Մետաղների հետքերից մինչև «աղտոտված բնակչություն»․ ի՞նչ են փնտրում օտար «սրտացավները»

Մետաղների հետքերից մինչև «աղտոտված բնակչություն»․ ի՞նչ են փնտրում օտար «սրտացավները»

Sat, 05 Sep 2026 14:45:04 +0400


Սյունիքի վերաբերյալ «Առնիկա» (Arnika) կազմակերպության վերջերս հրապարակած հետազոտությունը հերթական անգամ հանրային անհանգստության ալիք բարձրացրեց։ Փոշու և նստվածքների մեջ պղնձի, իսկ բնակիչների մեզում մկնդեղի, մոլիբդենի ու նիկելի առկայության մասին տվյալներն առաջին հայացքից տագնապալի են։
Սակայն փաստաթղթերի խորքային ուսումնասիրությունն ու ոլորտի մասնագետների գնահատականները լրիվ այլ պատկեր են ի հայտ բերում․ կատարվել են մակերեսային չափումներ, որոնցից արվել են գիտականորեն չհիմնավորված ու չափազանցված եզրակացություններ։ Բնապահպանական չափման, օրգանիզմում նյութի առկայության և դրա ենթադրյալ աղբյուրի միջև հավասարության նշան դնելը գիտական առումով անթույլատրելի է։

20 նմուշով ամբողջ մարզի մասին չեն դատում

Առաջին լուրջ խնդիրը հետազոտության ընտրանքն է։ Սյունիքի յոթ տարբեր վայրերից վերցվել է ընդամենը 20 բնապահպանական նմուշ (15 փոշի, 4 նստվածք, 1 հող) և 62 բնակչի մեզի նմուշ։
Որքանո՞վ է սա ներկայացուցչական։ Քաջարանում փոշու մեջ պղնձի բարձր ցուցանիշներն ու դրանք Կանադայի չափանիշների հետ համեմատելը կարող են ազդանշան լինել, բայց ոչ երբեք դատավճիռ։ Մեկ կամ երկու կետից վերցված տվյալը չի կարող տարածվել ամբողջ բնակավայրի վրա։ Բացի այդ՝ հստակեցված չէ՝ չափվել է օդում կախվա՞ծ, թե՞ գետնին նստած փոշին, մինչդեռ սրանք սկզբունքորեն տարբեր ցուցանիշներ են։

Մեզում մետաղ գտնելը դեռ հիվանդություն չէ

Հետազոտության ամենազգայուն մասը 62 բնակիչների կենսաբանական նմուշներն են։ Բայց օրգանիզմում որևէ տարրի առկայությունը ինքնին թունավորում կամ հիվանդություն չի նշանակում։ Կարևոր են նյութի կոնցենտրացիան, քիմիական ձևը, ազդեցության տևողությունն ու համեմատական խմբի առկայությունը։
Առավել խոցելի է մկնդեղի (արսեն) մասին պնդումը։ ԱՄՆ Թունավոր նյութերի և հիվանդությունների գրանցման գործակալությունը (ATSDR) հստակ նշում է՝ մեզի ընդհանուր մկնդեղի ցուցանիշը ներառում է ոչ միայն վտանգավոր անօրգանական ձևերը, այլև սննդից (օրինակ՝ ծովամթերքից) օրգանիզմ անցած անվնաս օրգանական միացությունները (arsenobetaine, arsenocholine): Եթե լաբորատորիան չի տարանջատել այդ քիմիական ձևերը (speciation), ապա մեկ ընդհանուր թվով առողջական ռիսկեր վերագրելը մանիպուլյացիա է։
Բացի այդ, մեկանգամյա նմուշը չի արտացոլում մարդու առողջության երկարաժամկետ պատմությունը։ Իսկ երբ առանց սննդակարգի, օգտագործած հեղուկի ու կրկնակի չափումների հաշվառման շրջանառվում են երեխաների տվյալները, դա այլևս ոչ թե գիտություն է, այլ հանրային վախեր հրահրելու էմոցիոնալ գործիք։

Արծվանիկ․ 500 մետրը աղտոտման ապացույց չէ

Նույն մեթոդաբանական բացն առկա է Արծվանիկի պոչամբարի և Աճանանի պարագայում։ Պոչամբարի ու բնակավայրի միջև 500 մետր հեռավորությունն ինքնին աղտոտման փաստ չէ։ Փոշու տեղաշարժը կախված է քամուց, ռելիեֆից, տեղումներից։ Եթե պնդվում է, որ փոշին հասնում է դպրոց կամ բնակելի տներ, ապա չափումները պետք է արվեին հենց այդ շենքերի ներսում։ Քանի դեռ դա արված չէ, պնդումը մնում է զուտ վարկած։ Չեն հետազոտվել նաև տեղական գյուղմթերքները, բայց դրանց անվտանգությունն արդեն կասկածի տակ է դրվում։
Մյուս կողմից՝ միայն արդյունաբերական ընկերության պնդումներին ապավինելը նույնպես լիարժեք չէ։ Թեև ԶՊՄԿ-ն հրապարակում է Կայուն զարգացման ամենամյա զեկույցներ, որոնց տվյալներից հետազոտողները կարող էին օգտվել, սակայն շրջանցել են դրանք։ Հարցն այն չէ, թե ում հավատալ, այլ այն, թե ինչ կլինի, եթե բոլոր տվյալները դրվեն նույն սեղանին՝ նույն մեթոդաբանությամբ և շեմերով։

Գիտակա՞ն տագնապ, թե՞ տնտեսական դիվերսիա

Բնապահպանական ցանկացած ազդանշան պետք է լրջորեն ստուգվի, բայց այստեղ կա հստակ շղթա՝ աղբյուր → տարածման ուղի → մարդու վրա ազդեցություն → կենսաբանական հետևանք։ Առանց այս շղթայի յուրաքանչյուր օղակի գիտական ապացուցման՝ հանքարդյունաբերությանը կատեգորիկ մեղադրանքներ վերագրելն անթույլատրելի է։ Ահա հետազոտության ոչ գիտական և մանիպուլատիվ բնությի մասին հայտարարություն է տարածել նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան, որում շեշտված է, որ «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անթույլատրելի է համարում մակերեսային և խեղաթյուրված նյութերով հանրությանը ահաբեկելու, մարզում լարվածություն հրահրելու և Հայաստանի տնտեսության ողնաշար հանդիսացող լեռնահանքային ոլորտը վարկաբեկելու փորձերը»։
Եվ այստեղ ծագում է գլխավոր հարցը. եթե մի կազմակերպություն պարբերաբար թերի և ոչ պրոֆեսիոնալ տվյալներով փորձում է վարկաբեկել Հայաստանի տնտեսության առանցքային հենասյունը հանդիսացող ոլորտը, ո՞վ է այդ ամենի իրական պատվիրատուն ու շահառուն։ Սա արդեն թեմա է, որը պետք է հետաքրքրի նաև պետական անվտանգության մարմիններին, քանի որ կասկածելի «հետազոտություններով» երկրի ներսում խուճապ առաջացնելն ու միջազգային հարթակներում արտահանող հիմնական ճյուղի բարի համբավը խաթարելը հարված է հենց պետության տնտեսական անվտանգությանը։ Եվ որան հաճելի է դա հանքարդյունաբերությամբ հայտնի մեր հարևանին, երբ են այս օտար սրտացավները հետազոտություններ կատարելու Ադրբեջանում և պարզելու, թե որքանով են նրանք աղտոտել տարածաշրջանն ու մոլորակը։ Հենց այս հարցից ելնելով կարելի է հետևություն անել ու հասկանալ, թե ում են ձեռնտու այս կարգի ոչ պրոֆեսիոնալ հետազոտությունները, ինչ նպատակով են արվում և ովքեր են Հայաստանից ու արտերկրից նրանց աջակցում։ Հաստատ նրանց սրտացավությունը ոչ մեր բնակիչներն են ու ոչ էլ մեր հանքարդյունաբերության խնդիրները։ Եվ ինչ իավունք են նրանք շրջում մարզերում, նմուշառումներ կատարում և մարդկանից մեզի նմուշներ հավաքում։ Թեև քչերն են համաձայնել դա տրամադրել, այուամենայնիվ, զարամնալի է։ Այնպես որ, հարգելիներ, «մեզի անալիզ» անհայտ մարդկանց ու ընկերությունների տրամադրելուց առաջ, գուցե հիշեք, որ ձեր առողջությունն ու բարեկեցությունը նրանց համար անգամ մեզի արժեք չունի։

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխատանքի ընդունման հարցազրույցները կանցկացնեն ԱԲ տեխնոլոգիաների օգնությամբ

Աշխատանքի ընդունման հարցազրույցները կանցկացնեն ԱԲ տեխնոլոգիաների օգնությամբ Sat, 05 Sep 2026 15:30:41 +0400 Միացյալ Նահանգների…

18 րոպե ago

Նախկին ՔՊ-ական թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է տվել

Նախկին ՔՊ-ական թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է տվել Sat, 05 Sep 2026 15:22:45 +0400…

26 րոպե ago

Վանաձոր-Երևան. 120 կիլոմետր «դժոխքի եզրին»

Վանաձոր-Երևան. 120 կիլոմետր «դժոխքի եզրին» Sat, 05 Sep 2026 15:15:16 +0400 Օգոստոսի 2-ին Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում…

34 րոպե ago

Արարատ-Արմենիայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար․ ԵԼ

Արարատ-Արմենիայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար․ ԵԼ Sat, 05 Sep 2026 15:00:49 +0400 ՈւԵՖԱ-ի պաշտոնական…

48 րոպե ago

Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում

Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում Sat, 05 Sep 2026 14:50:02 +0400 Վեհափառ…

59 րոպե ago

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն Sat, 05 Sep 2026 14:30:22 +0400 Պլանային աշխատանքներ իրականացնելու…

1 ժամ ago