«Հրապարակ»․ 150 թուրք է ժամանել Երեւան

«Հրապարակ»․ 150 թուրք է ժամանել Երեւան

Thu, 03 Sep 2026 08:20:27 +0400


Մեր տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումի։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք էկոնոմիկայի եւ ԱԳ նախարարությունների աշխատակիցների հետ։

Ասացին. «Մեր գերատեսչության կողմից կազմակերպված կամ մասնակցությամբ գործարար շրջանակներ ներառող միջոցառում այս օրերին տեղի չի ունենում: Հավելյալ տեղեկատվության համար դիմեք Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությանը»։

Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ Հայաստան ժամանած գործարարները Թուրքիայի արեւելյան եւ արեւմտյան հատվածներից են։ Նա չհերքեց այսօր անցկացվելիք ֆորումի մասին մեր տեղեկությունը։ Ինչո՞ւ հենց Թուրքիայից։ Հարցին Կիրակոսյանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ Թուրքիան»։

Ապա նշեց, որ գործարարները գրանտային ծրագրի շրջանակում են եկել, իսկ ֆորումը հստակ օրակարգ չունի։ Ասաց, որ տարբեր ոլորտների գործարարներ են ժամանել՝ արդյունաբերության, տեքստիլի եւ այլն։ Հարցրինք` կառավարությունն առնչություն ունի՞ այդ ֆորումի հետ, Կիրակոսյանն ասաց՝ ոչ։ Ասաց, որ ֆորումին հաջորդող օրը՝ սեպտեմբերի 4-ին, Համալիրում ցուցահանդես է լինելու, որի բացմանը մասնակցելու է նաեւ նախարարը, իսկ ֆորումի ընթացքում հայ եւ թուրք գործարարները կապեր են հաստատելու եւ համագործակցության հնարավորություններ են քննարկելու։ Կիրակոսյանը նշեց նաեւ, որ ֆորումի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է Հայաստանի բոլոր գործարարներին, եւ շուրջ 120 հայ գործարար համաձայնել է մասնակցել հանդիպումներին ու համատեղ քննարկումներ անցկացնել։ Ֆորումը տեղի է ունենալու Երեւանի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»․ սոցիալական հարթակը վերածվել է ԴՆԹ կենտրոնի

«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»․ սոցիալական հարթակը վերածվել է ԴՆԹ կենտրոնի Sat, 05 Sep 2026…

9 րոպե ago

Աշխատանքի ընդունման հարցազրույցները կանցկացնեն ԱԲ տեխնոլոգիաների օգնությամբ

Աշխատանքի ընդունման հարցազրույցները կանցկացնեն ԱԲ տեխնոլոգիաների օգնությամբ Sat, 05 Sep 2026 15:30:41 +0400 Միացյալ Նահանգների…

24 րոպե ago

Նախկին ՔՊ-ական թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է տվել

Նախկին ՔՊ-ական թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է տվել Sat, 05 Sep 2026 15:22:45 +0400…

32 րոպե ago

Վանաձոր-Երևան. 120 կիլոմետր «դժոխքի եզրին»

Վանաձոր-Երևան. 120 կիլոմետր «դժոխքի եզրին» Sat, 05 Sep 2026 15:15:16 +0400 Օգոստոսի 2-ին Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում…

39 րոպե ago

Արարատ-Արմենիայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար․ ԵԼ

Արարատ-Արմենիայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար․ ԵԼ Sat, 05 Sep 2026 15:00:49 +0400 ՈւԵՖԱ-ի պաշտոնական…

54 րոպե ago

Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում

Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում Sat, 05 Sep 2026 14:50:02 +0400 Վեհափառ…

1 ժամ ago