Ինչ է ուզում Թուրքիան, ինչ է ասում Պուտինը, ինչպես է պատասխանում Փաշինյանը

Ինչ է ուզում Թուրքիան, ինչ է ասում Պուտինը, ինչպես է պատասխանում Փաշինյանը

Sat, 05 Sep 2026 19:45:19 +0400


ՀԱՊԿ ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանը կարող է ինքնուրույն որոշում կայացնել եւ դուրս գալ այդ կազմակերպությունից, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, որ ինքը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը՝ ինքը, Հայաստանը հեռացնի, ՌԴ նախագահն ասում է, որ եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, իրենք թեկուզ վաղը կհեռանան, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, որ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան, մենք չենք առարկի: Սա ցույց է տալի ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության բացարձակ չգոյությունը, երբ երկրի փաստացի իշխանությունն ինքը չի որոշում դադարեցնել կամ չդադարեցնել իր մասնակցությունը ռազմաքաղաքական դաշինքին կամ ինքը չի որոշում՝ իր երկրի տարածքում օտարերկրյա ռազմաբազա լինի կամ չլինի, սա ցույց է տալիս այն ողորմելի վիճակը, որում է հայտնվել է անձամբ Փաշինյանը, նրա ամբողջ իշխանությունը եւ որպես արդյունք՝ Հայաստանը: Փաշինյանը գիտի, որ Հայաստանի եւ անձամբ իր ճակատագիրը որոշվում է Մոսկվայում, ոնց Ռուսաստանը կորոշի, այնպես էլ կլինի, իսկ Ռուսաստանը գոնե առերեւույթ ցույց է տալիս, որ հակված է հրաժարվել Հայաստանի խնամատարությունից, այն հանձնելով Թուրքիային եւ Ադրբեջանին:

Երբ Հայաստանում խոսում են, որ Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում Հայաստանը դառնում է թուրքական ենթապետություն, դա ընդունում են որպես քարոզչություն, իբրեւ թե դրանով փորձ է արվում վարկաբեկել, հրեշացնել այդ իշխանությանը, նվազեցնել նրա հանրային աջակցությունը: Շատերը չեն պատկերացնում, թե ինչ է թուրքական ենթապետությունը, եւ ինչպես կարող է այն դրսեւորվել:

Մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանն իսկապես Հայաստանին հեռացնում է ՀԱՊԿ-ից եւ Հայաստանի տարածքից հանում է 102-րդ ռազմաբազան ու սահմանապահ զորքերը: Սա նշանակելու է, որ Ռուսաստանը հրաժարվում է Հայաստանից, Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական եւ քաղաքական վերահսկողությունից: Այն տարածքից, որը 1920 թվականին խորհրդա-թուրքական բանակցությունների արդյունքում մաս է կազմել Խորհրդային Միությանը` Հայաստանի Սովետական Սոցիալիստան Հանրապետություն անվան տակ: Երբ խորհրդա-թուրքական Կարսի եւ Մոսկվայի համաձայնագրերը դադարեն գոյություն ունենալուց, միանգամից ուժի մեջ է մտնելու դրանից առաջ 1920 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը: Դրան այլընտրանք ուղղակի գոյություն չունի․ Թուրքիայի եւ Ադրբեջանի հրապարակային պահանջները ցույց են տալիս, որ նրանց ուզածը հենց Ալեքսանդրապոլի պայմանագրի հիմքով ստեղծվելիք Հայաստանն է: Այդ պայմանագիրը չնայած ստորագրվեց, բայց այդպես էլ չիրագործվեց, քանի որ նոյեմբերի 29-ին խորհրդային բանակն արդեն մտել էր Հայաստանի տարածք եւ շարժվում էր Երեւան: Հիմա Թուրքիան եւ Ադրբեջանն ուզում են, որ այդ պայմանագիրը գործի, եւ եթե Ռուսաստանը փաստացի հրաժարվում է Հայաստանի խնամատարությունից, այն մտնում է ուժի մեջ, փաստացի:

Բոլոր նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչու են Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում վերահսկողություն Հայաստանի երկաթուղու եւ ճանապարհների նկատմամբ, թող կարդան Ալեքսանդրապոլի պայմանագրի 11-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «Թուրքիան իրավունք կունենա մինչեւ ընդհանուր հաշտություն կնքելու մոմենտը, չխախտելով ազատ երթեւեկությունը, վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցության մյուս ճանապարհները՝ 4-րդ հոդվածում մատնանշված նորման գերազանցող զենքի ներմուծումն արգելակելու համար»։
Որպեսզի հասկանաք, թե ինչ է թուրքական ենթապետությունը, կարդացեք նաեւ հաջորդ հոդվածը. «Թուրքիայի կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի տերիտորիայում»: Մյուս հոդվածները եւս կարդացեք եւ դուք ավելի խոր ընկճախտի մեջ կընկնեք՝ հասկանալով, թե ինչպիսի ապագա է սպասվում Հայաստանին` Ալեքսանդրապոլի պայմանագրի իրագործման դեպքում:

Երբ մենք ասում ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի միայն ռուսական սահմանապահների եւ 102-րդ ռազմաբազայի հեռանալուց հետո, եւ առաջինը Հայաստան կմտնեն թուրքական բանակի ստորաբաժանումները, դա ապրիորի պնդում չէ: Երբ Ռուսաստանի նախագահը հիշեցնում է Արցախի ճակատագիը` ասելով, որ հայերն այնտեղ կարող էին խաղաղ ապրել ադրբեջանական հպատակության տակ, բայց նրանք գերադասեցին չընդունել այդ հպատակությունը եւ հեռանալ իրենց հայրենի տներից, գյուղերից եւ քաղաքներից, նա ընդամենը հիշեցնում եւ զգուշացնում է, որ թուրքական ենթակայության ընդունման դեպքում նույնը սպասվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Պուտինը հատուկ է ընդգծում, որ այն ժամանակ արեւմտյան երկրներն Արցախի բնակիչներին` Ադրբեջանի հպատակությունն ընդունելու դեպքում ապահովության երաշխիքներ էին խոստանում, որոնք այդպես էլ չգործեցին, ինչպես այժմ խոստանում են Հայաստանին:

Ի՞նչ է դրան պատասխանում Նիկոլ Փաշինյանը. նա ասում է, որ այդ հարցերն ինքը չի որոշում, ինքը որեւէ իրավասություն չունի՝ որոշելու Հայաստանի ապագան եւ կարգավիճակը, թող Ռուսաստանը եւ Վլադիմիր Պուտինն ինքը որոշի` պահո՞ւմ են Հայաստանը, թե՞ հանձնում են Թուրքիային, ինչ որոշում էլ կայացվի, ինքը եւ Հայաստանի բնակիչները ստիպված կլինեն դա ընդունել որպես կայացած իրողություն: Անձամբ ինքը դեմ չէ, նույնիսկ գոհ կլինի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերը

Մոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերը Sat, 05 Sep 2026 20:45:57 +0400 Երաժշտասեր…

10 րոպե ago

Կհանդիպի Թրամփի դեսպանորդների հետ

Կհանդիպի Թրամփի դեսպանորդների հետ Sat, 05 Sep 2026 20:30:44 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի…

25 րոպե ago

Նրանք գումարներ են վաստակել երեւանցիների առողջության հաշվին

Նրանք գումարներ են վաստակել երեւանցիների առողջության հաշվին Sat, 05 Sep 2026 20:15:20 +0400 Երեւանում հուլիսին…

40 րոպե ago

Դեմքը և մարմինը ձգելու նոր մեթոդ․ ի՞նչ է իրականում անում Էնդոլիֆտը

Դեմքը և մարմինը ձգելու նոր մեթոդ․ ի՞նչ է իրականում անում Էնդոլիֆտը Sat, 05 Sep 2026…

55 րոպե ago

Թրամփի հատուկ բանագնացները Մոսկվայում են

Թրամփի հատուկ բանագնացները Մոսկվայում են Sat, 05 Sep 2026 19:30:33 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

1 ժամ ago

Այդ գիրքը կամ որպես զուգարանի թուղթ կծառայի մի օր, կամ որպես «կուլյոկ»

Այդ գիրքը կամ որպես զուգարանի թուղթ կծառայի մի օր, կամ որպես «կուլյոկ» Sat, 05 Sep…

2 ժամ ago