Ահազանգ. Ոստիկանությունում քաղաքացացուն խոշտանգել են. 18+

Ահազանգ. Ոստիկանությունում քաղաքացացուն խոշտանգել են. 18+

Mon, 07 Sep 2026 17:32:00 +0400


Փաստաբան Աշոտ Սիմոնյանը ահազանգում է, որ սեպտեմբերի 6-ին Շենգավիթի ոստիկանության բաժնում խոշտանգել են քաղաքացուն, ցուցմունք կորզել.

«Խոշտանգումները սկսում են մասսայական բնույթ կրել՝ խոստովանական ցուցմունքների ակնկալիքով:

2026թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացին իր շենքի բակին կից փողոցի մայթով քայլելիս կանգնեցվել է պարեկային ծառայության՝ ավտոմեքենայով ծառայություն իրականացնող կարգախմբի կողմից, անհասկանալի հանգամանքներում ուժ է կիրառվել նրա նկատմամբ, տարվել է Շենգավիթի ոստիկանության բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ ՈՉԻՆՉ չհայտնաբերելուց հետո, ոստիկանութան աշխատակիցների կողմից քաղաքացին ենթարկվել է խոշտանգման՝ այն նպատակով, որ վերջինս խոստովանի իբր իր մոտ որոշակի չափաքանակով՝ մոտ 0,5 գրամ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ թմրամիջոցի առկայության մասին:

Շուրջ 6 ժամ ոստիկանությունում ապօրինի պահվելուց ու խոշտանգման ենթարկվելուց հետո, քաղաքացուն ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին, որտեղ քաղաքացին, զրկված լինելով իրավական որևէ տեսակի օգնությունից, աջակցությունից, ստիպված «խոստովանել» է, թե ոստիկանության աշխատակիցների կողմից բերված թմրամիջոցն իբր իրենն է և իր անձնական օգտագործման համար է:

Արդեն այսօր, քաղաքացին դիմել է ինձ՝ ստանձնելու նրա շահերի պաշտպանությունը: Բոլոր վնասվածքները մասնավոր կենտրոնում բժշկական զննությամբ ֆիքսվելու են և տրամադրվեն վարույթն իրականացնող մարմնին և Դատախազությանը: Ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում:

Ակնկալում ենք նույնիսկ հանցագործություն չհամարվող՝ մանր չափերով թմրամիջոց պահելու «զանցանքը» (վարչական իրավախախտում) անձի վրա բարդելու և խոշտանգման միջոցով «հանցանքի» ընդունմանն ուղղված գործողությունների համար մեղավոր ԲՈԼՈՐ անձանց պատասխանատվությունը, քանի որ նման գործելակերպով իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ ԱՆՓՈՓՈԽԵԼԻ ու անվերադարձ կերպով արատավորում են նաև իրենց տասնյակ ու հարյուրավոր բարեխիղճ գորընկերների համբավը և Հայաստանի Հանրապետության ՝ որպես ժողովրդավարական պետության համբավը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները Tue, 10 Nov 2026 23:00:21 +0400 Վլադիմիր…

17 րոպե ago

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի Tue, 10 Nov 2026 22:52:47 +0400 Իրանը…

24 րոպե ago

«Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել

«Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Tue, 10 Nov 2026…

36 րոպե ago

Մերցը Ուկրաինայի օգնության մասին

Մերցը Ուկրաինայի օգնության մասին Tue, 10 Nov 2026 22:30:24 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել…

47 րոպե ago

2027 և 2028 թվականները պայթյունավտանգ, սուր և կոնֆլիկտային են լինելու. ասղաբան

2027 և 2028 թվականները պայթյունավտանգ, սուր և կոնֆլիկտային են լինելու. ասղաբան Tue, 10 Nov 2026…

1 ժամ ago

Մարդու կյանքը քաղաքական պայքարի գին լինել չի կարող

Մարդու կյանքը քաղաքական պայքարի գին լինել չի կարող Tue, 10 Nov 2026 22:08:15 +0400 Արցախի…

1 ժամ ago