Իրան-ԱՄՆ պատերազմը երկար կտևի, Թրամփը ձախողել է այն․ կարծիք

Իրան-ԱՄՆ պատերազմը երկար կտևի, Թրամփը ձախողել է այն․ կարծիք

Mon, 07 Sep 2026 12:30:12 +0400


ԱՄՆ-ի և Իրանի միջև զինված հակամարտությունը կարող է տևել ևս վեց ամիս։ Այս կարծիքը հայտնել է Պենտագոնի նախկին ղեկավար (2011-2013) և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն (2009-2011) Լեոն Պանետան բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ կա հնարավորություն, որ այս պատերազմը կարող է շարունակվել ևս վեց ամիս՝ առանց հանգուցալուծման, – ասել է նա, – Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները և Իրանը գտնվում են սարսափելի փակուղու մեջ։ Այս պատերազմը դադարեցնելու շատ քիչ կենսունակ տարբերակներ կան»։

Պանետայի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ռիսկի է դիմում ներքաշվել «Մերձավոր Արևելքում հավերժական պատերազմի» մեջ։ Նա մտավախություն է հայտնել, որ Վաշինգտոնը գնում է դեպի «ևս մեկ ձախողված պատերազմ», նման Իրաքում և Աֆղանստանում մղվածներին։

Նախկին պաշտոնյայի կարծիքով, հակառակորդները «տեսնում են ԱՄՆ ներկայիս ղեկավարության թուլությունը», որն ի վիճակի չէ ապահովել իր երկրի անվտանգությունը։

Պենտագոնի նախկին ղեկավարը կարծում է, որ Թրամփը «ինքն իրեն փակուղի է մտցրել»՝ նշելով, որ ամերիկացի առաջնորդն ունի հետագա գործողությունների երեք տարբերակ։

Առաջինը՝ «խոստովանել, որ սա ձախողված պատերազմ է» և պարզապես կրճատել ռազմական գործողությունները, որը Պանետան անհավանական է անվանել։ Երկրորդը՝ շարունակել ավիահարվածները՝ առանց էսկալացիայի։ Սա վտանգում է երկարաձգել հակամարտությունը, հավելել է նա։

Երրորդ տարբերակը Հորմուզի նեղուցի վրա վերահսկողություն հաստատելն է և այդպիսով զրկել Իրանին իր գլխավոր հաղթաթղթից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի պատասխանը Պուտինին

Փաշինյանի պատասխանը Պուտինին Thu, 22 Oct 2026 18:15:57 +0400 Նիկոլ Փաշինյանն ամբողջ օրվա ընթացքում այդպես…

14 րոպե ago

Նոր զարգացում` Խարբերդի մանկատան ծեծի սոսկալի դեպքով

Նոր զարգացում` Խարբերդի մանկատան ծեծի սոսկալի դեպքով Thu, 22 Oct 2026 18:02:50 +0400 Նախորդ ամիս…

27 րոպե ago

Առաջարկել է կատարել երկու քաղաքների անվանափոխություն

Առաջարկել է կատարել երկու քաղաքների անվանափոխություն Thu, 22 Oct 2026 18:00:04 +0400 Ռուսաստանի Պետական Դումայի…

30 րոպե ago

Կաթողիկոսի եղբոր եւ եղբորոդու պատժաչափը հայտնի չէ

Կաթողիկոսի եղբոր եւ եղբորոդու պատժաչափը հայտնի չէ Thu, 22 Oct 2026 17:57:56 +0400 Կաթողիկոսի եղբոր…

32 րոպե ago

Մանկավարժականն էլ է մասնակցում  COP17-ին

Մանկավարժականն էլ է մասնակցում  COP17-ին Thu, 22 Oct 2026 17:45:04 +0400 Հոկտեմբերի 19-30-ը Մանկավարժական համալսարանը…

45 րոպե ago

Ինչու է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքը մեկնել Իտալիա

Ինչու է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքը մեկնել Իտալիա Thu, 22 Oct 2026 17:30:22 +0400 Պոլսահայ…

59 րոպե ago