«Հրապարակ». 2018-ին Արման Սարոյանի դեմ պայքարողներն այսօր Վեհափառին դատում են՝ նրան կարգալույծ անելու համար

«Հրապարակ». 2018-ին Արման Սարոյանի դեմ պայքարողներն այսօր Վեհափառին դատում են՝ նրան կարգալույծ անելու համար

Sat, 05 Sep 2026 09:15:01 +0400


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։ Հիշեցնենք, որ նա երրորդ դատավորն է, որը հրաժարվում է քննել այս գործը:

Կաթողիկոսի գործը քննող առաջին դատավորը Հակոբ Մանուկյանն էր, որն օգոստոսի 7-ին ինքնաբացարկ հայտնեց։ Օգոստոսի 10-ին գործը մակագրվեց Սերժ Ռուշանյանին: Օգոստոսի 28-ին էլ դատավոր Սերժ Ռուշանյանը կաթողիկոսի եւ վեց եպիսկոպոսների գործն ուղարկեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ տարածքային ընդդատության հարցը որոշելու: Ընդդատությունն իրավական հասկացություն է, որը ցույց է տալիս, թե կոնկրետ որ դատարանն է իրավասու քննելու եւ լուծելու տվյալ գործը։ Դատավորն իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող արարքի մեղադրականում հստակեցված չէ, թե որտեղ պետք է քննվի գործը:

Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ վեց հոգեւորականներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական որոշման կատարումը դիտավորյալ խոչընդոտելու համար: Խնդիրը ծագել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) պաշտոնից ազատելուց հետո, երբ 2026-ի հունվարին կաթողիկոսի որոշմամբ պաշտոնանկ արված եպիսկոպոսը դիմել էր դատարան: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ մինչեւ գործի քննության ավարտը Սարոյանը պետք է շարունակի պաշտոնավարել, իսկ եկեղեցուն արգելվել էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանն ու ֆինանսական հաշիվների տնօրինմանը: Չնայած դատարանի որոշմանն ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական ծանուցմանը՝ Գարեգին Բ-ն եւ Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշել են կարգալույծ անել Սարոյանին: Ըստ դատախազության՝ եկեղեցական ղեկավարությունն այս քայլով դիտավորյալ շրջանցել ու խախտել է դատարանի պահանջը, ինչի արդյունքում էլ հարուցվել է քրեական գործը:

Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ:

– Տեր հայր, երրորդ դատավորն է հրաժարվում դատել Վեհափառ հայրապետին: Սա ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ են դատավորները համատարած հրաժարվում այս գործը քննելուց:

– Դատավորները չունեն մեխանիզմ՝ Եկեղեցու ներքին կյանքին վերաբերող հարցերին միջամտելու, Վեհափառն ում, որտեղ կնշանակի եւ ում կարգալույծ կանի, այդ հարցերում իրավապահները, փաստացի, չունեն լծակ: Եկեղեցու ներքին հարցերը քրեաիրավական նորմերին չեն ենթարկվում: Ոչ մի դատավոր չի կարող Վեհափառին դատել եկեղեցական հարցերի համար: Սահմանադրությամբ Եկեղեցին անջատ է պետությունից, եւ ոչ մի դատավոր չի կարող եկեղեցականին ուղղություն ցույց տալ: Պետական որեւէ կառույց առհասարակ չունի իրավասություն՝ նման հարցերին միջամտելու: Վեհափառի դեմ կատարվողը հակասահմանադրական է: Այն դատավորը, որ կդատի Վեհափառին, կանտեսի Սահմանադրությունն ու օրենքները: Վեհափառը, Հոգեւոր խորհրդի անդամները որեւիցե հանցանք չեն գործել, որ հիմա էլ դատվեն: Արման Սարոյանի հայցն ուղղակի չպետք է որեւէ դատավոր վերցներ: Դատավորները ոչ թե պիտի ինքնաբացարկ հայտնեին՝ գործն այստեղից այնտեղ գցելով, այլ ուղղակի այդ գործը պիտի կարճեին: Այն դատավորը, ով կհամարձակվի այդ գործին ընթացք տալ, նա կխախտի բոլոր օրենքները: Նույն այս տրամաբանությամբ՝ կարո՞ղ է ինչ-որ մի դատավոր, օրինակ, միջամտել Եհովայի վկաների ներքին հարցերին: Կարո՞ղ է ինչ-որ մի դատավոր ասել, թե Եհովայի վկաներն ում, ինչ նշանակում կատարեն, կամ՝ մորմոնականներին եւ այլն: Իհարկե, չեն կարող, սակայն, ցավոք, նման ապօրինի դատավարություններով փորձում են վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, բայց նման քաղաքական պատվերներ կատարելով՝ դատարաններն իրենց պատվի հետ են ավելի շատ խաղում:

– Օրերս ականատես եղանք, թե ինչպես են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները դիմավորում Արման Սարոյանին: Մարդիկ ամոթանք ու թուքումուր տվեցին` բառի բուն իմաստով, «ստոր», «դավաճան» անվանեցին եւ այլն:

– Իրականում, նա ամոթանքի էլ արժանի է: Ամոթ կլիներ, որ հավատացյալները նրան ամոթանք չտային իր այդ պահվածքի համար: Նա շատ վատ է վարվել իր թեմի քահանաների հետ, եւ հենց պատճառը դա է եղել, որ Վեհափառն իրեն ազատել է պաշտոնից ու եկեղեցականին ոչ հարիր վարքագծի համար կարգալույծ է հռչակել: Արման Սարոյանը չունի արդարացում, նրան մարդիկ չեն հարգում: Հասարակությունը դեմ է նմաններին, նա գործել է եւ գործում է ապօրինաբար: Դեռեւս 2018 թվականից նրա կարգալուծության հարցը դրված է եղել` «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժման շրջանակներում: Իշխանազավթումից հետո Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք ստեղծել էին այդ շարժումը, եւ հենց այն ժամանակ Մայր Աթոռին քննադատում էին Սարոյանին կարգալույծ չանելու համար: Զարմանքով տեսնում ենք, որ 2018-ին Արման Սարոյանի դեմ արշավ սկսողներն այսօր ուզում են Վեհափառին դատել՝ Արման Սարոյանին կարգալույծ անելու համար:

– Տիրադավներից Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ապրիլի 17-ին մի սարկավագի էր ծեծի ենթարկել: Ի՞նչ ընթացք ստացավ այդ միջադեպը, մեղավորը պատժվե՞ց:

– Մեր երկրում իշխանականները չեն պատժվում: Եթե ընդդիմադիր մեկը լիներ Անուշավանի փոխարեն, ապա այսօր մեծ քրեական գործ կբացեին, կկալանավորեին նրան, բայց քանի որ նա հովանավորվում է իշխանությունների կողմից, ինչպես մյուս տիրադավները, նա էլ Փաշինյանի հատուկ պաշտպանության տակ է, հետեւաբար, նա օրենքի առաջ այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբե’ք Խաչի տոնի Պատարագից հետո հոգեհանգիստ չէինք անում, բայց այսօր արեցինք․Տեր Փառեն

Երբե’ք Խաչի տոնի Պատարագից հետո հոգեհանգիստ չէինք անում, բայց այսօր արեցինք․Տեր Փառեն Sun, 27 Sep…

13 րոպե ago

ՌԴ ՊՆ-ն հայտարությամբ է հանդես եկել

ՌԴ ՊՆ-ն հայտարությամբ է հանդես եկել Sun, 27 Sep 2026 19:30:27 +0400 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը…

20 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին. լուսանկարներ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին. լուսանկարներ Sun, 27…

30 րոպե ago

Այսօր մինչև լուսաբաց Եռաբլուրում մարդկանց հոսքը չի դադարի, իսկ Հանրայինի ուղիղ եթերում Թաթայի համերգն է

Այսօր մինչև լուսաբաց Եռաբլուրում մարդկանց հոսքը չի դադարի, իսկ Հանրայինի ուղիղ եթերում Թաթայի համերգն է…

35 րոպե ago

Խոշոր հրդեհ՝ Ծիծեռնակաբերդի մոտ այրվում է ՀԷՑ-ի մասնաճյուղը. տեսանյութ

Խոշոր հրդեհ՝ Ծիծեռնակաբերդի մոտ այրվում է ՀԷՑ-ի մասնաճյուղը. տեսանյութ Sun, 27 Sep 2026 18:46:57 +0400…

1 ժամ ago

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ Sun, 27 Sep 2026 18:46:07 +0400 ԿԸՀ-ն…

1 ժամ ago