Դիլիջանի համայնքապետարանն իր սեփական հայհոյախոսն ունի

Դիլիջանի համայնքապետարանն իր սեփական հայհոյախոսն ունի

Mon, 07 Sep 2026 23:16:22 +0400


Ֆեսբուքում կիսվել եմ «Հրապարակի» լուրով, որ Դիլիջան քաղաքի գործարարներից մեկը, որը մսի վաճառքով է զբաղվում, որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել: Հիմա իլիջանցիները ծանր ընտրության առաջ են կանգնած` չգիտեն հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում նախկինում բենզալցակայանում լիցքավորող աշխատած, այժմ համայնքի ղեկավար ՔՊ-ական Դավիթ Սարգսյանի՞ն քվե տալ, թե՞ մսավաճառին։

Դիլիջանի բնակիչ Սուրեն Հակոբյանը Ֆեյսբուքում իմ կիսվածի տակ լատինատառ զազրախոսել է․ «ba du ov es ay agarka»։ Հենց այսպես` լատինատառ, անգրագետ, առանց ստորակետի։ Դիլիջանի համայնքապետարանի կայքում գրված է, որ Սուրեն Հակոբյանը համայնքապետարանի տնտեսվարն է ։ Ս․ Հակոբյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված են համաժոդովի պատվիրակի բեյջով նրա լուսանկարը ՔՊ կուսակցության 7-րդ համաժողովին, և ժպտացող Նիկոլ Փաշինյանի հետ նրա լուսանկարը։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ «Նմանը զննմանը կգտանե»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց Sat, 14 Nov 2026 14:00:56 +0400 ԱՄՆ պետքարտուղար Մարկո…

13 րոպե ago

Իլհամ Ալիեւը շարունակում է ամրացնել իր իշխանությունը

Իլհամ Ալիեւը շարունակում է ամրացնել իր իշխանությունը Sat, 14 Nov 2026 13:45:45 +0400 Նոյեմբերի 5-ին…

28 րոպե ago

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրած անձը

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրած անձը Sat, 14 Nov 2026 13:33:43 +0400 Ձերբակալվել…

40 րոպե ago

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում․ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել զինվորներին

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում․ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել զինվորներին Sat, 14 Nov 2026…

43 րոպե ago

Վերընտրվելու պատվին խնջույք են արել` հատուկ այդ առիթով պատվիրված երգի տակ

Վերընտրվելու պատվին խնջույք են արել` հատուկ այդ առիթով պատվիրված երգի տակ Sat, 14 Nov 2026…

58 րոպե ago

Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը

Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը Sat, 14 Nov 2026 13:06:56 +0400 Բանանը դարձավ Նիկոլ…

1 ժամ ago