Ոչ միայն քաղաքական գործիչներին են փորձում վախեցնել, այլև շարքային քաղաքացիներին

Ոչ միայն քաղաքական գործիչներին են փորձում վախեցնել, այլև շարքային քաղաքացիներին

Fri, 04 Sep 2026 19:45:21 +0400


Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը սեպտեմբերի 4–ին երկու ամսով երկարաձգեց ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին է կալանավորվել:

Հուլիսի 6-ին, մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկում էին Ծառուկյանի առանձնատունը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներ։ Խուզարկություններից հետո ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Ծառուկյանին իր առանձնատնից ձերբակալել էին՝ նրան գետնին տապալելով: Նրան մի շարք մեղադրանքներ են առաջադրել` Քրեական օրենսգրքի ծանր հոդվածներով, խլել են բիզնեսների մեծ մասը` կապարակնքել են, կամ պետության կողմից կառավարիչներ են նշանակել: Անգամ նրա կենդանիներին են առգրավել, խրտվիլակների թանգարանն են ոչնչացրել:

Գագիկ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ մեղադրանքներն անհիմն են, սա քաղաքական հետապնդում է` մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգված:

ԱԺ նախկին պատգամավոր, Ծառուկյանի խմբակցության նախկին անդամ եւ 2026-ի նախընտրական ցուցակում ներառված Էլինար Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Ծառուկյանի կալանքի հարցին, նկատեց. «Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու որոշումը որևէ մեկիս համար անակնկալ չէր, քանի որ այսօրվա դատական համակարգից արդարադատություն չի ակնկալվում: Բացառիկ դեպքեր են լինում, երբ դատավորներն իրավունքին հավատարիմ են մնում, և առաջնորդվում են օրենքով: Գագիկ Ծառուկյանի դեպքը այդպիսիններից չէ: Իշխանություններից իջեցված հրահանգը պետք է վստահաբար կատարեին, և դա էր պատճառը, որ կալանքը երկարացվեց: Թե փաստաբանները, թե մարդիկ, ովքեր գոնե մի փոքր իրավագիտությունից գաղափար ունեն, շատ լավ հասկանում են, որ սա ոչ թե իրավական պրոցես է, այլ քաղաքական հաշվեհարդար է, և վրեժխնդրություն»: Վարդանյանը նաև անդրադարձավ մյուս քաղբանտարկյալներին, մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ավագ որդուն, Գագիկ Խաչատրյանին և այլն. «Իրականում մենք շատ բարդ փուլում ենք: Խնդիրը կայանում է նրանում, որ տարիներ շարունակ ռեպրեսիվ մեխանիզմներ էին նախապատրաստում, որն այսօր գործի են դրել: Այս պահին Հայաստանում կան տասնյակներով մարդիկ, ովքեր քաղաքական հետապնդումների են ենթարկվում, և կալանքի միջոցով շատերը այժմ պատժի են ենթարկվում, մյուսները` տնային կալանքի մեջ են: Կալանքը այս իշխանությունների համար պատժի գործիք է: Դրանով փորձում են ոչ միայն քաղաքական գործիչներին պատժել, այլև ստեղծել հանրային վախի մթնոլորտ, որպեսզի ցանկացած քաղաքացի կաշկանդված լինի իր կարծիքն արտահայտելիս, քանի որ ունի օրինակներ, ռեպրեսիվ ապարատը կարող է գործել նաև իր դեմ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զինավարժությունները չեղարկել են՝ խնայողության նպատակով

Զինավարժությունները չեղարկել են՝ խնայողության նպատակով Fri, 04 Sep 2026 22:30:04 +0400 Բրիտանացի զինվորականները հրաման են…

11 րոպե ago

Երբ Դիլիջանում ընտրությունները մոտենում են

Երբ Դիլիջանում ընտրությունները մոտենում են Fri, 04 Sep 2026 22:15:52 +0400 Սեպտեմբերի 4-ին կրկին այրվում…

25 րոպե ago

Ամերիկյան ընկերությունները բոյկոտել են գագաթնաժողովը

Ամերիկյան ընկերությունները բոյկոտել են գագաթնաժողովը Fri, 04 Sep 2026 22:00:36 +0400 Ամերիկյան տիեզերական չորս ընկերություններ,…

41 րոպե ago

Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Fri, 04 Sep 2026 21:30:49 +0400 Վրաստանում այսօր` սեպտեմբերի 4-ին, երկրաշարժ…

1 ժամ ago

Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ

Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ Fri, 04 Sep 2026 21:27:44…

1 ժամ ago

Արցախցիներին քաշքշուկների մեջ են գցում

Արցախցիներին քաշքշուկների մեջ են գցում Fri, 04 Sep 2026 21:15:54 +0400 Ստեփանակերտում ապրած, Արցախից բռնագաղթած…

1 ժամ ago