«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

Fri, 04 Sep 2026 08:45:10 +0400


Ընտրություններից առաջ մի քանի ամիս պասիվացած ու հանրային դաշտից անհետացած Աննա Հակոբյանն ամռանը հանկարծ միանգամից ակտիվացավ եւ սկսեց խոսել ընտանեկան բռնության, կանանց իրավունքների մասին եւ այդ թեմայով անգամ փոդքաստեր է վարում: Նրա ուղիղ եթերները տարածվում են համացանցով, եւ մարդիկ հարցեր են տալիս, վարկածներ առաջ քաշում, թե ինչ նպատակով եւ ինչու է Նիկոլ Փաշինյանի կինը մտել այս թեմայի մեջ, այն էլ՝ այսքան ժրաջանորեն:

Նա նաեւ խոսում էր օրենսդրական փոփոխությունների եւ կանանց նկատմամբ բռնության հետ կապված Քրեական նոր հոդված մտցնելու մասին եւ անգամ փորձեց իր այս նախաձեռնությանը մասնակից դարձնել խորհրդարանական ընդդիմությանը` առաջարկելով երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին՝ հանդիպել իր հետ եւ քննարկել այս հարցերը: Նրանք, բնականաբար, հրաժարվեցին: Ապա տիկին Հակոբյանը Ֆեյսբուքով հանձնարարեց խորհրդարանականներին՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել եւ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Պարզ է, որ ՔՊ-ն արագորեն անցավ այս հանձնարարությունը կատարելուն:

Տիկնոջ հանձնարարականը որսացին իշխանական երեք տիկնայք՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանն ու Ծովինար Վարդանյանը․ նրանք «Ընտանեկան բռնության մասին» բազմաչարչար օրենքում եւ կից օրենքներում հերթական փոփոխությունների նախագիծն են հեղինակել, որը տիկնոջ հանձնարարականից ուղիղ մեկ շաբաթ անց խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել։ Պատգամավորներն առաջարկում են ավելի խստացնել ընտանիքում եւ զուգընկերների միջեւ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բռնության դեպքերը, ընդ որում՝ պատիժ նախատեսել բոլոր դեպքերում, երբ կա եւ անգամ չկա բողոք, ու բռնության փաստն արձանագրել են ուրիշները։ Պարտադիր պատիժ սահմանել նաեւ այդ դեպքում, եթե կողմերից մեկը փոշմանել ու հետ է վերցրել դիմումը։ Օրենսդրական այս փաթեթը բացառում է նաեւ հաշտությունը, տուժողի կրկնակի հարցաքննությունը, բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միեւնույն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար, պարտադրում է նաեւ բռնարարի ռեաբիլիտացիա։ Այս արշավին երեկ ներգրավվեց նաեւ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը․ ՆԳՆ-ն երկու ծավալուն հաղորդագրություն տարածեց, թե ինչքան կարեւոր նախաձեռնությամբ է հանդես եկել Աննա Հակոբյանը, եւ ինչքան հրատապ հարց է Հայաստանի համար այս օրենսդրական փոփոխություններն անելը:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ժամանակին էլ նույնքան եռանդով հայտարարում էր, որ «կրթվելը նորաձեւ» է, կոչ էր անում բոլորին սովորել, գրքեր կարդալ, հիմա կրթարշավը մի կողմ թողած` որոշել է կարգուկանոն հաստատել հայ ընտանիքներում եւ անգամ հայտարարում է, որ հայկական ընտանիքների մոդելը փոխելու առաքելություն է ստանձնել: Նրա ներկայացմամբ, հայկական ընտանիքներում բոլոր տղամարդիկ բռնարարներ են, եւ ամեն երկրորդ կին բռնության է ենթարկվում։

Թե ինչ թաքնված նպատակներ ու շահեր կան այս արշավի ետեւում, պարզ կդառնա ապագայում, սակայն, անկասկած, պետության ղեկավարի կինը հենց այնպես չի մտել այս դաշտ, եւ գույներն էլ պատահական չէ, որ խտացրած է ներկայացնում։ Մինչդեռ մեր երկրում բռնության օրենսդիրն ու տարածողը հենց իր ամուսինն է, որն ամբիոններից 8 տարի շարունակ սպառնում է, գոռգոռում, վիրավորում ու նվաստացնում է մարդկանց, հոգեբանական բռնություն է կիրառում եւ խրախուսում բռնությունը, ինչպես արեց երեկ` իր ճեպազրույցում շնորհակալություն հայտնելով Գագիկ Խաչատրյանին պատգարակի վրա բերման ենթարկած իրավապահներին:

Ի դեպ, իշխանական շրջանակներում էլ են տարակուսած Փաշինյանի կնոջ նման նախաձեռնողականությունից, որը կայծակնային արձագանք գտավ իշխանական կանանց շրջանում: Ոմանք կատակում են, թե Աննա Հակոբյանն իր ամուսնուց դժգոհ է եւ փորձում է մուռ հանել հայ տղամարդկանցից` խստացված օրենքն էլ մահակ դարձնել ամեն երկրորդ հայ տղամարդու գլխին, որոնք ոչ մի ձեւ չունեն խուսափելու պատժից, անգամ եթե սեփական կինը չի բողոքում, եւ բռնության փաստն էլ ապացուցված չէ։ Ասենք, մի հարեւանի հիվանդագին երեւակայության եւ նախանձի հողի վրա տված ցուցմունքը կարող է մարդուն պատժելու հիմնավոր առիթ ծառայել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների Sat, 26 Sep 2026 23:45:34 +0400 Ռուսաստանի նախագահի հատուկ դեսանորդ, արտասահմանյան…

2 ժամ ago

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս Sat, 26 Sep 2026 23:30:50…

2 ժամ ago

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին Sat, 26 Sep 2026 23:15:54…

3 ժամ ago

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է Sat, 26 Sep 2026 23:00:02 +0400 Ամերիկյան Access Opera…

3 ժամ ago

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը» Sat, 26 Sep 2026 22:45:37 +0400 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի…

3 ժամ ago

Արգելվել են օնլայն խաղադրույքները

Արգելվել են օնլայն խաղադրույքները Sat, 26 Sep 2026 22:30:49 +0400 Բրազիլիայի նախագահ Լուսի Ինասիու Լուլա…

3 ժամ ago