Հիսուսի գերեզմանի առեղծվածը

Հիսուսի գերեզմանի առեղծվածը

Tue, 01 Sep 2026 22:00:01 +0400


Օրեր առաջ միջազգային մամուլում տարածվեցին լուրեր, թե Երուսաղեմում, Սուրբ Հարության տաճարի տակ կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի գերեզմանը։ Չնայած գիտնականները վստահ չեն, որ հայտնաբերված գերեզմանն իրոք պատկանել է Հիսուս Քրիստոսին, սակայն ամերիկյան մամուլը պնդում է այդ թեզը։ Այսօր հետաքրքիր է հատկապես այն, թե մինչեւ 4-րդ դարը ինչ է եղել Սուրբ Հարության տաճարի տեղում, երբ սկսվել է տաճարի շինարարությունը։

Վերջին պեղումներից տաճարի հատակի տակ բազմաշերտ ու հարուստ հնագիտական նյութ է հայտնաբերվել, որը վերագրվում է առնվազն Քարի դարի ժամանակներից մինչեւ Հռոմեական ժամանակաշրջանին։ Այստեղ եղել են ավերածություններ, հրդեհներ։ Սուրբ Հարության տաճարի կամ Քրիստոսի Գերեզմանի համակարգված պեղումները սկսվել են դեռ 19-րդ դարում։ Գերմանացի ճարտարապետ եւ հետազոտող Քոնրադ Շիկը 1860-ականներին զբաղվել է տաճարի եւ հարակից տարածքների քարտեզագրությամբ։ Նրա աշխատանքներն էլ դրվել են հետագա հնագիտական պեղումների եւ ուսումնասիրությունների հիմքում։ 1960-70 թթ․ ֆրանսիացի հնագետ Վիրժիլիո Կորբոն է կատարել պեղումներ։ 1963 թվականից սկսած՝ տաճարի համար պատասխանատու երեք քրիստոնեական համայնք, այդ թվում՝ նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, նրան են վստահել հնագիտական պեղումների ղեկավարումը։ Աշխատանքները շարունակվել են երկար տարիներ։ 1970-80-ական թվականներին պեղումներն իրականացվել են Սբ Հեղինեի մատուռի տարածքում, եւ պարզել են, որ ի սկզբանե Սուրբ Հարության տաճարի տեղում որեւէ սրբավայր կամ գերեզմանոց չի եղել։ Տարածքի տակ հայտնաբերվել են հին քարհանքի հետքեր։ Պարզվել է, որ քարհանքը հետո մասամբ լցվել է հողով։ Ժամանակի ընթացքում շահագործվել որպես պարտեզ կամ այգի։ Հայտնաբերվել են խաղողի եւ ձիթապտղի մշակման հետքեր։

2025 թվականին արդեն իտալացի մասնագետ Ֆրանչեսկա Ռոմանա Ստասոլայի ղեկավարած խմբի պեղումներն էլ բացահայտել են, որ նախքան տաճարի կառուցումը՝ Ավետարաններում ներկայացված պատմությունների ժամանակաշրջանում այս տարածքը եղել է գերեզմանոց, եւ այս բացահայտումն էլ պատճառ է դարձել, որ միջազգային ուշադրությունը սեւեռվի, քանի որ բացահայտումները, որոնք արվել են հնագիտական պեղումների արդյունքում, հաստատել են այն, ինչը նկարագրված է Հովհաննու Ավետարանում։ Հենց սա է թերեւս առիթ տվել, որ հայտարարվի, թե հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի գերեզմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը

«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Tue, 03 Nov 2026 08:15:02 +0400 Մեր տեղեկություններով՝…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են

«Հրապարակ»․ Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են Tue, 03 Nov 2026 08:10:02 +0400 Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»

«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին» Tue, 03 Nov 2026 08:05:42 +0400 Ինչպեսեւ սպասվում էր, Կոտայքի…

38 րոպե ago

«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել

«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել Tue, 03 Nov 2026 08:00:42 +0400 Աբովյանի…

43 րոպե ago

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

9 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

9 ժամ ago