Պուտինը նոր որոշում է կայացրել

Պուտինը նոր որոշում է կայացրել

Sun, 06 Sep 2026 14:15:48 +0400


Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը Չինաստանի իշխանությունների հետ քննարկում է երկկողմ համաձայնագրի նախագիծ, որը թույլ կտա ֆիզիկական անձանց սեփական մեքենաներով հատել պետական սահմանը։ Ինչպես Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, խոսքը մինչև ութ նստատեղ ունեցող մարդատար տրանսպորտային միջոցների մասին է։

Նախաձեռնությունն ընդգրկելու է սահմանային առանցքային մի քանի անցակետեր, այդ թվում՝ «Забайкальск», «Староцурухайтуйский», «Пограничный», «Краскино», «Кани-Курган» անցակետերը։ Գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ՝ սահմանային այդ կետերն արդեն իսկ տեխնիկապես պատրաստ են նոր ընթացակարգերի ներդրմանը, և ենթակառուցվածքային որևէ խոչընդոտ չկա։

Այժմ կողմերի միջև բանակցությունների առանցքում վարորդական իրավունքի վկայականների գործողության ժամկետների հարցն է։ Մասնավորապես՝ հստակեցվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում ռուսաստանցի վարորդները կկարողանան երթևեկել Չինաստանի տարածքում, իսկ չինացի վարորդները՝ Ռուսաստանում։

Վլադիվոստոկում անցկացվող ամենամյա համաժողովի հարթակում շարունակվում են երկկողմ գործակցությանն ու ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցերի քննարկումները։ Փաստաթղթի վերջնական ստորագրումից հետո հայտնի կդառնան նոր կարգավորման գործարկման հստակ ժամկետները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը պատրաստ է համատեղ աշխատել Ռուսաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմը մշտական հիմունքներով դարձնելու ուղղությամբ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հեգսեթին իմպիչմենթ է սպառնում

Հեգսեթին իմպիչմենթ է սպառնում Tue, 10 Nov 2026 12:00:32 +0400 ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին…

10 րոպե ago

Նա պիտի հրաժարական տա

Նա պիտի հրաժարական տա Tue, 10 Nov 2026 11:53:48 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն…

17 րոպե ago

«Պատասխանատուները տվյալ պահին երկիրը կառավարողներն են»

«Պատասխանատուները տվյալ պահին երկիրը կառավարողներն են» Tue, 10 Nov 2026 11:52:58 +0400 Բնապահպան Լևոն Գալստյանն…

18 րոպե ago

Ի՞նչ էր արել էդ մարդը, որ բանտ գցեցիք՝ գլուխը կերաք

Ի՞նչ էր արել էդ մարդը, որ բանտ գցեցիք՝ գլուխը կերաք Tue, 10 Nov 2026 11:48:05…

23 րոպե ago

Ցնցված եմ այս լուրից

Ցնցված եմ այս լուրից Tue, 10 Nov 2026 11:46:06 +0400 Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է…

25 րոպե ago

«Հրապարակ». Պատճառները շատ են. վատ հրամանատարություն, բուլինգ, մեծ ծանրաբեռնվածություն, հոգեբանական ծանր վիճակ, միջանձնային կոնֆլիկտներ

«Հրապարակ». Պատճառները շատ են. վատ հրամանատարություն, բուլինգ, մեծ ծանրաբեռնվածություն, հոգեբանական ծանր վիճակ, միջանձնային կոնֆլիկտներ Tue,…

26 րոպե ago