Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկն ամեն օր թարմացվում է

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկն ամեն օր թարմացվում է

Thu, 03 Sep 2026 23:45:13 +0400


Ժամանակ առ ժամանակ միջազգային լրահոսում հանդիպում են հրապարակումներ այն մասին, թե Bloomberg Billionaires Index-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը կամ թարմացրել է եղած տվյալները։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ի՞նչ մեթոդով է աշխատում եւ ե՞րբ է հիմնադրվել։

Bloomberg Billionaires Index-ը մեր ժամանակների ծնունդ է։ Սա համեմատաբար երիտասարդ վարկանիշային ցանկ է։ Ստեղծվել է 2012 թվականի մարտի 5-ին։ Անվանում են նաեւ «բորսայական աշխարհի եւ հարուստ մարդկանց թերմոմետր»։ Ստեղծումը հիմնականում թելադրված էր հենց մեր ժամանակների կյանքի ռիթմի արագացմամբ, երբ աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա ավանդական վարկանիշային աղյուսակները համարվեցին «դանդաղ» ժամանակակից պայմաններում, քանի որ բորսաներում բաժնետոմսերը կարող էին օրերի ընթացքում հարուստներին «աղքատացնել» եւ ոչ այնքան հարուստներին դարձնել միլիարդատեր՝ բառի ամենաիսկական իմաստով։

Bloomberg Billionaires Index-ը փաստացի համարվում է ամենօրյա ռեժիմով աշխատող ինդեքսավորող առաջին եւ ամենահեղինակավոր վարկանիշային աղյուսակը, որը ներկայացնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց անձնական ունեցվածքը, հետեւում դրանց շարժին եւ կազմում վիճակագրություն այդ մասին։ Գործարկման պահին ցանկում 20 ամենահարուստ մարդիկ էին ընդգրկված։

Այսօր ցանկում 500 ամենահարուստ մարդիկ են։ Աղյուսակը թարմանում է ամեն օր՝ Նյու Յորքի բորսայի սակարկությունների օրվա ավարտից հետո։ Եթե ավելի խորանանք ֆինանսական կամ, ընդհանուր առմամբ, գործարար աշխարհի պատմության մեջ, ապա հիմնական հարցերից մեկը, որը միշտ համարվել է ակտուալ, եղել է այն, թե ինչպես չափել մարդու հարստության չափը եւ անել այնպես, որ տվյալները լինեն հավաստի ու միշտ արդիական՝ «չհնացած»; Նախքան Bloomberg Billionaires Index-ի հայտնվելը, Forbes-ը լայն լսարանի համար աշխարհի մեծահարուստների վարկանիշային աղյուսակ է հրապարակել։ Հրապարակում է նաեւ այսօր։ Տարեկան աղյուսակները հարմար են երկարաժամկետ համեմատությունների համար։ BBI-ն ավելի հարմար է կարճաժամկետ շարժին հետեւելու համար։ Bloomberg-ի նորարարությունը հենց դա է՝ ամենօրյա ռեժիմով հետեւել շարժին։ Երբ 2012 թվականի մարտի 5-ին ներկայացվեց առաջին ինդեքսը՝ բաղկացած 20 ամենահարուստ մարդկանց ցանկից, առաջին համարը մեքսիկացի մեծահարուստ Կարլոս Սլիմն էր։ Այն ժամանակ նրա ունեցվածքը կազմում էր 68,5 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում Բիլ Գեյթսն էր, երրորդում՝ Վորեն Բաֆեթը։ Bloomberg-ը, կիրառելով ֆինանսաբորսայական համակարգի աշխատանքի մեթոդաբանությունը, լայն հանրությանը ցույց տվեց, որ հարստությունը ստատիկ երեւույթ չէ, այն դինամիկ մեծություն է եւ փոփոխելի նույնիսկ օրերի հաշվով։

2013 թվականին արդեն առաջին տեղում հայտնվեց Բիլ Գեյթսը։ Գործարար աշխարհի պատմություն ուսումնասիրողներն այս փոփոխությունը համարում են սիմվոլիկ։ Այն առումով, որ համաշխարհային առումով կապիտալի կառուցվածքում փոփոխություն կատարվեց, եւ տեխնոլոգիաների սեկտորի հետ կապված կապիտալը դուրս եկավ առաջին հորիզոնական։ Microsoft-ը թվային հեղափոխության խորհրդանիշներից էր, ու նրա հիմնադրի՝ աշխարհի ամենահարուստ մարդ լինելու հանգամանքը հուշեց, որ ստեղծվել է հարստանալու նոր՝ տեխնոլոգահեն եւ գիտելիքահեն ուղղություն, որը թեեւ շատ երիտասարդ ուղղություն է, բայց արդեն առաջին հորիզոնականներն է զբաղեցնում։ Մինչեւ 2017 թվականը Bloomberg-ի BBI ինդեքսում աստիճանաբար 20-ը դարձավ 100, հետո՝ 200 եւ 400 անուն։ Իսկ ահա 2017 թվականի մարտի 1-ից ցանկում ներառվեց 500 անուն, որոնց ընդհանուր ունեցվածքը գնահատվեց 4,6 տրիլիոն դոլար։ Այսօր արդեն BBI-ն սոսկ վարկանիշային աղյուսակ չէ, այլ մասնավոր կապիտալի կուտակման, առհասարակ՝ համաշխարհային տնտեսության վիճակի մասին անալիտիկա տրամադրող չափիչ գործիք, որը լրագրությունը, վիճակագրությունն ու անալիտիկան համադրում է նաեւ լրագրողական հետաքննության հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անոմալ շոգ եղանակի պատճառով մահացությունների թիվը հասել է 7 հազարի

Անոմալ շոգ եղանակի պատճառով մահացությունների թիվը հասել է 7 հազարի Sat, 05 Sep 2026 03:00:47…

17 րոպե ago

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը Sat, 05 Sep 2026 01:00:55 +0400 Եվրամիությունը պաշտոնապես միացել…

2 ժամ ago

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են Sat, 05 Sep 2026 00:07:40 +0400 Latest news from Secure…

3 ժամ ago

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից Sat, 05 Sep 2026 00:00:51 +0400 Միացյալ Նահանգները…

3 ժամ ago

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը Fri, 04 Sep 2026 23:45:21 +0400 ԿԳՄՍ նախարարի հրամանով…

4 ժամ ago

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ Fri, 04 Sep 2026 23:30:02 +0400 Իրանի հետ Միացյալ Նահանգները չի…

4 ժամ ago