«Առաքել». երբ թատրոնի բեմից հնչում են քաղաքական դաշտում չլսվող հարցերը

«Առաքել». երբ թատրոնի բեմից հնչում են քաղաքական դաշտում չլսվող հարցերը

Thu, 03 Sep 2026 22:18:26 +0400


Այն պահին, երբ իշխանությունը քաղաքական դաշտը փորձում է մաքրել ընդդիմադիր ձայներից, այլախոհությունն իր ճանապարհը գտնում է այնտեղ, որտեղ գուցե ամենաքիչն ենք սպասում՝ թատրոնի բեմում։

Սեպտեմբերի 3-ին մեկնարկեց «Առաքել» ներկայացման նոր եթերաշրջանը։ Հրանտ Թոխատյանի և Սամվել Թոփալյանի բեմական երկխոսությունը առաջին հայացքից թեթև ու պարզ հասկանալի ներկայացում է, սակայն դրա տակ շատ լուրջ հարցեր են թաքնված՝ մեր ընտրությունների, արժեքների, սխալների ու պատասխանատվության մասին։

Բեմից հնչող հարցերը տարրական են, բայց անհարմար. ինչո՞ւ ենք մենք «ասֆալտ», ո՞վ է պատասխանատու այն իրականության համար, որ տարիներ շարունակ շարժվում ենք «որտեղ հաց, այնտեղ կաց» տրամաբանությամբ, և, ի վերջո, ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր ընտրել Սասունցի Դավթին, ոչ թե Քաջ Նազարին։

«Առաքել»-ը միայն երկու դերասանի խաղ չէ։ Այն պատմություն է մեր մասին՝ մեր ձևավորած և երբեմն մեզ պարտադրված արժեքների, մեր ընտրությունների ու դրանց հետևանքների մասին։ Մեր՝ երբեմն անսպասելի հերոսության, երբեմն հուսահատվելու, իսկ երբեմն էլ ամեն ինչից ձեռք քաշելու որոշումների մասին։

Ներկայացումը մի շնչով նայելու համար է․ հետաքրքիր ոչ միայն որպես թատրոն, այլև որպես մեր հասարակության մասին խոսող հայելի։

Իսկ Հրանտ Թոխատյանի փայլուն կատարումն առանձին պատճառ է ներկայացումը տեսնելու համար։

«Առաքել»-ը գուցե ձեզ պատրաստի պատասխաններ չտա, բայց հաստատ ստիպելու է մի քանի անհարմար հարց տալ ինքներդ ձեզ։ Իսկ երբեմն հենց դրանից էլ սկսվում է ամենակարևոր խոսակցությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին

Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին Sat, 28 Nov 2026 23:45:29 +0400 61-ամյա…

3 ժամ ago

Ովքեր են տարվա ամենից ոճային զույգերը

Ովքեր են տարվա ամենից ոճային զույգերը Sat, 28 Nov 2026 23:30:06 +0400 Vogue-ի բրիտանական տարբերակը…

3 ժամ ago

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն Sat, 28 Nov 2026 23:23:42 +0400 Ուկրաինան պատրաստ…

3 ժամ ago

«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում

«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում Sat,…

3 ժամ ago

Տեսեք, թե ոնց հաշտվեցինք ու արդեն հանգիստ նայում ենք

Տեսեք, թե ոնց հաշտվեցինք ու արդեն հանգիստ նայում ենք Sat, 28 Nov 2026 23:10:55 +0400…

3 ժամ ago

Ինչով է ձկան յուղն օգտակար դիաբետ ունեցողների համար

Ինչով է ձկան յուղն օգտակար դիաբետ ունեցողների համար Sat, 28 Nov 2026 23:00:36 +0400 Ձկան…

3 ժամ ago