«Հրապարակ». Տիգրանաշենը հանձնում են, դրա համար Սեւակի արձանը հանեցին

«Հրապարակ». Տիգրանաշենը հանձնում են, դրա համար Սեւակի արձանը հանեցին

Fri, 04 Sep 2026 10:45:42 +0400


Նախորդ տարվա ձմռանը Պարույր Սեւակի հայրենի Զանգակատուն գյուղի դպրոցի բակից հեռացվեց բանաստեղծի արձանը, որի հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է: Հիշեցնենք, որ արձանի տեղադրումից հետո մեծ աղմուկ էր բարձրացել, եւ անգամ բանաստեղծի թոռը` գրականագետ Սեւակ Ղազարյանը, մեզ հետ զրույցում ասել էր, որ արձանը ճիշտ կլինի հեռացնել գյուղից: Արձանը գյուղից հեռացնելուց հետո քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը հայտարարել էր, որ թեպետ անտրամաբանական է համարում արձանը հեռացնելու քայլը, սակայն այն կտեղափոխի իր արվեստանոց, կաշխատի վրան եւ անպայման ինչ-որ արժանի վայրում այն կտեղադրի: «Հրապարակը» զրուցել է քանդակագործի հետ:

– Ի՞նչ ճակատագրի արժանացավ հայտնի արձանը, որն այդքան քննադատությունների առիթ դարձավ:

– Ես միայն էս վերջերս հասկացա, թե իմ արձանի հետ ինչու էդպես վարվեցին:

– Ինչո՞ւ:

– Քանի որ խոսք է գնում Տիգրանաշենը հանձնելու մասին, դրա համար էլ իմ արձանը մտածված հանել տվեցին: Դա էլ էր քաղաքական որոշում: Անգամ այդ դպրոցի ճանապարհն էլ են հանձնելու Ադրբեջանին: Անմիջապես դիմացն էլ դպրոցն է…. ես նախապես ցույց էի տվել այդ արձանը, էնպես չէր, որ զոռով էի տարել դրել էնտեղ: Գյուղապետին էի նախապես ցույց տվել, հետո Սեւակի թոռանը` էդ վախկոտին: Մարզպետին էլ էի ցույց տվել` էն կոկորդիլոսի հետ կապված մարզպետին: Հետո էլ իմանում եմ, որ գյուղապետը որոշել է, որ պիտի արձանը հանվի: Կռանով-բանով հանեցին, ամոթ էլ է: Արձանի բացումը եղավ, գյուղապետն ուշացավ բացման արարողությունից, գնաց՝ իբր թե որ պիտի մարզպետի հետ գա, էն էլ եկավ մի ժամ ուշացումով:

– Հիմա որտե՞ղ է արձանը:

– Արձանը հիմա Մալաթիա-Սեբաստիայում է տեղադրված: Այս ամենի ամենամեծ մեղավորը Պարույր Սեւակի թոռն է` մի վախկոտ ու ողորմելի տղա դուրս եկավ այդ Սեւակ կոչեցյալը: Ասեցի` տղա, պապիդ համարձակությունից անգամ մի գրամ չկա քո մեջ: Անմիջապես վախեցավ, ասեց, որ կհանի արձանը, ինչի՞ց վախեցավ` որ էլ համալսարանում ժամեր չի ստանա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչքան գումար են աշխատել ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ

Ինչքան գումար են աշխատել ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ Sat, 05 Sep 2026 16:30:45 +0400 Միացյալ…

10 րոպե ago

Հեռախոսային խարդախները զանգերից անցնում են մեսենջերներ․ զգուշացում

Հեռախոսային խարդախները զանգերից անցնում են մեսենջերներ․ զգուշացում Sat, 05 Sep 2026 16:15:25 +0400 Ռուսաստանում հեռախոսային…

25 րոպե ago

Պատրաստ են ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ

Պատրաստ են ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ Sat, 05 Sep 2026 16:00:01 +0400 Իրանական բանակը պատրաստ է…

41 րոպե ago

«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»․ սոցիալական հարթակը վերածվել է ԴՆԹ կենտրոնի

«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»․ սոցիալական հարթակը վերածվել է ԴՆԹ կենտրոնի Sat, 05 Sep 2026…

55 րոպե ago

Աշխատանքի ընդունման հարցազրույցները կանցկացնեն ԱԲ տեխնոլոգիաների օգնությամբ

Աշխատանքի ընդունման հարցազրույցները կանցկացնեն ԱԲ տեխնոլոգիաների օգնությամբ Sat, 05 Sep 2026 15:30:41 +0400 Միացյալ Նահանգների…

1 ժամ ago

Նախկին ՔՊ-ական թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է տվել

Նախկին ՔՊ-ական թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է տվել Sat, 05 Sep 2026 15:22:45 +0400…

1 ժամ ago