Իշխանությունների հանդեպ չունեմ ոչ մի գրամ կարեկցանք և ըմբռնում

Իշխանությունների հանդեպ չունեմ ոչ մի գրամ կարեկցանք և ըմբռնում

Sun, 06 Sep 2026 23:50:24 +0400


Կիրակնօրյա խոհեր

Մի խելացի կին վերջերս ասաց` միայն ֆեյսբուքում է այսքան իշխանապաշտ ժողովուրդ, դուրս ես գալիս փողոց, շփվում ես մարդկանց հետ, 180 աստիճանով այլ է իրավիճակը: Այս սոցցանցերը մեզ շատ են խանգարում` և պսևդոշփման տպավորություն են թողնում ու մենք մարդկային հաղորդակցությունից կտրվում ենք, և կեղծ իրականություն են ձևավորում (այս հարցում ՔՊ-ականներն անգերազանցելի են):

Իրական կյանքում նաև այսքան չարություն, ատելություն, լուտանքներ ու զրպարտություն չկա: Իսկ մտնում ես ֆեյսբուք և ինքդ քո մասին այնպիսի բաներ ես կարդում, մազերդ բիզ բիզ են կանգնում…

Ես իհարկե երկար եմ ապրել և ինչ ասես տեսել եմ իմ կյանքում` և դավաճանություն (ընկերոջը, սիրուն, հայրենիքին, սկզբունքներին), և անափ ատելություն` ատողին ոչ մի վատ բան չարած անձի -անձանց նկատմամբ, և երեխաների արևով ու հոր գերեզմանով սուտ երդում տվողներ, սեռական հայհոյանքներ ու յոթ հարկանի անեծքներ երկնող կանայք, հայրենիքը քոռ գրոշով ծախող տղամարդիկ… անչափելի հիմարություն և ոչ մի հակափաստարկ չընկալելու պնդաճակատություն…

Այս բոլորն, իհարկե, անընդունելի են, բայց ես ըմբռնումով եմ մոտենում մարդկային արատներին, մանավանդ եթե դրա կրողները շարքային մարդիկ են` չարքաշ կյանքից դառնացած, կրթության ու գիտելիքի պակասով, իշխանավորների նենգության ու մանիպուլյացիաների զոհ:

Իսկ այ պետական պաշտոն ունեցողների, իշխանությունների հանդեպ չունեմ ոչ մի գրամ կարեկցանք և ըմբռնում: Մեր դժվարությամբ վաստակած գումարներից հարկեր վճարենք, որ դրանք բարձր աշխատավարձեր ստանան ու տզրուկի նման մեր արյունը ծծե՞ն, ահռելի անաշխատ եկամուտներ ստանան ու դեռ մեր երկրին էլ այսքան վնաս տա՞ն:

Ամենից շատ ինձ զայրացնում է պաշտոնյա կոչվածների լկտիությունը, մեծամտությունը, հղփացածությունը, սևը սպիտակ ներկայացնելը, ցոփ ու շվայտ, ցուցադրական կյանքը…

Ձվից նոր դուրս եկած ու զրո կենսագրությամբ մեկը կարող է հեգնել, վիրավորել իր հոր տարիքի մարդուն, որի ոչ վաստակի, ոչ անցած ճանապարհի, ոչ գիտելիքների հետ ինքը չի կարող մրցել: Անցած օրը նման մի թյուրիմացություն իբրև թե ուզում էր ինձ խոցել` տարիքս էր շեշտում, տհասին թվում է, որ ինձ «պառավ» ասաց` վշտից մեռնելու եմ: Այս տխմարները չեն հասկանում, որ մարդու տարիքն ու արտաքինը չի կարելի թիրախավորել, ժամանակն ու բնությունը նույնիսկ ամենախելացի և ուժեղ մարդկանց կողմից կառավարելի չեն…

Մի քանի կենդանակերպ էակներ էլ իմ անձնական կյանքն են քննարկում, դնում-վերցնում, չեն հանգստանում: Կյանք, որ բաց ու հրապարակային է (ինչպես իմ խմբագրած թերթը): Ի տարբերություն ձեզ, ոչ մի ապրածս օրվա համար ամաչելու, թաքցնելու, ափսոսելու բան չունեմ: Լիարժեք, երջանիկ, բազմազբաղ կյանքով եմ ապրել, ավելի շատ օգտակար եմ եղել իմ շրջապատին, իմ երկրին, քան օգտվել եմ…երբեք մեկ լումա անաշխատ եկամուտ չեմ ունեցել (պետբյուջեից մի 2 տարի համեստ աշխատավարձ եմ ստացել` կրթության նախարարության հանրային վարչության պետն էի 90-ականներին)…հիմա էլ ինքնուրույն և անկախ եմ` շատ ավելի, քան կարող եք պատկերացնել, աշխատում եմ օրական 10-12 ժամ, մի 30 հոգու համար էլ աշխատատեղ եմ ապահովում… (դու քեզ չգովես` ոչ ոք չի գովի))))

Խնդրանք-հորդորս` անպատասխանատու, անամոթ ու լկտի ժամանակներում ենք ապրում` շատ բան կգրեն (համացանցը մի մեծ աղբանոցի է վերածվել), շատ բան կկարդաք` հավատացեք միայն ձեր համար վստահելի անձանց և ստուգված աղբյուրներին:

Հա, ու չմոռանամ ասել` ճիշտ է. սա հանրային հարթակ է, բայց սա իմ անձնական էջն է, լրատվամիջոց չէ, ես քաղաքական գործիչ չեմ, չեմ գրում, որ լրատվամիջոցները վերցնեն, գրածս տարածվի, լսարան հավաքեմ, ռեյտինգ բարձրացնեմ…գրում եմ իմ 13 հազար հետևորդների-ընկերների համար: Ով չի ուզում կարդալ` հանգիստ կարող է հեռանալ: Ով կարդում է, կոռեկտ արձագանքում է`շնորհակալ եմ: Ով մտնում է վիրավորելու նպատակով, տգետ, չար, անհեթեթ մտքեր է հայտնում, պատվերով քոմենթ է գրում` թույլ չեմ տա:

Դրա համար բազում «հարմար» էջեր կան, ձեր թույնն ու տգիտությունն այնտեղ շաղ տվեք: Բայց իմ գրագետ ու խելացի ընկերներից նաև ուզում եմ ներում հայցել` եթե երբեմն ոմանց մեկնաբանություններին կոշտ եմ արձագանքում…մարդկային հիմարությունն ու ծախու քոմենթ գրողներին դժվար եմ տանում…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են

Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են Mon, 19 Oct 2026 23:45:53 +0400 Ապրանքանիշերը տարիներ…

3 ժամ ago

«Ես» ամսագիրը կվերադառնա տպագիր ձևաչափով

«Ես» ամսագիրը կվերադառնա տպագիր ձևաչափով Mon, 19 Oct 2026 23:38:13 +0400 «Ես» ամսագրի հեղինակ և…

3 ժամ ago

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում․ Հասրաթյան

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում․ Հասրաթյան Mon, 19 Oct…

4 ժամ ago

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան Mon, 19 Oct 2026 23:30:33 +0400…

4 ժամ ago

COP17 համաժողով, անկարգություններ Ֆրանսիայում, Ուկրաինայի և Մերձավոր Արևելք․ Օրվա թոփ նորությունները

COP17 համաժողով, անկարգություններ Ֆրանսիայում, Ուկրաինայի և Մերձավոր Արևելք․ Օրվա թոփ նորությունները Mon, 19 Oct 2026…

4 ժամ ago

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Mon, 19 Oct 2026 22:45:26 +0400…

4 ժամ ago