Քաղաքացի Սարոյանի գործի դեգերումները

Քաղաքացի Սարոյանի գործի դեգերումները

Tue, 08 Sep 2026 17:45:44 +0400


ՀՀ վճռաբեկ դատարանը, քննելով դատավոր Վահագն Մելիքյանի՝ Վեհափառի և մյուս բարձրաստիճան հոգևորականների գործի տարածքային ընդդատության հարցը, որոշել է, որ քրեական վարույթը պետք է քննվի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Վճռաբեկ դատարանն, ըստ «Հրապարակ»-ի, նշել է, որ «ընդդատության հարցը պետք է որոշվի օրենքով սահմանված օբյեկտիվ չափանիշներով», ոչ թե դատարանի սուբյեկտիվ կամ ձևական մոտեցմամբ։ Դատարանն ընդգծել է, որ գործը մեկ դատարանից մյուսին փոխանցելը՝ առանց հստակ իրավական հիմքի, կարող է առաջացնել անհարկի «դատական շրջապտույտ» և վտանգել անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը։

Վճռաբեկ դատարանի այս որոշումը կարելի է համարել նիկոլական Հայաստանում տիրապետող ձևականության թագն ու պսակը: Որովհետև ձևական տեսակետից այն ճշմարիտ է՝ եթե հաշվի առնենք, որ կաթողիկոսարանը գտնվում է Արմավիրի մարզում: Բայց եթե այս իրադարձությունը տեղի ունենար ոչ թե նիկոլական, այլ իրական ժողովրդավարական պետությունում, ապա, նախ, նման գործ ընդհանրապես չէր նախաձեռնվի: Երկրորդ, եթե, այնուամենայնիվ, կախարդական չար փայտիկով այն կյանքի կոչվեր, ապա Վճռաբեկն իր որոշմամբ պետք է կարճեր այն: Առանց ուշադրություն դարձնելու այն հանգամանքին, որ քրգործը Վճռաբեկ դատարան էր հասել մեկ այլ ասպեկտով: Եվ կարճման հիմնավորման մեջ էլ կգրվեր, որ բովանդակային առումով նման գործը գոյության իրավունք չունի: Բայց քանի որ Վճռաբեկ դատարանը գործում է նիկոլական Հայաստանում, ապա Վճռաբեկի որոշումն էլ պետք է լիներ հենց այնպիսի, ինչպիսին որ կայացվել է:

Սակայն ինձ առավել «դուր եկավ» որոշման հիմնավորման այն մասը, որում ասվում է, որ առանց հստակ իրավական հիմքի գործը մեկ դատարանից մյուսին փոխանցելը կարող է վտանգել անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը։ Առաջին հայացքից կարծես թե նորմալ հիմնավորում է՝ զուրկ, այսպես ասած, ստորջրյա խութերից: Բայց ընդամենը առաջին հայացքից: Որովհետև եթե վերհիշենք, որ շարքային քաղաքացի Սարոյան Արմանը (Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոսը) շարունակում է տնօրինել թեմը, ապա որքան երկարատև լինի ողջամիտ ժամկետ կոչվածը, այնքան իր օգուտն է: Ի դեպ, մամուլում արդեն գրվել է, որ կաթողիկոսարանը փորձել է աշխարհի ամենաարդար դատարանի ուշադրությունը հրավիրել թեմի ֆինանսական խնդիրների վրա: Իհարկե, առանց որևէ արդյունքի: Ուրեմն ո՞ւմ շահերն են պաշտպանվում ողջամիտ ժամկետի հիշատակումով:

Եթե լինեի դավադրապաշտության հետևորդ, կարող էի մտածել, որ «ողջամիտ ժամկետի իրավունքի» ապահովման հարցն ուղղված է ոչ թե քաղաքացի Սարոյանին, այլ հենց կաթողիկոսղարանին: Չնայած այդ դեպքում շատ դժվար կլիներ գլխի ընկնելը, որ որոշման մեջ անձ գրելով՝ Վճռաբեկը նկատի է ունեցել ոչ թե եկեղեցու նախկին սպասավորին, այլ հենց ՀԱՍԵ Մասյացոտն թեմին՝ որպես իրավաբանական անձի: Բայց քանի որ դավադրապաշտության հետևորդ չեմ (օրինակ՝ չեմ կարծում, որ ՀՀ երրորդ նախագահ, արցախցի Սերժ Սարգսյանը գիտակցված կերպով իշխանությունը հանձնել է ենոքավանցի «դուխով» Նիկոլին, որպեսզի նա էլ, իր հերթին, թշնամուն հանձնի Արցախը), Վճռաբեկի որոշման մեջ նման ենթատեքստ չեմ փնտրում:

Հընթացս անդրադառնամ մեկ այլ հարցի. խոսքն 1-ին ատյանի դատարանի դատավորի կողմից Վճռաբեկ դիմելուց հետո մեկ շաբաթ չանցած պատասխան ստանալն էր: Քանի որ ժամկետի արագության առումով այն խիստ կասկածելի էր՝ դիմեցի ԱԲ-ի օգնությանը: Բայց այս հարցում կասկածամտությունս հերքվեց: Սկզբում ստացա պատասխան, որ սովորաբար այդ գործընթացը տևում է մեկ-երկու ամիս: Ու մտածեցի՝ այս ի՞նչ տարբերություն է՝ 4 օր և 30-ից 60 օր: Բայց երբ ճշտեցի հարցս՝ լեզուս կծեցի. արագությունը պայմանավորված էր Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածով: Այն կարգավորում է դատարանների միջև ծագած ընդդատության վեճերը, և դրա համար Վճռաբեկին տրվում է ընդամենը 5-օրյա ժամկետ: Այնպես որ այդ հարցում ՀՀ վճռաբեկ դատարանը ճշմարիտ էր թե՛ ձևական և թե՛ բովանդակային առումներով: Կցանկանայի, որ Վճռաբեկը ճշմարիտ լինի նաև քաղաքացի Սարոյանի հայցի բովանդակային առումով: Քանի որ այդ գործը վստահաբար կհասնի Վճռաբեկ դատարան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հորդորում եմ՝ դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան

Հորդորում եմ՝ դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան Tue, 08 Sep 2026 19:34:38 +0400…

8 րոպե ago

Ամերիկյան պատվիրակությանը տարօրինակ նվերներ են տվել

Ամերիկյան պատվիրակությանը տարօրինակ նվերներ են տվել Tue, 08 Sep 2026 19:30:17 +0400 Կիեւում ամերիկյան պատվիրակությանը…

13 րոպե ago

«Վարդուհին շշմելու արտիստ էր»․ նրա 50-ամյակին նվիրված համերգը՝ շուտով

«Վարդուհին շշմելու արտիստ էր»․ նրա 50-ամյակին նվիրված համերգը՝ շուտով Tue, 08 Sep 2026 19:26:39 +0400…

16 րոպե ago

Հուսահատ հոգու ճիչ՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին

Հուսահատ հոգու ճիչ՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին Tue, 08 Sep 2026…

27 րոպե ago

Իգդիրում ոգևորված են հայ-թուրքական սահմանային անցակետի բացմամբ

Իգդիրում ոգևորված են հայ-թուրքական սահմանային անցակետի բացմամբ Tue, 08 Sep 2026 19:15:35 +0400 Թուրքիայի և…

27 րոպե ago

Աստվածածնի ծննդյան առթիվ օրհնվեցին Մարիամ անունը կրողները

Աստվածածնի ծննդյան առթիվ օրհնվեցին Մարիամ անունը կրողները Tue, 08 Sep 2026 19:09:03 +0400 Սեպտեմբերի 8-ին…

34 րոպե ago