«Հրապարակ»․ ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին

«Հրապարակ»․ ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին

Wed, 02 Sep 2026 08:45:31 +0400


Կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հախուռն եւ անբռնազբոս արձագանքեց ուժային կառույցների աշխատակիցների մասին հարցին՝ սպառնալով, որ գտնելու է նախկիններին «ուտեչկա» տվողներին եւ ազատելու է աշխատանքից։ Ասաց, որ նախկիններն իրավապահ համակարգում իրենց յուրայիններն ունեն, նաեւ՝ դատավորների մեջ:

Ըստ Փաշինյանի՝ ընդդիմությունն աղբյուրներ ունի ԱԱԾ-ում, որտեղից «սլիվ» են արել, որ գալու են Լեւոն Քոչարյանի տուն, եւ դա է պատճառը, որ երեխաները պաստառի վրա գրել էին՝ «Բարի գալուստ ԱԱԾ եւ Քննչական կոմիտե», եւ սպասում էին իրավապահներին, այսինքն` Քոչարյանները նախապես տեղյակ են եղել ԱԱԾ-ի ժամանման մասին: Հիշեցնենք, որ այդ օրը ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ տեսանյութ էր հրապարակել, գրելով. «Երբ գիտես, որ վաղ թե ուշ գալու են. նախագահ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային եւ քննիչներին»։

Այդ տեսանյութը եւ այն, որ երեխաները տանն են եղել ու այդ ամբողջ խայտառակ տեսարանին ներկա են եղել, ակնհայտորեն դուր չէր եկել Փաշինյանին, եւ նա ճեպազրույցում ոչ միայն դատապարտում էր երեխաների ծնողներին, որ զավակներին չեն տարել տատի-պապի, հարեւան-բարեկամի տուն, այլեւ զայրացած էր, որ իր հանձնարարականը` ներխուժել եւ խուզարկել պատգամավորի տունը, անակնկալ չի եղել: Եվ վրդովված տեքստեր էր ասում` ուղղված իրավապահներին, թե պետք է գտնեք ինֆորմացիայի արտահոսք կատարած ծառայողներին, որոնց ինքը «չի նախանձում», հակառակ պարագայում «զանգվածային ազատումներ են լինելու»՝ սպառնաց նա:

«Ո՞վ է գիշերվա կեսին զանգում, Ռոբերտ Քոչարյանին ասում, որ` գիտե՞ս ինչ, գալու են ձեր տուն խուզարկության: Գտնելու ենք էդ ուտեչկա տվողներին, եւ ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչ է տեղի ունենալու: Եթե էդ անուններն ու ապացույցները չեղան, ես ուղիղ ասում եմ՝ իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու: Այ, որ չասեք, զանգվածային, մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ: Սպառնում եմ, ահավոր, սաստիկ ձեւի սպառնում եմ»,- օրենքը տրորելով հայտարարում էր երկրի ղեկավարը։

Իրավապահ կառույցներից եւ ԱԱԾ մեր աղբյուրներից փորձեցինք պարզել, թե ինչպես են ընկալել այս «հաթաթաները»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի զայրույթն ու ցայտնոտը ոչ թե Քոչարյանի վերաբերյալ «ուտեչկայով» են պայմանավորված, այլ այն փաստով, որ ԱԱԾ-ում խռովության ալիք է բարձրացել Փաշինյանի՝ նախկինների եւ նրանց ընտանիքների նկատմամբ իրավական «բեսպրեդելի» պատճառով։ Շատ աշխատակիցներ սկսել են արտահայտվել, որ չի կարելի կարմիր գծեր անցնել, սա արդեն «չերեզչուր է», ի վերջո, Փաշինյանի ընտանիքը հավերժ չէ, իսկ իրենք ուզում են մնալ եւ ապրել այս երկրում` Փաշինյանից հետո էլ: Բայց հիմա այնպիսի հրահանգներ են ստանում ու կատարում, որ հետո անգամ սեփական ընտանիքն ու հարազատները չեն ների իրենց, եւ այս պարագայում անգամ դիմակներ կրելն ու հրահանգի տակ թաքնվելը չեն փրկելու։ Խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը «մահապարտ» է` բոլոր հնարավոր օրենքները խախտած, բայց մենք ինչու պետք է իրեն հանցակից դառնանք, ո՞րն է մեր շահը: Այս շշուկները, ըստ մեր աղբյուրի, հասել են Փաշինյանին, եւ պատահական չէ, որ նա սպառնում է զանգվածային ազատումներով, այսինքն՝ հասկացնում է, որ աշխատանքից կազատվեն բոլոր ըմբոստները, որոնք կփորձեն հակադրվել իր հրամաններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կգնանք նրա հետևից, ով լավագույն առաջարկը կանի

Կգնանք նրա հետևից, ով լավագույն առաջարկը կանի Thu, 03 Sep 2026 13:15:40 +0400 Հայաստանի նոր…

15 րոպե ago

Փաշինյանը Գագիկ Խաչատրյանին պատգարակով տանողներին շնորհակալություն հայտնեց

Փաշինյանը Գագիկ Խաչատրյանին պատգարակով տանողներին շնորհակալություն հայտնեց Thu, 03 Sep 2026 13:05:44 +0400 Նիկոլ Փաշինյանը…

25 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ` Գագիկ Խաչատրյանի մասին խոսելիս

Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ` Գագիկ Խաչատրյանի մասին խոսելիս Thu, 03 Sep 2026 13:03:06 +0400…

28 րոպե ago

Կանե՛ս, Էմանուել․ ինչպես է Թրամփը ճնշել Մակրոնին

Կանե՛ս, Էմանուել․ ինչպես է Թրամփը ճնշել Մակրոնին Thu, 03 Sep 2026 13:00:45 +0400 ԱՄՆ նախագահ…

30 րոպե ago

Ինչու չեն վերականգնում վարորդականները․ ի՞նչ են պատմում

Ինչու չեն վերականգնում վարորդականները․ ի՞նչ են պատմում Thu, 03 Sep 2026 12:51:35 +0400 Վարորդական իրավունքից…

40 րոպե ago

Սա մեզ ահավոր ձևի ներվայնացնում ա, Նարեկ Նալբանդյանը կարժանանա դաժան պատժի. Փաշինյան

Սա մեզ ահավոր ձևի ներվայնացնում ա, Նարեկ Նալբանդյանը կարժանանա դաժան պատժի. Փաշինյան Thu, 03 Sep…

42 րոպե ago