Նիկոլ, դու սխալ ես. կան եւ՛ բարեկամներ, եւ՛ թշնամիներ

Նիկոլ, դու սխալ ես. կան եւ՛ բարեկամներ, եւ՛ թշնամիներ

Wed, 02 Sep 2026 17:15:08 +0400


Վերջերս՝ ասուլիսներից մեկում, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձեց փայլել քաղաքագիտության վերաբերյալ իր իմացությամբ: Ինչ-որ հարցի պատասխանելով՝ վերհիշեց մշտական բարեկամներ ու թշնամիներ չլինելու վերաբերյալ անգլիական ասացվածքը: Նույնիսկ փորձեց ռեւիզիայի ենթարկել այն՝ «Չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր» թեւավոր խոսքը վերափոխելով «Չկան բարեկամներ ու թշնամիներ, կան միայն շահեր» արտահայտության:

Բայց քանի որ խորհրդային դպրոցում եւ բուհում իր ուսումնառությունը համընկավ ԽՍՀՄ-ի անկման ժամանակաշրջանին, ապա խնդիրներ ունեցավ թե՛ գիտելիքների պաշարի եւ թե՛ դրանք վերլուծելու կարողության առումներով: Դեռեւս նրա հայրն էր, չէ՞, հրապարակավ ասում, որ նա չի կարող պետություն ղեկավարել. իզուր չլսեցինք նրան: Ինչեւէ, վերը նշված գործոնների բացակայությունը բացահայտ երեւում է բոլոր այն դեպքերում, երբ նա փորձում է խոսել ոչ թե «կզցընելու», «շինելու» կամ «ասֆալտին փռելու» (եւ այլն), այլ լուրջ թեմաներով: Օրինակ, թե ինչու ցեղասպանության թեման սկսեց շրջանառվել հենց նախորդ դարի 50-ականներին, կամ՝ ինչ դեր է ունեցել մեր ժողովրդի կյանքում Ղարաբաղյան շարժումը՝ ազգային զարթոնքի՞, թե՞ վզին անցկացված թոկի: Կամ՝ Արցախի կորուստը Հայաստանի թուլացման եւ ինքնիշխանության կորստի խթա՞ն էր, թե՝ հակառակը, ինչպես պնդում է ինքը, եւ այլն, եւ այլն…

Այդ թեմաներից մեկը, ինչպես ասվեց, քաղաքագիտականն է՝ անգլիական ասացվածքով արտահայտված: Այն ձեւակերպվել է 19-րդ դարակեսին՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար (հետագայում՝ վարչապետ) լորդ Փալմերսթոնի ելույթում: Դա աշխարհում անգլիական բացարձակ գերակայության ժամանակաշրջանն էր, ինչը համընկավ նաեւ Վիկտորիանական դարաշրջանի սկզբին: Իսկ դա նշանակում է, որ հանուն անգլիական շահերի իրացման՝ թագավորությունը պատրաստ էր մի օր պատերազմ հայտարարել որեւէ երկրի, հաջորդ օրը՝ դաշն կնքել նրա հետ՝ ընդդեմ մեկ այլ պետության: Ի դեպ, Օրուելի «1984» անտիուտոպիայում առկա է ոչ միայն Խորհրդային Միության նկատմամբ ծաղրը, այլեւ հենց վերը նշված երեւույթի արձանագրումը:

Շուրջ 2 հարյուր տարի անց դարավոր թշնամու դեմ մղված պատերազմում կրած խայտառակ պարտության պատասխանատուն եւ մեղավորը փորձում է ժամանակին աշխարհի ամենահզոր պետության քաղաքականության բանաձեւը դարձնել իր գործունեության բանալին: Փորձում է նաեւ, ինչն ավելի անհեթեթ է, ռեւիզիայի ենթարկել այն՝ առանց գիտակցելու, որ շահերի պրիզմայով են գեներացվում բարեկամներն ու թշնամիները: Եվ դրանք մնում են երկարատեւ կամ ոչ հենց կրկին շահերի պրիզմայով: Օրինակ, Ադրբեջանի առաջնային շահը Հայաստանի վերացումն է՝ որպես պետության, եւ վերածումն «արեւմտյան» Ադրբեջանի, ինչը նշանակում է, որ այդ երկիրը չի կարող լինել նույնիսկ չեզոք պետություն, որքան էլ կեղծ խաղաղասիրական խոսքեր հնչեն Բաքվում կամ Երեւանում: Ու, ըստ այդմ, այն պետք է ընկալվի որպես սպառնալիքի աղբյուր, ինչն էլ պետք է արձանագրվի ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ամենամյա զեկույցում: Գնանք մի քիչ ավելի հեռու՝ Իսրայելն ու Իրանը համարյա թե հավերժական թշնամի են դարձել 1979-ից այս կողմ, իսկ ավելի վաղ ԱՄՆ-ն ու Իսրայելը դարձել են երկարատեւ բարեկամներ: Էլ ո՞նց են լինում բարեկամներն ու թշնամիները:

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բիշքեկյան գագաթնաժողովին, ընդհանրապես ջախջախում է արտաքին քաղաքականության նիկոլական ընկալումը: Բիշքեկում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել են Հավերժական բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիր։ Բացի մայր պայմանագրից, կողմերը ստորագրել են եւս 31 համաձայնագիր, որոնք ներառում են համագործակցություն տնտեսության, առեւտրի, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության եւ ԶԼՄ-ների ոլորտներում։ Երկու երկրների ղեկավարներն ընդունել են նաեւ համատեղ հռչակագիր, որով հայտարարվում է երկկողմ համապարփակ եւ ռազմավարական գործընկերության բարձրորակ զարգացման նոր դարաշրջանի մասին։ Ղրղզստանի նախագահ Ժապարովը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները թեւակոխել են զարգացման «ոսկե դարաշրջան», իսկ ստորագրված պայմանագիրն ամուր իրավական հիմք կհանդիսանա երկարատեւ բարեկամության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվա-Կիեւ բանակցություններում զգալի դինամիկա կլինի․ ԱԳ նախարար

Մոսկվա-Կիեւ բանակցություններում զգալի դինամիկա կլինի․ ԱԳ նախարար Thu, 03 Sep 2026 21:00:58 +0400 Առաջիկա օրերին…

6 րոպե ago

Աննա Վարդապետյանի աջակցությամբ մրցույթ է հայտարարվել

Աննա Վարդապետյանի աջակցությամբ մրցույթ է հայտարարվել Thu, 03 Sep 2026 20:45:36 +0400 Մենք տեղեկացանք, որ…

21 րոպե ago

Ինչպես Ծառուկյանին ճանապարհեցին

Ինչպես Ծառուկյանին ճանապարհեցին Thu, 03 Sep 2026 20:31:11 +0400 Latest news from Secure News Portal…

36 րոպե ago

Հովվին գտել են սպանված՝ իր տանը

Հովվին գտել են սպանված՝ իր տանը Thu, 03 Sep 2026 20:30:32 +0400 Ադրբեջանի գյուղերից մեկում,…

36 րոպե ago

Ծառուկյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. մանրամասներ նիստից

Ծառուկյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. մանրամասներ նիստից Thu, 03 Sep 2026 20:27:55 +0400 Latest…

39 րոպե ago

Ինչ որոշեց դատարանը

Ինչ որոշեց դատարանը Thu, 03 Sep 2026 20:24:11 +0400 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը…

43 րոպե ago