայաստանի տարածքով դեպի Իրան Ռուսաստանի ելքի սահմանափակում։

Վստահ եմ՝ Բիշքեկում Փաշինյանը ոչ մի լավ արդյունքի չի հասնի։ Դա բացառված է։

Բայց այս պահին առանցքային հարցն արդեն այլ է՝ որքանո՞վ բացասական են լինելու այդ հանդիպման հետևանքները։

Հենց սա է այսօր կարևորագույն գործոնը՝ հասկանալու համար Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում անխուսափելիորեն հասունացող էսկալացիայի հեռանկարները։

Եվ այստեղ արդեն խոսքը ոչ թե գեղեցիկ բառերի, հերթական «խաղաղության օրակարգերի» կամ հերթապահ հավաստիացումների մասին է։ Խոսքը Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականության իրական հետևանքների մասին է։

Որովհետև հնարավոր չէ տարիներ շարունակ Ռուսաստանի դեմ հետևողականորեն կառուցել թշնամական տեղեկատվական, քաղաքական և տնտեսական միջավայր, իսկ հետո ձևացնել, թե ոչինչ չի կատարվում և սպասել, որ Մոսկվան այդ ամենը կդիտարկի որպես «բարեկամական քաղաքականություն»։

Քաղաքականությունը հիշողություն ունի։ Իսկ պետությունները՝ շահեր։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մարիա Զախարովան ակնարկում է, որ ընտրությունները կեղծված են

Մարիա Զախարովան ակնարկում է, որ ընտրությունները կեղծված են Tue, 01 Sep 2026 14:30:34 +0400 Latest…

2 րոպե ago

30 տարի անց մեղավոր են ճանաչել Թուփաքի սպանության գործով

30 տարի անց մեղավոր են ճանաչել Թուփաքի սպանության գործով Tue, 01 Sep 2026 14:30:12 +0400…

3 րոպե ago

Նոր մանրամասներ` Գագիկ Խաչատրյանի գործից

Նոր մանրամասներ` Գագիկ Խաչատրյանի գործից Tue, 01 Sep 2026 14:13:41 +0400 Դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի…

19 րոպե ago

Նիկոլի ուզածով չի լինելու

Նիկոլի ուզածով չի լինելու Tue, 01 Sep 2026 14:00:51 +0400 Latest news from Secure News…

32 րոպե ago

Պատերազմից ի վեր 4-րդ անգամ է մեծացնում իր թիկնազորի քանակը

Պատերազմից ի վեր 4-րդ անգամ է մեծացնում իր թիկնազորի քանակը Tue, 01 Sep 2026 14:00:36…

32 րոպե ago

Եղիշե Մելիքյանը՝ Մխիթարյանի մասին

Եղիշե Մելիքյանը՝ Մխիթարյանի մասին Tue, 01 Sep 2026 14:00:05 +0400 Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ…

33 րոպե ago