«Սիրուն չէ». ՌԴ ԱԽ-ն՝ ԵՄ-ի հետ մերձենալու Հայաստանի ծրագրերի մասին

«Սիրուն չէ». ՌԴ ԱԽ-ն՝ ԵՄ-ի հետ մերձենալու Հայաստանի ծրագրերի մասին

Wed, 02 Sep 2026 11:30:52 +0400


Հայաստանի անցումը եվրոպական ինտեգրմանը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության տնտեսական առավելությունները պահպանելով, գեղեցիկ չէ։ Sputnik Live-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«ԵԱՏՄ–ի հաշվին ԵՄ անցնելը, մեղմ ասած, գեղեցիկ չէ», – հայտարարել է Շևցովը՝ մեկնաբանելով Եվրոպական միության հետ Երևանի մերձեցման ծրագրերը։

Նրա խոսքով՝ տնտեսական փոխգործակցության ներկայիս մոդելի փոփոխությունը կարող է զգալի լրացուցիչ ծախսեր առաջացնել Հայաստանի համար։ Մասնավորապես, Շևցովի գնահատմամբ, միայն այլ էներգակիրների անցումը կարող է հանրապետությանը տարեկան 1 մլրդ դոլար արժենալ։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը կարծում է, որ ԵԱՏՄ–ից Հայաստանի հնարավոր դուրս գալը էականորեն չի ազդի միության մյուս անդամների վրա։

«Հայաստանի դուրս գալը գրեթե ոչ մի կերպ չի ազդի միության մյուս անդամների վրա: ԵԱՏՄ երկրների ներկայիս առևտրաշրջանառության մեջ հանրապետությունը կազմում է մոտ 1%-ը, ինչը հեշտությամբ փոխարինվում է համագործակցության այլ ուղղություններով», – հայտարարել է նա։

Շևցովն ընդգծել է, որ արտաքին տնտեսական և արտաքին քաղաքականության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիներին:

Նրա խոսքով՝ նրանք պետք է ինքնուրույն որոշեն, թե ինչպես երկիրը պետք է զարգանա հետագայում, ում հետ առևտուր անի և հարաբերություններ կառուցի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանում զոհեր և վիրավորներ կան․ ԱՄՆ-ն էլի հարվածել է

Իրանում զոհեր և վիրավորներ կան․ ԱՄՆ-ն էլի հարվածել է Wed, 02 Sep 2026 12:30:39 +0400…

7 րոպե ago

Տիգրան Գասպարյանը և Լևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ

Տիգրան Գասպարյանը և Լևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Wed, 02 Sep 2026 12:28:23…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունները ճշմարտանման են

«Հրապարակ»․ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունները ճշմարտանման են Wed, 02 Sep 2026 12:15:24 +0400 «Հրապարակը» զրուցել է…

22 րոպե ago

Սարսափելի միջադեպ՝ Ադրբեջանում․ ուշագրավ մանրամասներ

Սարսափելի միջադեպ՝ Ադրբեջանում․ ուշագրավ մանրամասներ Wed, 02 Sep 2026 12:00:18 +0400 Անցած գիշեր Ադրբեջանի Գերանբոյի…

37 րոպե ago

ՔՊ-ական Արման Բոշյանի կինը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

ՔՊ-ական Արման Բոշյանի կինը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Wed, 02 Sep 2026 11:56:58 +0400…

41 րոպե ago

ԿԳՄՍ փոխնախարարներն ազատվել են պաշտոնից

ԿԳՄՍ փոխնախարարներն ազատվել են պաշտոնից Wed, 02 Sep 2026 11:53:49 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

44 րոպե ago