50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել

50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել

Tue, 08 Sep 2026 11:16:05 +0400


50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել

72-ամյա Կարինե Մանանյան Գորիսում ապրում է հայրական տան մեկ սենյակում՝ եղբոր ընտանիքից առանձին։ Փաստացի միայնակ ապրող այս կինը առաջին կարգի հաշմանդամ է և շուրջ 50 տարի գամված է անկողնուն։

Կարինեի միակ եկամուտը 52 հազար դրամ թոշակն է։ Սոցիալական գնահատման արդյունքում նրան զրկել են նպաստից՝ փաստացի համարելով, որ այս կնոջ սոցիալական վիճակն այնքան էլ ծանր չէ, և նա պետական աջակցության կարիք չունի։

Թե ինչպես է անկողնուն գամված, առաջին կարգի հաշմանդամ կինը հայտնվել «բարեկեցիկների» շարքում, դեռ կպարզվի։
Բայց այստեղ ամենաանհեթեթը դեռ առջևում է։

Նպաստը վերականգնելու համար Կարինեն պետք է լուծի ժառանգության հարցը, դիմի նոտարի, ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթեր և անցնի պետական համակարգի սահմանած ընթացակարգերը։

Միայն թե կա մի «փոքր» խնդիր՝ Կարինեն անկողնուց չի կարողանում վեր կենալ։

Այսինքն՝ պետությունը մի կողմից նրան զրկում է սոցիալական աջակցությունից, մյուս կողմից պահանջում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք ֆիզիկապես անհնար են նրա համար։

Սա՞ է այն մարդակենտրոն և սոցիալական պետությունը, որի մասին ամեն օր խոսում են իշխանության ներկայացուցիչները։
Եթե առաջին կարգի հաշմանդամ, անկողնուն գամված 72-ամյա կինը ձեր չափանիշներով «բարեկեցիկ» է, ապա ո՞վ է ձեր պատկերացմամբ իսկապես անապահով։

Կարինե Մանանյանն ապրում է Գորիս քաղաքում՝ Մամիկոնյան 32 հասցեում։

Իրավասու մարմինների պատասխանատուներին հորդորում եմ գործով զբաղվել, ուսումնասիրել իրավիճակը և օրենքով սահմանված կարգով անհապաղ լուծում տալ նրա խնդրին։

Անձամբ հետամուտ եմ լինելու հարցի լուծմանը։

Իրիան Յոլյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում

«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում Thu, 12 Nov 2026 08:20:28 +0400 Ռուսաստանում Հայաստանի դեսպան…

27 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել

«Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել Thu, 12 Nov 2026 08:15:58…

32 րոպե ago

«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու

«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Thu, 12 Nov 2026…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Thu, 12 Nov 2026 08:05:14 +0400 Իշխող թիմում…

43 րոպե ago

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից Thu, 12 Nov 2026 08:00:21 +0400 Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝…

48 րոպե ago

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

9 ժամ ago