Մարդու իրավունքների անմխիթար վիճակը աշխատելու լայն դաշտ է ստեղծում․ Ղահրամանյան

Մարդու իրավունքների անմխիթար վիճակը աշխատելու լայն դաշտ է ստեղծում․ Ղահրամանյան

Tue, 08 Sep 2026 23:35:17 +0400


Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ընտրվել եմ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ և որպես ընդդիմադիր պատգամավոր, ուզում եմ հավաստիացնել, որ օգտագործելու եմ ինձ հասանելի բոլոր լծակները՝ Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը բարձրաձայնելու, խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ աշխատելու համար: Մարդու իրավունքների անմխիթար վիճակը աշխատելու լայն դաշտ է ստեղծում և այս առումով չափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանզմների կիրառումը:

Համոզված եմ, որ հանձնաժողովը չպետք է սահմանափակվի միայն օրենքների նախագծերի քննարկմամբ, պետք է լինի պրոակտիվ և արձագանքի բոլոր այն իրավիճակներում, որտեղ հատվում է թույլատրելիի սահմանը:
Առաջիկայում խորհրդարանը քննարկելու է Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը հանրությանը առավել ծանոթ է որպես բջջային հեռախոսների IMEI կոդերը գրանցելու և վերահսկելու նախագիծ: Առաջին հայացքից անմեղ թվացող նախագիծը, որը ներկայացվում է ստվերի դեմ պայքարի սոուսով, լրջագույն խնդիրներ է առաջացնում անհատական տվյալների պաշտպանության հետ կապցած: Առաջարկվում է ստեղծել է տվյալների բազա, որտեղ կապվելու են անձի անձնական տվյալները, IMEI կոդը և բոլոր SIM/eSIM քարտերը, ինչը փաստացի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ տոտալ վերահկողություն է տալիս իշխանություններին՝ թույլ տալով ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ իբրև թե դեպի Եվրոպա ձգտող ՔՊ-ական իշխանությունը ընտրել է մի մոտեցում, որով գնացել են ոչ թե ժողովրդավար եվրոպական երկրները, այլ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Նեպալը:

Անկախ նրանից, թե որ հանձնաժողով կգնա այս նախագիծը, լինելու եմ հետևողական քննարկումների ընթացքին։ ՀՀ-ում անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության գաղտնիության իրավունքը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է։

Գրել է Մարիաննա Ղահրամանյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարոն Փաշինյան, Մաշտոց կարդալուց հետո ձեր նախկին հայտարարություններն էլ մեկ-մեկ կարդացեք

Պարոն Փաշինյան, Մաշտոց կարդալուց հետո ձեր նախկին հայտարարություններն էլ մեկ-մեկ կարդացեք Mon, 26 Oct 2026…

18 րոպե ago

Արշակ սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ

Արշակ սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ Mon, 26 Oct 2026 16:50:57…

43 րոպե ago

«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը

«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը Mon, 26…

48 րոպե ago

Ով է փախուստի դիմած կալանավորը

Ով է փախուստի դիմած կալանավորը Mon, 26 Oct 2026 16:36:56 +0400 Գրել էինք, որ այսօր…

57 րոպե ago

Նախապատրաստվում են նոր բողոքի գործողությունների

Նախապատրաստվում են նոր բողոքի գործողությունների Mon, 26 Oct 2026 16:30:39 +0400 Ֆրանսիական հանրային շարժումները եւ…

1 ժամ ago

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել Mon, 26 Oct 2026 16:05:57 +0400 Քիչ…

1 ժամ ago