Նիկոլ Փաշինյանը փորձեց Արմեն Գրիգորյանի սիրտը շահել

Նիկոլ Փաշինյանը փորձեց Արմեն Գրիգորյանի սիրտը շահել

Sat, 05 Sep 2026 21:45:51 +0400


Այսօր Երեւանում` Ազգային պատկերասրահում, տեղի ունեցավ երբեւէ տեղի ունեցած գրքի «ամենաանվտանգ» շնորհանդեսը։ Շնորհանդեսի մեկնարկից առաջ անվտանգային միջոցառումներն ամենեւին կապված չէին գրքի հեղինակի` Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի անձի հետ, այլ հյուրերից մեկի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի: Փաշինյանը ժամանեց Արմեն Գրիգորյանին փոխարինած Ալեն Սիմոնյանի հետ։ Ի դեպ, այսօր նրա հարսանիքն էր` նա երրորդ անգամ եկեղեցով պսակադրվեց իրենից 20 տարի փոքր մոդելի հետ, բայց նա հարսանիքի օրով ժամանակ էր գտել ու եկել Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին, թեեւ Գրիգորյանն այդ ժեստն արհամարհեց։ Պատվավոր հյուրերի անունները թվարկելիս ու նրանց ներկա գտնվելու համար երախտագիտություն հայտնելիս Արմեն Գրիգորյանը ցուցադրաբար անտեսեց առաջին շարքում նստած Ալեն Սիմոնյանին` նրա անունը չտալով: Պարզ է, որ Գրիգորյանը պաշտոնազրկվեց, որ խորհրդարանից դուրս մնացած Ալեն Սիմոնյանն անգործ չմնա:

Հյուրերի շարքում մեծ թվով ՔՊ-ականներ կային, ինչպես նաեւ մարդիկ, ովքեր ընդդիմադիր կամ չեզոք են փորձում իրենց դրսեւորել։ Մասնավորապես Գարեգին Միսկարյանը, Դանիել Իոաննիսյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրապ Մնացականյանը եւ այլք։

Գրիգորյանի խոսքով գիրքը սկսել էր գրել վաղուց` այն պետք չէ կապել իր պաշտոնանկության հետ, իսկ այն գրելու համար անհրաժեշտ է եղել հին տեսագրությունները դիտել ու 2018 թ-ը վերապրել։ Գրքում մանրամասն նկարագրված են նաեւ հեղափոխության օրերին տեղի ունեցած կուլիսային քննարկումներն ու գծված պլանները։

Իսկ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում երկու կարեւոր հայտարարություն արեց` «Այս 8 տարում եղել են օրեր, որ անիծել եմ այն օրը, երբ ես դարձա ՀՀ վարչապետ», «Մեզ նոր հեղափոխություն է պետք»։ Թե ում եւ ինչ մեսիջ էր փոխանցում Նիկոլ Փաշինյանը, դժվար է ասել, սակայն նրա այս հայտարարությունները վստահաբար անհասցե չէին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան Sun, 08…

13 րոպե ago

Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել

Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Sun, 08 Nov 2026 13:00:51 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

16 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Sun, 08 Nov 2026 12:45:39 +0400 Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ…

31 րոպե ago

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել Sun, 08 Nov 2026 12:30:40 +0400 Հայտնի…

46 րոպե ago

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Sun, 08 Nov 2026 12:27:17 +0400 Երգչուհի Բրիթնի…

49 րոպե ago

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛ Sun, 08 Nov 2026 12:15:12 +0400 Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել…

1 ժամ ago