Գեներալ, մի նեղացեք հայրենիքից

Գեներալ, մի նեղացեք հայրենիքից

Mon, 07 Sep 2026 18:48:44 +0400


Խորը ակնածանք ունեմ լեգենդար հրամանատար Նորատ Տեր-Գրիգորյանի նկատմամբ։
Ես դա ասում եմ ոչ թե պարզապես հարգանքի խոսքերով, այլ որպես մարդ, ով իր աչքով է տեսել նրա մարդկային և զինվորական արժանիքը։

Երբ Մանվել Գրիգորյանի նկատմամբ սկսվեց «տուշոնկա»-ի շոուն, երբ նրա դեմ ձևավորվել էր հանրային գրեթե համատարած բացասական վերաբերմունք, իսկ ես՝ որպես նրա փաստաբան, մենակ էի մնացել թե՛ նախաքննության ակնհայտ խնդիրների, թե՛ այդ հանրային ճնշման դեմ պայքարում, առաջին մարդը, ով համարձակվեց չտրվել ամբոխային տրամադրություններին և պաշտպանեց Մանվել Գրիգորյանին, Նորատ Տեր-Գրիգորյանն էր։
Ես նման բաները չեմ մոռանում։

Գեներալ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլևս Հայաստան չգալու որոշումն ինձ համար պարզապես հերթական լուր չէ։ Դա ցավալի փաստ է։

Չգիտեմ՝ ովքեր են Ձեզ հասցրել այդ որոշմանը, բայց եթե այսօր հայրենիքն իր արժանի զավակներին ստիպում է հեռանալ, ապա խնդիրը ոչ թե հայրենիքի, այլ հայրենիքը ղեկավարող մարդկանց մեջ է։
Գեներալ, հայրենիքից նեղանալ չի կարելի։ Կարելի է նեղանալ իշխանությունից, պետության վարած քաղաքականությունից, անարդարությունից, ապերախտությունից, նույնիսկ՝ սեփական ժողովրդի ժամանակավոր մոլորությունից։ Բայց հայրենիքից՝ ոչ։
Իշխանությունները գալիս ու գնում են, քաղաքական գործիչները փոխվում են, իսկ հայրենիքը մնում է։
Դուք Ձեր կյանքով ապացուցել եք, որ Հայաստանը Ձեզ համար պարզապես քաղաքացիություն ունեցող պետություն չի եղել։ Այն եղել է ծառայելու, պաշտպանելու և ապրելու իմաստ։

Ուստի այսօր Ձեզ ոչ թե դիմում եմ որպես լեգենդար հրամանատարի, այլ՝ որպես հայի զտարյուն տեսակի։
Գեներալ, մի նեղացեք հայրենիքից։
Նեղացեք նրանցից, ովքեր հայրենիքը հասցրել են այս վիճակին։
Բայց մի հրաժարվեք Հայաստանից։

Հայաստանը շատ բան է կորցրել իր արժանի զավակներին չգնահատելու պատճառով։ Թող Նորատ Տեր-Գրիգորյանցի հեռանալը այդ կորուստներից մեկը չդառնա։

Հայտարարել է փաստաբան Լևոն Բաղդասարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կոտրել են մայրաքաղաքի վարչակազմի տվյալների բազան

Կոտրել են մայրաքաղաքի վարչակազմի տվյալների բազան Mon, 07 Sep 2026 19:00:53 +0400 Ցանցահենները կոտրել են…

17 րոպե ago

Կարգալույծ Ստեփան Ասատրյանի կազմակերպած հարսանիք փարթին` Հովհաննավանքի բակում

Կարգալույծ Ստեփան Ասատրյանի կազմակերպած հարսանիք փարթին` Հովհաննավանքի բակում Mon, 07 Sep 2026 18:51:03 +0400 Հանգստյան…

26 րոպե ago

Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ

Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ Mon, 07 Sep 2026 18:45:42 +0400 ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական…

32 րոպե ago

Նորվեգիան զորք է կուտակում ՌԴ-ի հետ սահմանին․Կրեմլի արձագանքը կոշտ է

Նորվեգիան զորք է կուտակում ՌԴ-ի հետ սահմանին․Կրեմլի արձագանքը կոշտ է Mon, 07 Sep 2026 18:30:01…

47 րոպե ago

Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ

Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ Mon, 07 Sep 2026 18:27:29 +0400 «Հրապարակ»-ը…

50 րոպե ago

Պետությունը Նիկոլն է

Պետությունը Նիկոլն է Mon, 07 Sep 2026 18:15:19 +0400 2019 թ.-ի մայիսին Ռոբերտ Քոչարյանին կալանքից…

1 ժամ ago