«Հրապարակ»․ Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է

«Հրապարակ»․ Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է

Wed, 02 Sep 2026 08:05:30 +0400


Սուրեն Պապիկյանի կադրային «ռակիրովկաների» արդյունքում Սամվել Գրիգորյանը նախօրեին նշանակվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Գրիգորյանն արցախցի է, զորամասի հրամանատար է եղել, դիվիզիայի պետի տեղակալ, իսկ պատերազմից հետո՝ ՊԲ շտաբի պետ, 2023 թվականից հազարավոր արցախցիների հետ նա էլ է հայրենազրկվել ու տեղափոխվել Հայաստան, աշխատանքի անցել ՊՆ-ում: Սակայն ավելի քան երեք տարի է՝ նրան վարչության պետի տեղակալից առաջ չէին քաշում, քանի որ արցախցի այն զինվորականներից է, որ նիկոլական իշխանության հանդեպ «լոյալ» չէր, այսինքն՝ հլու կամակատար չէր։ Այս նշանակումը ներքին աժիոտաժ է առաջացրել համակարգում։ Սակայն մեր աղբյուրներն այն բացատրում են այն փաստով, որ ՊՆ-ում այնքան կադրային սով է, որ ստիպված նշանակում են անգամ ոչ յուրային պրոֆեսիոնալների, որպեսզի կարողանան բանակը խելքի բերել։ Մեր աղբյուրի խոսքով՝ հիմա գտնում-բերում են նաեւ արցախցի այլ սպաների, որոնց ժամանակին կտրուկ մերժել են` չեն ընդունել համակարգ աշխատանքի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան Thu, 05 Nov 2026 17:59:28 +0400 ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի…

15 րոպե ago

Ուզում են գլխատել

Ուզում են գլխատել Thu, 05 Nov 2026 17:52:47 +0400 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում…

22 րոպե ago

Միությունն է ուժեղ․ վաղուց պետք է կուսակցությունները միանային

Միությունն է ուժեղ․ վաղուց պետք է կուսակցությունները միանային Thu, 05 Nov 2026 17:51:31 +0400 Latest…

23 րոպե ago

Երկրի կորուստի առաջ ենք կանգնած․ ամեն վայրկյան կարող ենք տարածքներ կորցնել

Երկրի կորուստի առաջ ենք կանգնած․ ամեն վայրկյան կարող ենք տարածքներ կորցնել Thu, 05 Nov 2026…

27 րոպե ago

Հղի կնոջը ծեծել ու մազերից քաշել է. Մանրամասներ՝ 22-ամյա հղի կնոջ մահից

Հղի կնոջը ծեծել ու մազերից քաշել է. Մանրամասներ՝ 22-ամյա հղի կնոջ մահից Thu, 05 Nov…

39 րոպե ago

Ֆրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունը

Ֆրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունը Thu, 05 Nov 2026 17:30:36 +0400 Ֆրանսիայում հայտնաբերվել…

44 րոպե ago