Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը

Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը

Thu, 03 Sep 2026 19:25:58 +0400


Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության մասնակիցներին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանը։

Հայր Հարությունը Նորին Սրբությանը ներկայացրեց նախաձեռնության խորհուրդն ու նպատակը՝ նշելով, որ ողջ ուսումնական տարվա ընթացքում կրթական ծրագրի շրջանակներում Արաբկիրի Հայորդյաց տուն են հրավիրվել մշակույթի, կրթության ու հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել սաներին, ինչպես նաև գորգագործության ու կարպետագործության դասարանի սաների հետ համատեղ գործել ինքնատիպ մի վիշապագորգ, որն իբրև իրենց որդիական սիրո և երախտագիտության արտահայտություն ընծայում են Հայոց Հայրապետին։
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը՝ ի դեմս տիար Վազգեն Յակուբյանի, Երևանում գործող Հայորդյաց տների հովանավորության և կրթական գործունեությանը բերած կարևոր նպաստի համար։
Այցի առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց նախաձեռնության մասնակիցներին՝ գոհունակություն հայտնելով ուսումնական գործընթացում մշակութային անվանի գործիչների ներգրավվածության առիթով։ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ վերջիններս անձնական օրինակով, փորձով ու վաստակով իրենց կարևոր նպաստ են բերում Հայորդյաց տների կրթադաստիարակչական առաքելությանը։

Նորին Սրբությունը իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց նաև Հայորդյաց տների հոգևոր տեսչին, քահանայից դասին, տնօրեններին ու մանկավարժներին՝ մաղթելով արդյունավոր ծառայություն՝ ի նպաստ հայորդիների կրթության ու ազգային-հոգևոր դաստիարակության։

Նախաձեռնությանը մասնակից սաներին Հայոց Հայրապետը մաղթեց, որ Ամենակալ Տերը բազմապատկի նրանց շնորհները, զորացնի բարի ու ստեղծագործ ձգտումների մեջ և պարգևի նորանոր հաջողություններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին

Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին Mon, 26 Oct 2026 10:59:38 +0400…

5 րոպե ago

Տոնում են միայնակ մասնակցած ՔՊ-ականի հաջողությունը

Տոնում են միայնակ մասնակցած ՔՊ-ականի հաջողությունը Mon, 26 Oct 2026 10:45:13 +0400 ԱԺ նախկին պատգամավոր…

20 րոպե ago

Հաղթեց նախագահական ընտրություններում

Հաղթեց նախագահական ընտրություններում Mon, 26 Oct 2026 10:30:59 +0400 Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա…

34 րոպե ago

Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր կգումարի իր անդրանիկ նիստը

Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր կգումարի իր անդրանիկ նիստը Mon, 26 Oct 2026 10:15:51…

49 րոպե ago

Սերբիայում հաղթեց ուսանողական հեղափոխությունը

Սերբիայում հաղթեց ուսանողական հեղափոխությունը Mon, 26 Oct 2026 10:00:35 +0400 Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը…

1 ժամ ago

Թուրքիայում քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայում քաղաքապետ է ձերբակալվել Mon, 26 Oct 2026 09:30:44 +0400 Թուրքիայի Ադանա նահանգի Չուքուրովա քաղաքի…

2 ժամ ago