Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են

Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են

Tue, 01 Sep 2026 16:45:17 +0400


Մենք՝ որպես հայ ժողովրդի ժառանգներ, արդեն մի քանի սերունդ ապրում ենք մեզ հյուրընկալած և բարեկամ երկրում՝ Ֆրանսիայում։ Ուստի ոչ միայն գիտակցում ենք, այլև երախտագիտությամբ ենք վերաբերվում այն ամենին, ինչ Ֆրանսիան անում է մեզ համար՝ Ֆրանսիայի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ լինելու հնարավորություն տալով՝ միաժամանակ պահպանելով մեր առանձնահատկությունները, մեր հայկական ինքնագիտակցությունն ու կապվածությունը Հարավային Կովկասում գտնվող այս փոքրիկ երկրին՝ Հայաստանին։

Այդ բարեկամությունը, սակայն, զերծ չի եղել նաեւ սխալներից, որոնք հայերին տարել են աքսորի ճանապարհներով։ Ինչպե՞ս կարելի է մոռանալ, որ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած և թուրքական հողերի նկատմամբ մանդատներ ստացած Դաշնակիցները չզինաթափեցին թուրքական բանակը՝ դրանով իսկ նպաստելով Մուստաֆա Քեմալի հակահարձակմանը, ֆրանսիական ուժերի նահանջին և Ցեղասպանությունից թուլացած հայերին հերթական անգամ լքելուն, որոնց անզեն թողեցին իրենց դահիճների դեմ հանդիման։

Ֆրանսիան, ինչպես ցանկացած ինքնիշխան և անկախ պետություն, պաշտպանում է իր շահերը ոչ միայն իր տարածքում, այլև ամբողջ աշխարհում։ Նույն սկզբունքը պետք է կիրառի նաև Հայաստանը։ Նրա աշխարհագրական դիրքը նրան պարտադրում է ունենալ առանձնահատուկ աշխարհաքաղաքականություն՝ ոչ միայն իր շահերը պաշտպանելու, այլև որպես անկախ պետություն իր գոյությունն ապահովելու համար։

Այսօր մենք արձանագրում ենք, որ այս երկու պետությունների հիմնարար շահերը միշտ չէ, որ համընկնում են՝ չնայած նրանց բարեկամությանը և ռազմական համագործակցությանը։ Սփյուռքի դերը պետք է լինի աշխատել՝ կանխելու Եվրոպայի և Ֆրանսիայի դիրքորոշման մեջ նոր սխալները, որոնք կարող են պարտված Հայաստանին հասցնել «կամավոր» ստրկության մի ձևի, որը կդառնա դեռևս շարունակվող ցեղասպանության ևս մեկ փուլ և գոյաբանական մեծ սպառնալիք։

Իրականում, Ցեղասպանության հեղինակների կողմից դրա չճանաչումը, ժողովրդավարական երկրների կողմից պատժամիջոցների բացակայությունը, և, ընդհակառակը, տնտեսական շահերի զոհասեղանին կնքված համաձայնագրերի միջոցով Թուրքիային և Ադրբեջանին խրախուսում է` իրենց ռասիստական ու ագրեսիվ հռետորաբանությունն առաջ տանել, հակառակ խաղաղության համար գործադրվող ջանքերին։

Խաղաղությունը չեն նախապատրաստում թուրք և ադրբեջանցի ապատեղեկացված ու մանիպուլացված բնակչության շրջանում հակահայկական ատելություն սերմանելով և մեղադրանքի սլաքներն հակառակ կողմի վրա շրջելով։ Այս երկու երկրների խորամանկ և վտանգավոր դիվանագիտությունը, ինչպես նաև նրանց պատմությունը, պետք է մեզ մղեն առավելագույն զգուշավորության։ Մեր դերը պետք է լինի այս մասին անընդհատ հիշեցնելը։
Ավելին, վերջին ընտրություններից հետո մենք, ինչպես և վերջին մի քանի տարիների ընթացքում, նկատում ենք, որ հայկական իրականությունը ֆրանսիական հանրային և լրատվական տարածքում չի ներկայացվում բավարար չափով, ո՛չ էլ օբյեկտիվ կերպով։
Աչք փակելով գործող իշխանության բազմաթիվ խախտումների վրա՝ նրան ներկայացնելով որպես «արևմտամետ», իսկ նրա հակառակորդներին բնութագրելով որպես «ռուսամետ օլիգարխներ», չպետք է Հայաստանին մղեն ռուսական կախվածությունից ազատվել եւ այնուհետև Հայաստանը մատուցեն թուրքական և ադրբեջանական ենթակայության՝ Եվրամիության հետ մերձեցման քողի ներքո։

Ընդհակառակը, Հայաստանին պետք է խրախուսել` պահպանելու իր տնտեսական անկախությունը, պաշտպանվելով իր հարևանների ոչ բարեկամական վերաբերմունքից եւ տնտեսության մեջ հնարավոր ներխուժումից։

Այսօր ֆրանսիական լրատվական դաշտում, լինի հայկական ծագմամբ, թե` ոչ, որևէ լրագրող կամ փորձագետ չի ահազանգում այն վտանգների մասին, որոնք ուղղակիորեն սպառնում են հենց Հայաստանի գոյությանը։
Պետք է նաև ընդունենք, որ այս անշարժ իրավիճակի համար բոլորս ունենք մեր պատասխանատվության բաժինը, քանի որ մենք չենք կարողանում բավարար չափով բացատրել և մշտապես բարձրաձայնել Հայաստանի համար առկա գոյաբանական վտանգների մասին` այն ներկայացնելով Ֆրանսիայի կառավարությանը, եւ լրատվամիջոցների միջոցով ձեւավորելով հասարակական կարծիք։

Նուբար Սերոբյան
Ֆրանսիա

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեսսիի հրաժեշտի խաղի տոմսերի գները կարող են հասնել աստղաբաշխական թվերի

Մեսսիի հրաժեշտի խաղի տոմսերի գները կարող են հասնել աստղաբաշխական թվերի Tue, 22 Sep 2026 14:45:11…

13 րոպե ago

«Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյան

«Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյան Tue, 22 Sep 2026 14:41:24 +0400 «Հայաստան»…

17 րոպե ago

Հորը սպանած երեք դուստերին արգելել են շփվել իրար հետ

Հորը սպանած երեք դուստերին արգելել են շփվել իրար հետ Tue, 22 Sep 2026 14:30:28 +0400…

27 րոպե ago

Այն աստիճան է արգելված իմ անունը տալ Հ1-ում, որ երբ ընկերներիցս մեկը տվել էր` մոնտաժել, հանել էին

Այն աստիճան է արգելված իմ անունը տալ Հ1-ում, որ երբ ընկերներիցս մեկը տվել էր` մոնտաժել,…

43 րոպե ago

Մեղադրանք է ներկայացվել ռուսական հետախուզության համար աշխատող անձանց

Մեղադրանք է ներկայացվել ռուսական հետախուզության համար աշխատող անձանց Tue, 22 Sep 2026 14:00:09 +0400 Միացյալ…

58 րոպե ago

Ինչպիսի եղանակ է սպասվում սեպտեմբերի 22-27-ը

Ինչպիսի եղանակ է սպասվում սեպտեմբերի 22-27-ը Tue, 22 Sep 2026 13:45:15 +0400 Երևանում սեպտեմբերի 22-ի…

1 ժամ ago