Սրանց ամեն ինչն է ֆեյք…կեղծ, հորինված, արհեստական…

Սրանց ամեն ինչն է ֆեյք…կեղծ, հորինված, արհեստական…

Sat, 05 Sep 2026 23:35:59 +0400


Սրանց ամեն ինչն է ֆեյք…կեղծ, հորինված, արհեստական…

2018-ի հեղափոխությունը, պարզվում է, ֆեյք է եղել ու հիմա նորից` 8 տարի անց կրկնություն է ուզում (այսօր Փաշինյանն ասել է` «նոր հեղափոխության կարիք կա»):

Արցախի հանդեպ սերն է ֆեյք եղել` տասնյակ տարիներ սեր են բացատրել, լալահառաչ տեքստեր գրել, թե` Աղդամը մեր հայրենիքն է, ով տարածքային զիջումներից խոսի` հայի թշնամին է, դավաճան է…առանց Արցախի Հայաստան չկա…Պարզվեց` իրականում ատում են Արցախն ու արցախցուն, թոկ են համարում Հայաստանի վզին և` Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգ:

Եվրամիություն գնալն է ֆեյք և ցանկությունն էլ իրենցը չի եղել` քաղհասարակությանն է եղել, արևմտամետներինը, որոնք (դավադրաբար) ստորագրահավաք են արել ու Եվրաքվեն պարտադրել իրենց, իրենք էլ ստիպված` չուզելով ԵՄ անդամակցության մեկնարկի օրենքն ընդունել են, ու հիմա Պուտինին կպած համոզում են, որ դա ընդամենը մի թղթի կտոր է` ոչինչ չի նշանակում…մենք Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու մտադրություն չունենք…

Այս տարիներին ինչ խոստացել են, ինչ ասել են, պարզվում է` ամեն ինչ ֆեյք է եղել` մետրո կկառուցենք, Թուրքիայի հետ սահմանը կբացենք, Հադրութը հետ կբերենք, մոդուլային ատոմակայան կսարքենք, շենգեն վիզաների ռեժիմը կվերացնենք…

Նույնիսկ սրանց սերը, ընտանիքն ու հարսանիքներն են կեղծ…մեծ մասը բաժանվել է, մյուսների ընտանիքներում քաոս է, մի մասը խառը սեռական կողմնորոշում ունի…(աչքիս առաջ մի տեսարան է հառնում` արցունքն աչքերին, լալահառաչ բացատրում է, թե ինչու չի ստացվել իր առաջին ընտանիքը` «հորս էի կորցրել, ավագ ընկերոջ կարիք ունեի…սխալվեցի…առանց ձեր աղջկա չեմ կարող ապրել, խնդրում եմ` մի խանգարեք մեր սիրուն ու ամուսնությանը»…մեկ էլ պարզվում է` երրորդ հարսանիքի հրավիրատոմսի վրա գրել է` «իսկական սերը հաղթում է»…թու ու յախք):

Եվ պատահական չէ, որ այս ֆեյք իրականությունը ստեղծած մարդն ասում է, որ 20-րդ դարի ամենամեծ ավանտյուրիստի` Լենինի կերպարն իրեն սկսել է խիստ հետաքրքրել: Իհարկե, կհետաքրքրի` հարուստ, պատմություն ու ավանդույթներ ունեցող հսկայական ռուսական իմպերիան քաոսի վերածած, մեծ ողբերգությունների պատճառ դարձած, ողջ ռուսական ինտելիգենցիան արմատախիլ արած մարդը պետք է հենց քո կուռքը լինի…հո երկրներ շենացրած, իրենց պետությունը մի քանի քայլ առաջ մղած ու զարգացրած գործիչները չէի՞ն լինելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ Sat, 05 Sep…

54 րոպե ago

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Sat, 05 Sep 2026 23:15:21 +0400…

1 ժամ ago

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում Sat, 05 Sep 2026 23:00:02 +0400 Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի…

2 ժամ ago

Ամեն օր ենք անիծում էդ օրը

Ամեն օր ենք անիծում էդ օրը Sat, 05 Sep 2026 22:45:45 +0400 Նիկոլ Փաշինյանը նախկին…

2 ժամ ago

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ Sat, 05 Sep 2026 22:30:59 +0400 Ռուսաստանի…

2 ժամ ago

«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան

«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան Sat, 05 Sep 2026 22:15:02 +0400 Բագրատ Սրբազանը ֆեյսբուքյան իր…

2 ժամ ago