Քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը

Քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը

Sat, 05 Sep 2026 21:15:55 +0400


Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում շարունակվում է գեղեցիկ միջոցառումների բարի ավանդույթը։ Սեպտեմբերի 4-ին եկեղեցու բակում տեղի ունեցավ հերթական ֆիլմի բացօթյա ցուցադրությունը, որի առանցքում հավատքին հավատարիմ մնալու, փորձությունների առջև չընկրկելու և սեփական համոզմունքները քաջությամբ պաշտպանելու գաղափարն էր։

Եկեղեցու հոգևոր հովվի հրավերով ֆիլմի դիտմանը ներկա էր Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Ֆիլմի ավարտին Սրբազան Հայրն իր պատգամը փոխանցեց ներկա երիտասարդներին՝ անդրադառնալով ֆիլմի հիմնական պատգամին և ընդգծելով․
«Սիրելի՛ երիտասարդներ,
Այսօր մենք միասին դիտեցինք մի ֆիլմ, որի հիմնական հարցը շատ պարզ է թվում՝ Աստված կա՞, թե՞ Աստված չկա։ Քրիստոս մեզ տվել է երկու մեծագույն պատվիրանները. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով», և երկրորդը՝ «Սիրի՛ր քո մերձավորին ինչպես ինքդ քեզ»։

Այս երկու պատվիրանները միմյանցից անբաժան են։ Իտալացի սոցիոլոգ Էմիլ Ձոյան, անդրադառնալով Նիցշեի հայտնի՝ «Աստված մեռած է» ձևակերպմանը, մի միտք է առաջ քաշում․ եթե 19-րդ դարում ասվեց՝ «Աստված մեռած է», ապա 20-րդ դարի վերջում կարելի է ասել նաև՝ «մերձավորը մեռած է»։ Այս միտքը կարելի է շրջել նաև հակառակ ուղղությամբ․ եթե մերձավորը մեզ համար մեռած է, ապա Աստված էլ է մեզ համար մեռած՝ մեր կյանքում բացակա։
Ոչ թե որովհետև Աստված գոյություն չունի, այլ որովհետև մենք այլևս չենք ապրում նրա ներկայության մեջ։ Եթե իմ կողքին կանգնած մարդը ինձ համար այլևս եղբայր չէ, եթե նրա ցավը ինձ չի հուզում, եթե նրա ուրախությունը ինձ չի ուրախացնում, ապա իմ հավատքը Աստծո գոյության գործնական ժխտումն է։

Այս ֆիլմը մեզ հիշեցնում է, որ քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը»։
Երեկոն ամփոփվեց գեղեցիկ երաժշտական կատարումներով, ջերմ շփումով և միասնական աղոթքով՝ օրը դարձնելով հոգևոր ապրումների և մտորումների գեղեցիկ առիթ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտին․ «Ժենյա, աջակցում եմ»

Պուտին․ «Ժենյա, աջակցում եմ» Sat, 05 Sep 2026 22:00:33 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել…

13 րոպե ago

Սոնան ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին

Սոնան ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին Sat, 05 Sep 2026 21:59:06 +0400 Latest news…

15 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը փորձեց Արմեն Գրիգորյանի սիրտը շահել

Նիկոլ Փաշինյանը փորձեց Արմեն Գրիգորյանի սիրտը շահել Sat, 05 Sep 2026 21:45:51 +0400 Այսօր Երեւանում`…

28 րոպե ago

Նախագահը կառաջադրվի վարչապետի պաշտոնում

Նախագահը կառաջադրվի վարչապետի պաշտոնում Sat, 05 Sep 2026 21:30:36 +0400 Սերիայի իշխող Սերբական առաջիմական կուսակցությունը…

43 րոպե ago

Ինչպես է ստեղծվել Reuters-ը եւ ինչ ուղի է անցել

Ինչպես է ստեղծվել Reuters-ը եւ ինչ ուղի է անցել Sat, 05 Sep 2026 21:00:05 +0400…

1 ժամ ago

Մոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերը

Մոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերը Sat, 05 Sep 2026 20:45:57 +0400 Երաժշտասեր…

1 ժամ ago