Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ

Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ

Mon, 07 Sep 2026 18:27:29 +0400


«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանը, քննելով դատավոր Վահագն Մելիքյանի՝ Վեհափառի և մյուս բարձրաստիճան հոգևորականների գործի տարածքային ընդդատության հարցը, որոշել է, որ քրեական վարույթը պետք է քննվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

Հիշեցնենք՝ քրեական գործը սկզբում մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։ Սակայն Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել, որից հետո գործը մակագրվել էր նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։

Սերժ Ռուշանյանը, սակայն, որոշել էր քրեական վարույթն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Երևանում գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին։ Վահագն Մելիքյանն էլ, անդրադառնալով գործի տարածքային ընդդատության հարցին, դիմել էր Վճռաբեկ դատարան՝ խնդրելով որոշել, թե որ դատարանն է իրավասու քննել քրեական վարույթը։

Վճռաբեկ դատարանը նշել է, որ «ընդդատության հարցը պետք է որոշվի օրենքով սահմանված օբյեկտիվ չափանիշներով», ոչ թե դատարանի սուբյեկտիվ կամ ձևական մոտեցմամբ։ Դատարանն ընդգծել է, որ գործը մեկ դատարանից մյուսը փոխանցելը՝ առանց հստակ իրավական հիմքի, կարող է առաջացնել անհարկի «դատական շրջապտույտ» և վտանգել անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը։

Արդյունքում Վճռաբեկ դատարանը որոշել է, որ գործը պետք է քննվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո գործը վերադարձել է Արմավիրի մարզի դատարան և կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է Դավիթ Մուրադյանը

Մահացել է Դավիթ Մուրադյանը Wed, 21 Oct 2026 13:05:52 +0400 Խոր ցավով տեղեկացնում ենք, որ…

9 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցության հատկացված բաժնում մեծ վերանորոգում է

«Ուժեղ Հայաստան» խմբակցության հատկացված բաժնում մեծ վերանորոգում է Wed, 21 Oct 2026 13:03:15 +0400 Խորհրդարանի…

12 րոպե ago

«Նիկոլիզմի» ամենաարդյունավետ հաղթաթղթերից մեկը

«Նիկոլիզմի» ամենաարդյունավետ հաղթաթղթերից մեկը Wed, 21 Oct 2026 13:01:35 +0400 Պոպուլիզմի, մեր դեպքում «Նիկոլիզմի» ամենաարդյունավետ…

14 րոպե ago

Իսրայելի նախագահը դատապարտել է հայ համայնքի դեմ բռնարարքները

Իսրայելի նախագահը դատապարտել է հայ համայնքի դեմ բռնարարքները Wed, 21 Oct 2026 13:00:51 +0400 Իսրայելի…

14 րոպե ago

Մենք կոչ ենք անում Ստեփանավանի  ընտրողներին չվախենա՛լ և մասնակցե՛լ քվեարկությանը․ «Ուժեղ Հայաստան»

Մենք կոչ ենք անում Ստեփանավանի  ընտրողներին չվախենա՛լ և մասնակցե՛լ քվեարկությանը․ «Ուժեղ Հայաստան» Wed, 21 Oct…

16 րոպե ago

Հայաստանը դիմել է ԵՏՀ՝ Ռուսաստանի սահմանափակումները բարիեր ճանաչելու համար

Հայաստանը դիմել է ԵՏՀ՝ Ռուսաստանի սահմանափակումները բարիեր ճանաչելու համար Wed, 21 Oct 2026 12:53:59 +0400…

21 րոպե ago