Հարցն այլ է՝ որքանո՞վ բացասական են լինելու հանդիպման հետևանքները
Tue, 01 Sep 2026 14:15:34 +0400
Իրականում Բիշքեկում Փաշինյանի և Պուտինի հանդիպումը բոլոր շանսերն ունի դառնալու շրջադարձային պահ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Երբ ասում եմ «շրջադարձային պահ», դրա մեջ ներառում եմ բոլոր այն ամենաբացասական ենթատեքստերը, որոնք կարող եք պատկերացնել։
Ի՞նչ «քաղաքական ուղեբեռով» է Փաշինյանը մեկնել Բիշքեկ՝ Պուտինի հետ հանդիպման։ Ի՞նչ է նա իր հետ տանում բանակցությունների սեղանի շուրջ։
Իրականում քաղաքական բավանդակություն Փաշինյանի ձեռքում, ըստ էության, չկա։ Կա շանտաժ, սուտ, հերթական երդում-հավաստիացումներ և լիակատար չհասկանալը, թե ինչպիսի հրեշավոր ծուղակ է նա գցել սեփական երկիրը։
Դատեք ինքներդ.
1. Հայաստանում իշխանամերձ քարոզչության կողմից սերմանվող անասնական ռուսատյացություն։
2. Հայաստանում Եվրասիական վեկտորի, առաջին հերթին՝ Ռուսաստանի, ռազմավարական հակառակորդների շահերի առաջմղում։
3. Ընդդիմության առաջնորդների ձերբակալություններ և զանգվածային հետապնդումներ՝ այն մարդկանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի հետ հավասար, հարգալից, փոխշահավետ և ՆՈՐՄԱԼ հարաբերությունների օգտին։
4. ԱԷԿ-ի շահագործման հետ կապված որոշման անորոշ վիճակ։
5. Ռուսաստանի կողմից Արցախը հանձնելու մեղադրանքներ։
6. Ռուսական բիզնեսի դուրսմղում Հայաստանից։
7. Հայաստանում թշնամական թուրք-ադրբեջանական վասալության ձևավորում։
8. Ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության դուրսմղման փորձեր։
9. Հայաստանի տարածքով դեպի Իրան Ռուսաստանի ելքի սահմանափակում։
Վստահ եմ՝ Բիշքեկում Փաշինյանը ոչ մի լավ արդյունքի չի հասնի։ Դա բացառված է։
Բայց այս պահին առանցքային հարցն արդեն այլ է՝ որքանո՞վ բացասական են լինելու այդ հանդիպման հետևանքները։
Հենց սա է այսօր կարևորագույն գործոնը՝ հասկանալու համար Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում անխուսափելիորեն հասունացող էսկալացիայի հեռանկարները։
Եվ այստեղ արդեն խոսքը ոչ թե գեղեցիկ բառերի, հերթական «խաղաղության օրակարգերի» կամ հերթապահ հավաստիացումների մասին է։ Խոսքը Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականության իրական հետևանքների մասին է։
Որովհետև հնարավոր չէ տարիներ շարունակ Ռուսաստանի դեմ հետևողականորեն կառուցել թշնամական տեղեկատվական, քաղաքական և տնտեսական միջավայր, իսկ հետո ձևացնել, թե ոչինչ չի կատարվում և սպասել, որ Մոսկվան այդ ամենը կդիտարկի որպես «բարեկամական քաղաքականություն»։
Քաղաքականությունը հիշողություն ունի։ Իսկ պետությունները՝ շահեր։
Արման Աբովյան