Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ

Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ

Sun, 06 Sep 2026 21:16:07 +0400


Իսրայելի ոստիկանությունն առաջին անգամ աշխատակիցներ է տեղակայել Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական տաճարի մոտ՝ կանխելու հայկական սրբավայրի նկատմամբ պարբերաբար տեղի ունեցող թքելու և այլ վիրավորական գործողությունները: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ նույնիսկ ոստիկանների ներկայությունը դեռևս չի կանգնեցրել նման միջադեպերը։

Իսրայելում դավանանքի ազատության տվյալների կենտրոնի ներկայացուցիչ Յիսկա Հարանին, որը փաստագրում է երկրում կրոնական խտրականության դեպքերը, հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները շաբաթ օրը հայտնվել են Հին քաղաքում գտնվող հայկական եկեղեցու մոտ: Նախորդ երեկո նա տեսանյութում ֆիքսել է մի երիտասարդ հրեա կնոջ, որը, անցնելով տաճարի կողքով, թքել է դրա ուղղությամբ, ապա, ինչպես երևում է տեսագրությունից, լիզել է իր մատները։ Դրանից հետո կնոջը մոտեցել են ոստիկանները, սակայն իրավիճակի հետագա զարգացումը տեսանյութում չի արձանագրվել։

Առավոտյան Հարանին հրապարակել է ևս մեկ տեսագրություն, որտեղ, ենթադրաբար, մեկ այլ հրեա անցորդ թքում է Հին քաղաքում գտնվող հայկական վանքի ուղղությամբ։

Նշվում է, որ Իսրայելի ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել այս դրվագները, սակայն, ինչպես հայտնի է, նման դեպքերն արդեն հանգեցրել են ձերբակալությունների․ օգոստոսի սկզբին ոստիկանությունը հայտնել էր վեց մարդու ձերբակալության մասին, որոնց կասկածում էին Սուրբ Հակոբի տաճարի ուղղությամբ թքելու և քարեր նետելու մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ նոյեմբերի 30-ի համար

Կույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ նոյեմբերի 30-ի համար Mon, 30 Nov 2026…

10 րոպե ago

Սպիտակում ՔՊ–ն մեծամասնություն չի լինի

Սպիտակում ՔՊ–ն մեծամասնություն չի լինի Mon, 30 Nov 2026 00:43:55 +0400 Նախնական հաշվարկներով՝ «Քաղաքացիական պայմանագիր»…

13 րոպե ago

81%՝ ՀՅԴ-ին. Այգեշատում «ազգայինը դեռ պահում են»

81%՝ ՀՅԴ-ին. Այգեշատում «ազգայինը դեռ պահում են» Mon, 30 Nov 2026 00:40:40 +0400 ՏԻՄ ընտրություններում…

16 րոպե ago

Կապանը ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնելուց հետո

Կապանը ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնելուց հետո Mon, 30 Nov 2026 00:34:14 +0400 Latest news from…

22 րոպե ago

Ձայների հաշվարկի ընթացքում թիվ 20/16 ընտրատեղամասը հոսանքազրկվել է

Ձայների հաշվարկի ընթացքում թիվ 20/16 ընտրատեղամասը հոսանքազրկվել է Mon, 30 Nov 2026 00:31:00 +0400 Նոյեմբերի…

25 րոպե ago

Փաշինյանն իր խոստման համաձայն իր թաթիկները պիտի կտրի, հետո Հ1-ում Պետրոսին ցույց տա

Փաշինյանն իր խոստման համաձայն իր թաթիկները պիտի կտրի, հետո Հ1-ում Պետրոսին ցույց տա Mon, 30…

31 րոպե ago