«Գոյ» թատրոնը վերադառնում է

«Գոյ» թատրոնը վերադառնում է

Tue, 08 Sep 2026 20:15:02 +0400


Երկու տարվա դադարից հետո «Գոյ» թատրոնը վերադառնում է, սակայն ոչ թե Սունդուկյան թատրոնին կից «Գոյ»-ին պատկանող շենք, այլ Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոն:

Հիշեցնենք, որ 2024-ին ԿԳՄՍ նախարարության որոշմամբ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով միացվել էր «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչից հետո «Գոյ» թատրոնի դերասանական անձնակազմը սկսել էր իր ակցիաներ, ինչից հետո թատրոնի շուրջ 23 դերասան դիմել էր Վարչական դատարան` ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարության գործողությունները և որպես հետևանք Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 2024 թվականի հունվարի 30-ին Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված երկու թատրոնների միավորումը ճանաչել ոչ իրավաչափ: Նշենք, որ «Գոյ» թատրոնում 2024 թվականի փետրվար ամսից դադարեցվել էին ներկայացումները և թատրոնն իր ամբողջ անձնակազմով պահանջում էր վերականգնել իրենց ստեղծագործելու իրավունքը։

Թատրոնի դերասան Արսեն Ազիզյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դատական պրոցեսները շարունակվում են, սակայն «Գոյ»-ը որոշել է վերսկսել իր աշխատանքը` Պարոնյանի անվան թատրոնի շենքում. «Շենքը վարձակալել ենք, մեզ հասանելի տարածքը մեզ չեն տրամադրել, սակայն խնդիրները թողել ենք իրավական հարթության մեջ, և զբաղվում ենք ստեղծագործելով: Հոկտեմբերի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Գոյ» թատրոնը հանդես կգա «Խելագարը» ներկայացմամբ՝ Դարիո Ֆոնի «Անարխիստը մահը դժբախտ պատահարից» պիեսի հիման վրա»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը Tue, 08 Sep 2026 22:45:28 +0400 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի…

17 րոպե ago

Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է

Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Tue, 08 Sep 2026 22:30:55 +0400 Միացյալ…

31 րոպե ago

Սեպտեմբերի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

Սեպտեմբերի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը Tue, 08 Sep 2026 22:15:18 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր»…

47 րոպե ago

Հայտնի է՝ կլինի Մխիթարյանը «Ռեալի» դեմ խաղի մեկնարկային կազմում, թե ոչ

Հայտնի է՝ կլինի Մխիթարյանը «Ռեալի» դեմ խաղի մեկնարկային կազմում, թե ոչ Tue, 08 Sep 2026…

51 րոպե ago

Հրդեհ շուկայում․ կան զոհեր եւ վիրավորներ

Հրդեհ շուկայում․ կան զոհեր եւ վիրավորներ Tue, 08 Sep 2026 22:00:24 +0400 Առնվազն 11 մարդ,…

1 ժամ ago

3 անձինք կալանավորվել են

3 անձինք կալանավորվել են Tue, 08 Sep 2026 21:45:26 +0400 ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների…

1 ժամ ago