Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան

Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան

Fri, 04 Sep 2026 10:04:41 +0400


Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը, որի հերթական վկայությունն են Գագիկ Ծառուկյանի և այլ ականավոր ընդդիմադիր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումներն ու ձերբակալությունները։

Բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելը։

Իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված գործողություններն ուղղված են պետության տնտեսական և իրավական համակարգերի հիմքերի, ինչպես նաև ժողովրդավարական ու բարոյական նորմերի գիտակցված խաթարմանը։

Դիմում ենք դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչներին․ նույնիսկ ամենամութ ժամանակներում կարելի է և պետք է մնալ լուսավոր մարդ, չգնալ սեփական խղճի դեմ և պահպանել ձեր բարի անունը։

Գագիկ Ծառուկյանին ճանաչում եմ որպես մեծ հայրենասերի՝ մարդու, ով իր ուժերով, զրոյից ստեղծել է մի ամբողջ բիզնես կայսրություն, տասնամյակներ շարունակ ներդրումներ է կատարել դրա զարգացման, ինչպես նաև Հայաստանի հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում, ապահովել է տասնյակ հազարավոր ընտանիքների աշխատանքով։

Գիտեմ, որ նրան բազմիցս, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, նախագահների մակարդակով, առաջարկել են բիզնեսով զբաղվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում։ Սակայն Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է այդ առաջարկներից՝ մնալով իր Հայաստանի հայրենասերը։

Ապօրինաբար զրկելով Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից՝ Փաշինյանը ոչ միայն իրականացնում է ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իր անձնական վրեժխնդրության ծրագրերը, այլև փորձում է թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել քաղաքական և գործարար դաշտը՝ հարևան երկրների իր նոր «խաղաղասեր բարեկամների» համար, որոնք չեն թաքցնում Հայաստանի նկատմամբ իրենց ծրագրերը։

Գագիկ Ծառուկյանի՝ այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին, հետապնդման և ձերբակալության ենթարկվելը չպետք է անտարբեր թողնի որևէ մեկին՝ շարքային քաղաքացուց մինչև խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։

Ավելին, ես կասեի՝ առաջին հերթին հենց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք այսօր պետք է հստակ և բացահայտ արտահայտեն իրենց դիրքորոշումը և ոչ թե գլուխները թաքցնեն ավազի մեջ։

Գագիկ Ծառուկյանը հզոր մարդ է և առաջնորդ, և նույնիսկ գտնվելով բանտում՝ նա շարունակում է մնալ հոգով ավելի ուժեղ և ազատ, քան իրեն հետապնդողները։

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող՝ իրենց վարած ազգային շահերի հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչների ահաբեկումն ու հետապնդումը։

Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության նախագահ
3 սեպտեմբերի 2026 թ.

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լուսնի վրա եղած տիեզերագնացը խոսել է այլմոլորակայինների մասին

Լուսնի վրա եղած տիեզերագնացը խոսել է այլմոլորակայինների մասին Sun, 18 Oct 2026 17:45:06 +0400 1972…

10 րոպե ago

Լրագրողը ներառվել է ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցանկում

Լրագրողը ներառվել է ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցանկում Sun, 18 Oct 2026 17:30:54 +0400 Ռուս լրագրող…

24 րոպե ago

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Sun, 18 Oct 2026…

39 րոպե ago

Կարմրուկի համաճարակը ավելի քան 1000 երեխայի կյանք է խլել այդ երկրում

Կարմրուկի համաճարակը ավելի քան 1000 երեխայի կյանք է խլել այդ երկրում Sun, 18 Oct 2026…

55 րոպե ago

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Sun, 18 Oct 2026 16:45:53…

1 ժամ ago

Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում»

Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Sun, 18 Oct 2026 16:30:54 +0400 Ռեփեր…

1 ժամ ago