Միայն Գյումրիի ռազմաբազան կարող է հակազդել թուրքական դաշտային երրորդ բանակին. Վարդանով

Միայն Գյումրիի ռազմաբազան կարող է հակազդել թուրքական դաշտային երրորդ բանակին. Վարդանով

Tue, 08 Sep 2026 15:15:12 +0400


Գյումրիում ռուսական ռազմաբազայի նշանակությունը հասկանալու համար պետք է քարտեզին նայել, «Հրապարակի» հետ զրույցում ասաց ՈՄԱ նախագահ Վովա Վարդանովը: Նախկին հետախույզը շեշտում է, որ Գյումրիից հարավ -արևելք Արաքս գետն է, որի վրա մոտավորապես ինը տեղ կա, որտեղ բարենպաստ պայմանների դեպքում, օրինակ, ջրի պակասի, բացակայության դեպքում հնարավոր կլինի անցնել գետը ցամաքային զորքերի համար:

«Այդ ինը տեղից ընդամենը երկուսը կամ երեքն են առավել բարենպաստ լինելու, ինժեներական տեխնիկայով ճանապարհ հարթելու համար, մնացածն ավելի դժվար են լինելու և ռազմական վտանգի պարագայում մեզ համար հրետանիով բավականին հեշտ կլինի, եթե հրետանին խելամիտ ձևով թաքցնենք, մեր հրետանին ի վիճակի է այդտեղ կանգեցնել թուրքական զորքի ցանկացած առաջխաղացում: Այդ լեռնային տարածքում Արաքս գետն անցնելը այդքան էլ հեշտ գործ չի, կոնտրաբանդիստներն են հազիվ անցնում, ուր մնաց զորքը: Պատկերացրեք, զորքը կալոննաներով կուտակվի գետի այն կողմը, ինչ թիրախ է մեր հրետանու համար: Բայց Գյումրիից վերև ես բարձրանում, որտեղ բարձրավանդակի ես հանդիպում, որտեղ համարյա բլրոտ հատվածներ են, որտեղով անիվային ու թրթուրային տեխնիկան հեշտությամբ մի քանի ուղղության վրա, մի քանի բռունցք ձևավորելով՝ կարողանալու են իրենց ֆլանգի ձախ կողմից մեզ այնպիսի հարված հասցնել՝ շրջապատման մեջ վերցնելով ամբողջ Շիրակի ու Արարատի դաշտերը, մասնատելով Հայաստանը: Մենք ունե՞նք ուժ, որ կարողանա թուրքերի 130 հազարանոց 3-րդ դաշտային բանակը կանգնեցնել: Ռուսների ներկայությունն արդեն ստիպում է, որ թուրքը նման քայլերի չդիմի»,-ասաց Վարդանովը:

Նախկին հետախույզը շեշտում է, ռուսական ռազմաբազան դիվիզիա չի, գունդ չի՝ դա ռազմաբազա է ու դրա հիման վրա ռուսական զինված ուժերը կարողանում են բացազատվել մինչև մեկ բանակ՝ ամենաքիչը 15-20 հազարանոց զորախումբ դառնալ և թուրքերի դեմ կանգնել:

«102-րդ ռազմաբազան ձեռքի հետ պաշտպանում է մեր ամենաթույլ տեղերից մեկը, իր ներկայությունն է պաշտպանում: Սա ռեալ պոլիտիկ չի, սրանք ռեալ, պրագմատիկ ռազմական հաշվարկներ են: Պիտի հաշվի առնենք, որ եզի ջանդակ ունեցող ռուսի ձախ ձեռքը փոխարինելու համար դու պիտի մի ամբողջական մարմին դնես, որովհետև այդ եզի ջանդակի հետ ոչ մեկը չի ուզում գործ ունենալ, դրա համար չի խփում ձախ ձեռքին, թե չէ Թուրքիայի համար մեծ խնդիր չի ձախ ձեռքը կոտրելը: Բացազատվելու դեպքում, ամենաքիչը 15000 ռուսական զորքը փոխարինելու համար, մի զորք, որի մեջքի հետևում կանգնած է Կովկասի լեռնաշղթայից այն կողմ կանգնած ամբողջ ռուսական պետությունը, իսկ լեռնաշղթայից այս կողմ՝ մինիմում օդը ապահովող չորրորդ և վեցերորդ ռազմաբազաները Աբխազիայում և Օսեթիայում: Իրենց օդուժը մի քանի հարյուր կիլոմետր խորության վրա դիտարկվում է և պետք եղած ժամանակ կհարվածի»,-ասաց Վարդանովը:

Թուրքական զորքը միայն երկու հնարավորություն ունի շրջանցելու, իսկ ռուսական ռազմաբազայի, Օսեթիայում ու Աբխազիայում ռուսական ռազմաբազաների ու միասնական ՀՕՊ-ի միջոցով այդ հնարավորությունն էլ է դադարում ռեալ վտանգ ներկայացնել: Ինչ վերաբերում է ռուսական այդ զորքին փոխարինելուն, ապա հայկական կողմին արդեն անհրաժեշտ կլինի 30 – 50 հազարանոց զորք պահել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որտե՞ղ կկայանան ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ եռակողմ բանակցությունները

Որտե՞ղ կկայանան ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ եռակողմ բանակցությունները Tue, 08 Sep 2026 17:30:27…

9 րոպե ago

Այսպիսի «հայկական» պարադոքս

Այսպիսի «հայկական» պարադոքս Tue, 08 Sep 2026 17:15:47 +0400 Օպա՛... Իսկ ես իշխանության համար վատ…

24 րոպե ago

Իրանը կրկնակի բարձրացրել է բենզինի գինը

Իրանը կրկնակի բարձրացրել է բենզինի գինը Tue, 08 Sep 2026 17:00:28 +0400 Իրանի իշխանությունները երկու…

39 րոպե ago

Մարդկանց վարկաբեկում են, պախարակում. Խամոյան

Մարդկանց վարկաբեկում են, պախարակում. Խամոյան Tue, 08 Sep 2026 16:57:50 +0400 Latest news from Secure…

42 րոպե ago

Պատերազմ չի լինելու, որովհետև ուժե՞ղ եք, թե՞ «վրեքներդ հալ չկա»

Պատերազմ չի լինելու, որովհետև ուժե՞ղ եք, թե՞ «վրեքներդ հալ չկա» Tue, 08 Sep 2026 16:45:11…

55 րոպե ago

Փաշինյանը հարայ-հրոց էր կապել, պարզվեց՝ Թևանյանի գործում լրտեսություն, հավաքագրում չկա. Սուքիասյան

Փաշինյանը հարայ-հրոց էր կապել, պարզվեց՝ Թևանյանի գործում լրտեսություն, հավաքագրում չկա. Սուքիասյան Tue, 08 Sep 2026…

1 ժամ ago