Նման մտավախություններ չունենք` դեռ որոշում չենք կայացրել
Tue, 08 Sep 2026 19:45:16 +0400
Թեեւ մի շարք համայնքներում մոտ մեկ ամսից ՏԻՄ ընտրություններ են, սակայն նախկին համայնքապետերի ձեւավորած «Իմ հզոր համայնք» կուսակցությունը դեռ որոշում չունի` մասնակցել դրանց, թե ոչ։ Մեզ հետ զրույցում կուսակցության նորընտիր նախագահ Սարգիս Ղազարյանը հայտնեց, որ առաջիկայում կուսակցության վարչության նիստ կլինի եւ իրենք որոշում կկայացնեն․ «Մենք դեռ չենք որոշել՝ մասնակցելու ենք, թե՝ ոչ։ Այս պահին կուսակցությունում քննարկումներ են, դեռ չենք որոշել անգամ, որ եթե առաջադրվենք, ապա որ համայնքներում ենք առաջադրվելու»։
Դիտարկմանը, որ ընդդիմությունն այս պահին համայնքապետերի, ավագանու թեկնածուներ գտնելու խնդիր ունի, քանի որ մարդիկ վախենում են քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից, Ղազարյանը արձագանքեց․ «Մենք նման մտավախություններ չունենք, եթե որոշում լինի մասնակցելու` կմասնակցենք»։