Թուրքիայի հայկական գերեզմանատունը պետպահպանության տակ է անցել

Թուրքիայի հայկական գերեզմանատունը պետպահպանության տակ է անցել

Mon, 07 Sep 2026 13:30:44 +0400


Էլազըղի (Խարբերդ) Շահինքայա թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը Դիարբեքիրի մշակութային արժեքների պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշմամբ գրանցվել է որպես «պահպանության ենթակա մշակութային անշարժ արժեք»։

2026 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ գերեզմանատանը սահմանվել է 1-ին կարգի պահպանության կարգավիճակ, իսկ դրա տարածքում գտնվող Սուրբ Նշան մատուռը նույնպես ներառվել է պահպանության շրջանակում։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, գրանցման գործընթացը մեկնարկել էր Էլազըղի հայկական համայնքի ներկայացուցիչ Արման Յաղջըի՝ հուլիսի 22-ին ներկայացրած դիմումից հետո։ Որոշմամբ գերեզմանատան տարածքում ցանկացած շինարարական կամ քաղաքաշինական աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ կլինի պահպանության խորհրդի համապատասխան թույլտվությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Ալիևը

Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Ալիևը Mon, 07 Sep 2026 14:00:44 +0400 Ադրբեջանի նախագահ Իլհամ…

18 րոպե ago

Պիտի մարդկանց ցույց տալ՝ ինչ է կատարվում Հայաստանում

Պիտի մարդկանց ցույց տալ՝ ինչ է կատարվում Հայաստանում Mon, 07 Sep 2026 13:47:55 +0400 Բաց…

31 րոպե ago

Ու՞ր է ականջակալս կամ Փաշինյանի նոր խաղը

Ու՞ր է ականջակալս կամ Փաշինյանի նոր խաղը Mon, 07 Sep 2026 13:45:00 +0400 Անցյալ շաբաթ…

34 րոպե ago

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը Mon, 07 Sep…

49 րոպե ago

ԲԴԽ-ից ոչ ոք չիջավ, ասել են` դիմում գրեք

ԲԴԽ-ից ոչ ոք չիջավ, ասել են` դիմում գրեք Mon, 07 Sep 2026 13:22:41 +0400 Latest…

56 րոպե ago

Չարած աշխատանքը ԱԲ-ով «փակելու» մասին

Չարած աշխատանքը ԱԲ-ով «փակելու» մասին Mon, 07 Sep 2026 13:15:59 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը…

1 ժամ ago