Նորատ Տեր-Գրիգորյանցի նման մարդիկ Հայաստանի այսօրվա տիրակալների թշնամիներն են
Tue, 08 Sep 2026 23:25:39 +0400
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․
«Զարմանում եմ, որ զարմանում ու զայրանում եք: Հայաստանի այսօրվա տիրակալների համար Նորատ Տեր-Գրիգորյանցի նման մարդիկ պետք չեն: Նորատ Տեր-Գրիգորյանցի նման մարդիկ Հայաստանի այսօրվա տիրակալների թշնամիներն են: Որպեսզի Նորատ Տեր-Գրիգորյանցի նման հաղթանակ կերտած մարդիկ մնան Հայաստանում, Հայաստանի այսօրվա տիրակալները պետք է Հայաստանից հեռանան… »